Մուհամմադ Համդան Դաղլո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մուհամմադ Համդան Դաղլո
 
Կուսակցություն՝ անկախ քաղաքական գործիչ
Մասնագիտություն՝ ռազմական գործիչ, warlord, գեներալ-գնդապետ և mass murderer
Դավանանք իսլամ
Ծննդյան օր մոտ 1975
Ծննդավայր Չադ[1][2][3]
Քաղաքացիություն  Սուդան

Մուհամմադ Համդան Դաղլո (արաբ․՝ محمد حمدان دقلو‎‎, մոտ 1975, Չադ[1][2][3]), Սուդանի ռազմական և պետական գործիչ, գեներալ-լեյտենանտ։ «Արագ արձագանքման ուժեր» ռազմականացված կազմակերպության հրամանատար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Ռեշավաթ ցեղում ՝ Շոայի արաբներից։ Նրա ընտանիքը ուղտեր էր վաճառում։ Դագլոն գնաց տարրական դպրոց, բայց երեք տարի անց թողեց այն[4]։

Դարֆուրում հակամարտության ժամանակ իր հարազատների միջոցով հայտնվել է Ջանջավիդ աշխարհազորայինում, որը շուտով գլխավորել է Մուսա Հիլալից հետո[4]։ 2013 թվականի օգոստոսին նախագահ Օմար ալ-Բաշիրը Մոհամմադ Դաղլոյին նշանակեց արագ արձագանքման ուժերի հրամանատար, որոնք ստեղծվել էին «Ջանջավիդ» ուժերի վերակազմավորման ընթացքում[5]։

2019 թվականի ռազմական հեղաշրջումից հետո պաշտոն է ստացել Անցումային ռազմական խորհրդում[6]։

Քաղաքացիական և ռազմական ուժերի միջև համաձայնագրի կնքումից հետո շարունակել է կառավարական գործունեությունը ինքնիշխան խորհրդում[7], իսկ 2021 թվականի հեղաշրջումից հետո՝ Անցումային ինքնիշխան խորհրդում։

2023 թվականի ապրիլին այն պատճառով, որ Սուդանի զինված ուժերի հրամանատար Աբդել Ֆաթահ ալ-Բուրհանը մոնոպոլիզացրեց իշխանությունը, ինչից դժգոհ մնաց Դագլոն[8], Արագ արձագանքման ուժերի ստորաբաժանումները բացահայտ զինված առճակատման մեջ մտան կառավարության հետ[9][10]։

2023 թվականի մայիսի 19-ին Դագլոն հրամանագրով պաշտոնապես ազատվել է ինքնիշխանության անցումային խորհրդում իր պաշտոնից՝ նրա փոխարեն նշանակելով Մալիկ Ագարին[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 https://www.aljazeera.com/news/2019/6/6/who-are-sudans-rsf-and-their-commander-hemeti
  2. 2,0 2,1 2,2 https://www.theguardian.com/world/2023/apr/20/sudan-outsider-hemedti-mohamed-hamdan-dagalo-leader-militia-army-war-conflict
  3. 3,0 3,1 3,2 https://www.bbc.com/news/world-africa-48512465
  4. 4,0 4,1 Jason Burke: Hemedti: the feared commander pulling the strings in Sudan . theguardian.com vom 29. Mai 2019 (englisch), abgerufen am 15. Juni 2019
  5. Reuters: Sudanese militia commander waits in wings after Bashir ousted. theeastafrican.co.ke vom 23. April 2019 (englisch), abgerufen am 15. Juni 2019
  6. Emad Hassan: Augenzeugin: Milizionäre im Sudan vergewaltigen Männer und Frauen. dw.com vom 7. Juni 2019, abgerufen am 10. Juni 2019
  7. Sudan conflict: Army and civilians seal power-sharing deal. bbc.com vom 17. August 2019 (englisch), abgerufen am 26. August 2019
  8. «Mohamed 'Hemeti' Dagalo: Top Sudan military figure says coup was a mistake». BBC News. 2023 թ․ փետրվարի 20. Վերցված է 2023 թ․ մարտի 22-ին.
  9. «Sudan crisis: Air strikes launched against paramilitaries as clashes escalate». BBC News (բրիտանական անգլերեն). Վերցված է 2023 թ․ ապրիլի 15-ին.
  10. Mackay, Hamish (2023 թ․ ապրիլի 15). «Fighter jets seen above Khartoum amid gunfire in Sudan's capital – live». the Guardian (բրիտանական անգլերեն). Վերցված է 2023 թ․ ապրիլի 15-ին.
  11. «Sudan's Burhan dismisses Hemedti of his position». Al Bawaba (անգլերեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 21-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մուհամմադ Համդան Դաղլո» հոդվածին։