Ռազմական հեղաշրջում Սուդանում (2021)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search


Ռազմական հեղաշրջում Սուդանում
October 2021 Sudanese coup d'état.jpg
'
Թվական հոկտեմբերի 25, 2021
Հակառակորդներ
Հրամանատարներ

Ռազմական հեղաշրջում Սուդանում (часть Революции Слоновьего Хобота) տեղի է ունեցել 2021 թվական հոկտեմբերին 25-ին։ Հեղաշրջման ընթացքում առնվազն 5 բարձրաստիճան անձ է ձերբակալվել, այդ թվում՝ վարչապետ Աբդալա Համդուկը[1][2][3][4]։ Քաղաքացիները հայտնում են երկրում բջջային կապի և ինտերնետի հասանելիության արգելափակման մասին[5][6]։

Հայտարարվել է արտակարգ դրության ռեժիմի սահմանման և կառավարության լուծարման մասին[7][8]։

Նախադրյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի ռազմական հեղաշրջումն ու ժողովրդավարությանն անցումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախագահ Օմար ալ-Բաշիրը, որը ղեկավարում էր երկիրը 1989 թվականի պետական հեղաշրջման պահից ի վեր, 2019 թվականին մի քանի շաբաթվա ցույցերից հետո զինվորականների կողմից տապալվել է։ Ցուցարարները «ազատության և փոփոխությունների ուժերի» կողմնակիցներ են եղել, որոնք համաձայնել են իշխանությունը բաժանել զինվորականների հետ, ինչի արդյունքում ստեղծվել է Սուդանի սուվերեն խորհուրդը[9]։

Ռազմական հեղաշրջման փորձը 2021 թվականի սեպտեմբերին[խմբագրել | խմբագրել կոդը]

2021 թվականի սեպտեմբերին տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման անհաջող փորձ։ Տեղեկատվության նախարարի խոսքով՝ հանցագործները «նախկին ռեժիմի կողմնակիցներ են», որոնք փորձել են վերահսկողության տակ վերցնել պետական հեռուստառադիոհեռարձակման ընկերությունների շենքերն ու կենտրոնական ռազմական հրամանատարությունը: Միջադեպից հետո ձերբակալվել է 40 ոստիկան[10][11][12]։

Այդ ժամանակից ի վեր լարվածությունը զինվորականների և քաղաքացիական անձանց միջև աճել է, քանի որ ռազմական առաջնորդները սկսել են բարեփոխումներ պահանջել «ազատության և փոփոխությունների ուժերի» կողմից և կոչ են արել պաշտոնաթող լինել նախարարների կաբինետից[13]։

Բողոքի ցույցերը 2021 թվականի հոկտեմբերին[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոկտեմբերի 16-ին ցուցարարները դուրս են եկել փողոց՝ պահանջելով իշխանափոխություն։ Նրանք կոչ են արել ինքնիշխան խորհրդի նախագահ գեներալ Աբդել Ֆաթահ ալ-Բուրհանին՝ գրավել երկրի նկատմամբ վերահսկողությունը[13]։

Հոկտեմբերի 21-ին ռազմական ցուցարարները նստացույց են անցկացրել նախագահական պալատի մոտ, մինչդեռ հազարավոր մարդիկ փողոց են դուրս եկել՝ ի պաշտպանություն անցումային կառավարության[14]։

Հոկտեմբեր 24-ին ցուցարարները փակել են Խաթումի հիմնական ճանապարհները։ Անվտանգության ուժերը արցունքաբեր գազ են կիրառել ամբոխը ցրելու համար[15]։

Իրադարձությունների ընթացքը[խմբագրել | խմբագրել կոդը]

2021 թվականի հոկտեմբերի լույս 25-ի գիշերը սուդանցի զինվորականները կալանավորել են Սուդանի առնվազն հինգ բարձրաստիճան պետական գործիչների: Ավելի ուշ հաղորդվել էր Սուդանում ինտերնետի և բջջային կապի զանգվածային անջատումների մասին[5][6][16][17]։

Reuters գործակալության հաղորդմամբ՝ վկայակոչելով ականատեսներին, հեղաշրջման ժամանակ Խարթումի փողոցներ են դուրս եկել արագ աջակցության ուժերի մարտիկները[1]։

Հոկտեմբերի 25-ին գեներալ Աբդել Ֆաթահ ալ-Բուրհանը հայտարարել է արտակարգ դրության և կառավարության ու սուվերեն խորհրդի լուծարման մասին[7][8][18]։ Հեռուստաուղերձում նա հայտարարել է, որ երկիրը կղեկավարի նոր տեխնոկրատական կառավարությունը միչև հաջորդ ընտրությունները, որոնք տեղի կունենան 2023 թվականի հուլիսին[19]։

Ձերբակալություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաուդյան Al Hadath TV հեռուստաընկերության տվյալներով՝ զինված ուժերը վարչապետ Աբդալլահ Համդուկին տնային կալանքի են ենթարկել իր տան պաշարումից հետո[4][20]։ Արդյունաբերության նախարար Իբրահիմ ալ Շեյխը, Խարթումի նահանգապետ Այման Հալիլը և տեղեկատվության նախարար Համզա Բահլուլը նույնպես կալանավորվել են[20]։

Ձերբակալվել են նաև կառավարող սուվերեն խորհրդի անդամներ Մոհամեդ ալ-Ֆակին և Ֆեյսալ Սալեհը՝  վարչապետի՝ ԶԼՄ-ների հարցերով խորհրդականը[1]։

Ավելի ուշ հաղորդագրություններում ասվում էր, որ դրանք տեղափոխվել են անհայտ վայր, և պարզ չէ, թե արդյոք նրանց մեջ Համդուկը կա[21]։ Ականատեսների խոսքով՝ զինվորականները տեղակայված են ամբողջ մայրաքաղաքում՝ սահմանափակելով քաղաքացիական անձանց տեղաշարժը։ Միջազգային չվերթները դադարեցվել են Խարթումի օդանավակայանի փակումից հետո[17]։

Ինտերնետ և բջջային կապի խափանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջադեպից անմիջապես հետո միջազգային դիտորդական խմբերը հայտնել են Սուդանում ինտերնետի զանգվածային անջատումների մասին: Այդ խափանումները հետագայում հաստատվել են Սուդանի տեղեկատվության նախարարության կողմից[11]։

Հաղորդվում է նաև բջջային կապի խափանումների մասին[5][6]։

Բողոքի ցույցեր հեղաշրջման դեմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռազմական հեղաշրջման դեմ հանդես եկող քաղաքացիները դուրս են եկել Խարթումի փողոցներ։ Աբդալլահ Համդուկը, որը ձերբակալվել է հեղաշրջման ընթացքում, կոչ է արել դուրս գալ ցույցերի[22]։

Զինվորականները կրակ են բացել ցուցարարների վրա։ Զոհվել է 7 մարդ, 140-ը վիրավորվել են[23][24][25]։

Հետագա իրադարձությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

2021 թվականի հոկտեմբերի 26-ին կայացած մամուլի ասուլիսում Աբդել Ֆաթահ ալ-Բուրհանը հայտարարել է, որ վարչապետ Համդուկն իր տանը գտնվում է «որպես հյուր, որպեսզի պաշտպանի նրան քաղաքական ուժերի կողմից իր վրա դրված սահմանափակումներից»: Ավելի ուշ նույն օրը հաղորդվել էր, որ Համդուկը տուն է վերադարձել[26]։

2021 թվականի հոկտեմբերի 30-ին Խարթումում և այլ քաղաքներում տեղի ունեցան բազմահազարանոց բողոքի ցույցեր ռազմական հեղաշրջման դեմ։ Հոկտեմբերի լույս 30-ի գիշերը ցուցարարները բարիկադներ են կառուցել Խարթումի մի շարք շրջանների մուտքի մոտ՝ անվտանգության ուժերին խանգարելու նպատակով։ Նույն օրը Սուդանի բժիշկների Կենտրոնական կոմիտեն հայտնել է, որ երեք ցուցարարներ սպանվել են բախումների ընթացքում: Ռազմական իշխանությունները սահմանափակել են երկրի ներսում տեղաշարժը, ինչպես նաև անջատել են համացանցի և կապի այլ միջոցների հասանելիությունը[27][28][29]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռազմական հեղաշրջման փորձ Սուդանում (Սեպտեմբեր 2021)
  • Ռազմական հեղաշրջում Գվինեայում (2021)
  • Ռազմական հեղաշրջում Մալիում (2021)
  • Ռազմական հեղաշրջում Մյանմարում (2021)
  • Ռազմական հեղաշրջման փորձ Նիգերում (2021)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Sudan’s army detains PM and other civilian leaders in coup attempt»։ the Guardian (անգլերեն)։ 2021-10-25։ Վերցված է 2021-10-25 
  2. «Арестованный премьер Судана Хамдук призвал граждан «защищать революцию»»։ Газета.Ru (ռուսերեն)։ Վերցված է 2021-10-25 
  3. «В Судане начался военный переворот»։ lenta.ru։ Վերցված է 2021-10-25 
  4. 4,0 4,1 «Министерство информации Судана подтвердило сообщения о задержании министров»։ РИА Новости (ռուսերեն)։ Վերցված է 2021-10-25 
  5. 5,0 5,1 5,2 «Похищение премьера, задержание министров и политических лидеров: что известно о попытке военного переворота в Судане»։ RT на русском (ռուսերեն)։ Վերցված է 2021-10-25 
  6. 6,0 6,1 6,2 Глеб Гладков (2021-10-25)։ «Столица Судана оказалась без связи и интернета в ходе переворота»։ Известия (ռուսերեն)։ Վերցված է 2021-10-25 
  7. 7,0 7,1 «Лидер Судана объявил о введении ЧП и роспуске Суверенного совета и кабмина»։ ТАСС։ Վերցված է 2021-10-25 
  8. 8,0 8,1 «"Это военный переворот". Армия Судана арестовала переходное правительство и объявила чрезвычайное положение»։ BBC News Русская служба (ռուսերեն)։ 2021-10-25։ Վերցված է 2021-10-25 
  9. «Sudan on the brink amid scramble for democracy»։ BBC News։ 2021-10-19։ Վերցված է 2021-10-25 
  10. «СМИ: за попыткой переворота в Судане стоят офицеры из числа сторонников экс-президента»։ ТАСС։ Վերցված է 2021-10-25 
  11. 11,0 11,1 «Sudan's military takes power in coup, arrests prime minister»։ ABC News (անգլերեն)։ Վերցված է 2021-10-25 
  12. «Sudanese government official says failed coup plotters were from Bashir regime»։ CNN։ Վերցված է 2021-10-25 
  13. 13,0 13,1 «Sudan: Protesters demand military coup as crisis deepens»։ BBC News։ 2021-10-17։ Վերցված է 2021-10-25 
  14. «Crowds take to Sudan’s streets after calls for rival protests»։ www.aljazeera.com (անգլերեն)։ Վերցված է 2021-10-25 
  15. «Security forces fire tear gas to disperse protesters in Khartoum»։ www.aljazeera.com (անգլերեն)։ Վերցված է 2021-10-25 
  16. «Sudan's civilian leaders arrested - reports»։ www.msn.com։ Վերցված է 2021-10-25 
  17. 17,0 17,1 «Sudan Officials Detained, Communication Lines Cut in Apparent Military Coup»։ Bloomberg.com։ 2021-10-25։ Վերցված է 2021-10-25 
  18. «‘Utterly unacceptable’: World reacts to Sudan ‘coup’»։ www.aljazeera.com (անգլերեն)։ Վերցված է 2021-10-25 
  19. «Live: Sudan’s General Burhan dissolves government, declares state of emergency»։ France 24 (անգլերեն)։ 2021-10-25։ Վերցված է 2021-10-25 
  20. 20,0 20,1 «Sudan security forces arrest PM Hamdok, civilian leaders»։ www.aljazeera.com (անգլերեն)։ Վերցված է 2021-10-25 
  21. «Sudan military dissolves government, arrests PM in ‘coup’»։ South China Morning Post (անգլերեն)։ 2021-10-25։ Վերցված է 2021-10-25 
  22. «В Судане начались уличные протесты из-за госпереворота»։ lenta.ru։ Վերցված է 2021-10-25 
  23. «Во время протестов в Судане погибли семь человек»։ РИА Новости (ռուսերեն)։ Վերցված է 2021-10-26 
  24. «Sudan coup: Seven protesters killed and dozens injured»։ BBC։ 2021-10-26 
  25. Лейсан Давлетшина (2021-10-25)։ «Военные в Судане открыли стрельбу по участникам протеста»։ Известия (ռուսերեն)։ Վերցված է 2021-10-25 
  26. «СМИ: премьер-министр Судана Хамдук вернулся домой»։ ТАСС (ռուսերեն)։ 2021-10-26։ Վերցված է 2021-10-26 
  27. «Переворот в Судане: тысячи людей протестуют против захвата власти военными, трое убиты»։ Би-би-си (ռուսերեն)։ 2021-10-30։ Վերցված է 2021-10-26 
  28. «В столице Судана на акции протеста собрались тысячи людей»։ Интерфакс (ռուսերեն)։ 2021-10-30։ Վերցված է 2021-11-1 
  29. «Протесты в Судане: новые жертвы»։ Euronews (ռուսերեն)։ 2021-10-30։ Վերցված է 2021-11-1