Մուշեղ Աբեյան
Արտաքին տեսք
Մուշեղ Աբեյան | |
---|---|
Ծնվել է | 1890-ականներ |
Ծննդավայր | Ներքին Ագուլիս |
Մահացել է | 1940-ականներ |
Մասնագիտություն | հասարակական գործիչ |
Երեխաներ | Սմբատ Աբեյան, Գոհար Աբեյան |
Մուշեղ Աբեյան (19-րդ դար, Ագուլիս-1940-ական թվականներ), հայ ազգային և հասարակակն գործիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սմբատ Աբեյանը ծնվել է 19-րդ դարում Նախիջևանի Ագուլիս բնակավայրում։ Մոսկվայում ստացել է բարձրագույն կրթություն։ Աշխատանքային գործունեությունը ծավալել է Մոսկվայում, Երևանում, Թիֆլիսում, ինչպես նաև Պարսկաստանում։ Նորանկախ Հայաստանի Հանրապետությունում վարել է որոշ կարևոր պաշտոններ, ինչից հետո հեռացել է երկրից և հաստատվել Պարսկաստանում։
Մահացել է 1940-ական թվականներին[1]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Որդին՝ Սմբատ Աբեյանը՝ ավարտելով Թեհրանի և ԱՄՆ-ի մաթեմատիկական գիտությունների համալսարանները, ունեցել է լայն ճանաչում։ Դուստրը՝ Գոհար Աբեյանը նույնպես սովորել է Թեհրանում՝ պետական երաժշտական կոնսերվատորիայում. դասավանդել է այդտեղ[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Ա․ Ա․ Այվազյան, ՆԱԽԻՋԵՎԱՆ․ պատկերազարդ բնաշխարհիկ հանրագիտակ, Երևան, «Հուշարձան», 1995, էջ 219 — 368 էջ. — 2700 հատ, ISBN 5-8079-0911-9։