Մունա Բասիլի Սեհնաուի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մունա Բասիլի Սեհնաուի
Ծնվել էսեպտեմբերի 15, 1945(1945-09-15) (78 տարեկան)
ԾննդավայրԱլեքսանդրիա, Եգիպտոս
Քաղաքացիություն Լիբանան
ԿրթությունԲեյրութի ամերիկյան համալսարան
Մասնագիտություննկարչուհի և գրող
ԶավակներKhalil Sehnaoui?

Մունա Բասիլի Սեհնաուի (արաբ․՝ منى باسيلي صحناوي‎‎, սեպտեմբերի 15, 1945(1945-09-15), Ալեքսանդրիա, Եգիպտոս), լիբանանցի նկարչուհի[1], գրող և արվեստագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Եգիպտոսում, սովորել է Բեյրութի ամերիկյան համալսարանում[2], ապա Արիզոնայի համալսարանում ուսումնասիրել է կերպարվեստ։ Սեհնուարին տարբեր ձևաչափերով է աշխատում՝ նկարչություն, գրական ստեղծագործություններ, դիզայն և քանդակագործություն։ Նա առանձին ցուցադրություներ է ունեցել Փարիզում, Դուբայում և Բեյրութում։ Սեհնաուին ներկայումս ապրում է Բեյրութում` ամուսնու՝ Մարվանի հետ, որը Սալիմ և Խալիլ Սեհնաուիների որդին է և Մալթայում լիբանանյան զորաշարքի նախագահը։

70-ականներին Բասիլին Լիբանանի Զբոսաշրջության ազգային խորհրդում գրաֆիկ արվեստի բաժանմունքի պատասխանատուն էր։ Նա նաև դիզայն էր ստեղծում կնիքների, փաթեթավորման, պաստառների և գրքերի շապիկների համար, և Լիբանանի հանրային հեռուստատեսության համար ֆիլմեր էր մշակում։ Ավելի ուշ սովորել է նկարչություն և գրատպություն, որոնք ավելի ուշ դասավանդել է լիբանանյան համալսարաններում։

Նրա ոճի վրա ազդել է Միջին Արևելքի մշակութային ժառանգությունը, ինչը արտացոլվում է ինչպես բյուզանդական սրբապատկերների, այնպես էլ պարսկական մանրանկարչության նույներանգության մեջ։ Նկարներում հանդիպող տարածությունները շատ անձնական են, և հիերոգլիֆների օգտագործումը նոր չափումներ է բերում՝ խորհրդանիշների և «պատուհանների» տեսքով[3]։

Դեռևս 90-ականների սկզբից նա ստեղծել է վիմագրերի ալբոմներ, որոնք հիմնված են փյունիկյան լեգենդների վրա։ Նա նաև ուսումնասիրել է ճենապակյա նկարը, մինչդեռ այդ ժամանակ աշխատում էր որպես դիզայներ և ծաղկող։ Բասիլի Սեհնաունին ցուցահանդեսներով շրջում է վաթսունական թվականների կեսերից։ Նրա թվացյալ պարզ նկարները առավել հաճախ վերաբերում են սեփական շրջապատին, երկրին և մշակութային ժառանգությանը։ Ստեղծագործություններում առաջարկվում է տարածության խիստ անձնական մեկնաբանություն, որտեղ ձևերն ու գծերը շփվում են գունագեղ ներդաշնակությունների մեջ։

Աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա աշխատանքները մի շարք մրցանակներ են ստացել։

Սեհնաուին նաև ստեղծել է 1960-ականների Մշակույթի նախարարության խորհրդանշանը, որը ներկայումս լայն տարածում ունի։ Նա նաև ստեղծել է երկրի զբոսաշրջությանը նպաստող պաստառներ[4]։

Լիբանանի Մշակույթի նախարարության լոգոն

Նա նաև հայտնի է Լիբանանի քաղաքացիական պատերազմը նկարագրող իր նկարներով[5][6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Byblos, Lebanon's Ancient Port, Is Reborn». The New York Times. New York Times. 2009 թ․ դեկտեմբերի 31. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 5-ին.
  2. «Beirut: A World of Art». The American University of Beirut. AUB. Fall 2009. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 5-ին.
  3. Zéna Zalzal (2015 թ․ հունիսի 13). «Mouna Bassili Sehnaoui (se) libère (de) ses peintures de guerre - Zéna Zalzal - L'Orient-Le Jour». Lorientlejour.com. Վերցված է 2016 թ․ փետրվարի 21-ին.
  4. «Design And Gender Identity In Lebanon». Olga Habre. NewsMedia SAL. 2019 թ․ ապրիլի 5. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 5-ին.
  5. «Mouna Bassili Sehnaoui On Painting The Lebanese Civil War». The Culture Trip. The Culture Trip. 2012 թ․ հուլիսի 26. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 5-ին.
  6. «An Art Of War And Resilience». The Daily Star. Daily Star. 2015 թ․ հունիսի 23. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 5-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]