Մուհամմադ Թաուֆիկ Ալլաուի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մուհամմադ Թաուֆիկ Ալլաուի
 
Կուսակցություն՝ National Democratic Party?
Կրթություն՝ Բաղդադի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և պետական ծառայող
Դավանանք իսլամ և տասներկուականներ
Ծննդյան օր հուլիսի 1, 1954(1954-07-01) (69 տարեկան)
Ծննդավայր Բաղդադ, Իրաքի թագավորություն
Քաղաքացիություն  Իրաք և  Միացյալ Թագավորություն

Մուհամմադ Թաուֆիկ Ալլաուի (արաբ․՝ محمد توفيق علاوي‎‎, հուլիսի 1, 1954(1954-07-01), Բաղդադ, Իրաքի թագավորություն), իրաքցի քաղաքական գործիչ, Կապի նախարարի պաշտոնն զբաղեցրել Է Իրաքի կառավարությունում, ինչպես նաև կապի նախարար է եղել Ալ Մալիքիի կառավարությունում 2006 թվականի մայիսից մինչև 2007 թվականի օգոստոսը և 2010-2012թվականները։ Երկու անգամ նա հեռացել է պաշտոնից՝ ի նշան ալ-Մալիքիի աղանդավորական օրակարգի և քաղաքական միջամտության դեմ բողոքի։ Իրաքի վարչապետի պաշտոնում նշանակվել է 2020 թվականի փետրվարին, սակայն հանել է իր թեկնածությունը խորհրդարանում վստահության քվե նվաճելու անհաջող փորձից հետո[1][2]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալլաուին ուսումնասիրել է ճարտարապետական նախագծում Բաղդադի համալսարանում և հեռացել իր ուսումնական հաստատությունից, ինչպես դա պահանջում էր Սադդամ Հուսեյնի կառավարությունը։ Նա աքսորվել է և Լիբանան տեղափոխվել 1977 թվականին, որտեղ ավարտել է կրթությունը և ճարտարապետության աստիճան ստացել Բեյրութի ամերիկյան համալսարանում 1980 թվականին[3]։ Այնուհետև տեղափոխվել է Միացյալ թագավորություն, որտեղ ստացել է քաղաքացիություն։

Բիզնես[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսուցման ընթացքում Ալլաուին հիմնադրել է Tawfiq Allawi Cable և Electric Wire Factory-ը, որը արտադրել է տարբեր հումք, ներառյալ մարմար, բետոն և ՊՎՔ։ Նրա ֆաբրիկաներն առգրավվել են Իրաքի կառավարության կողմից 1997 թվականին։ Ալյաուին հիմնել է հացահատիկային արտադրության գործարան և Անգլիայում ծրագրային ապահովման մշակման ընկերություն, ինչպես նաև զբաղվել է Լիբանանում, Մարոկկոյում և Մեծ Բրիտանիայի անշարժ գույքի շուկայում[4]։

Interfaith International[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալլավին միացել է Interfaith International-ին՝ շվեյցարական ոչ կառավարական կազմակերպությանը, որը պաշտպանում էր մուսուլմանական փոքրամասնությունների ներկայացուցիչների իրավունքները հարավսլավական պատերազմների ժամանակ[4]։

Քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալլաուին մասնակցել է 1992 թվականին ընդդիմադիր կուսակցությունների Սալահ ադ-Դինի կոնֆերանսին և 2002 թվականին Լոնդոնի խորհրդաժողովին։ Նա Իրաքի ներկայացուցիչների խորհրդի անդամ է ընտրվել 2005 թվականի հունվարին Իրաքի խորհրդարանական ընտրություններում[4]։ Նա Այադ Ալլաուի զարմիկն է, ով հիմնադրել է Իրաքի ընդդիմադիր ազգային համաձայնությունը և Իրաքի ժամանակավոր վարչապետ է դարձել 2004-2005 թվականներին։

2006 թվականի մայիսին Ալլաուին նշանակվել է Ալ-Մալիքիի կառավարության կապի նախարար։ 15 ամիս անց նա դուրս է եկել կառավարությունից՝ վկայակոչելով վարչապետի կրոնական նախասիրությունների վերաբերյալ նշանակումներ կատարելու պրակտիկան[5]։ Նա վերադարձել է խորհրդարան և մինչև կառավարության լիազորությունների ժամկետի ավարտը մնացել է ընդդիմության մեջ[4]։ Նա վերադարձել է որպես կապի նախարար նոր ձևավորված կառավարությունում 2010 թվականին, այլ նաև հրաժարական է տվել այն բանից հետո, երբ վկայակոչել է վարչապետ Նուրի ալ-Մալիքիի միջամտությունը իր նախարարությանը։

Այդ ժամանակից ի վեր նա հրապարակային մեկնաբան է եղել Իրաքի քաղաքական հարցերի շուրջ՝ հրապարակելով մի շարք հոդվածներ իրաքյան ԶԼՄ-ներում և իր բլոգում։

Կապի նախարար[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալլաուին կապի կրկնակի նախարար է եղել 2006 թվականի մայիսից մինչև 2007 թվականի օգոստոսը և 2010-2012թվականները։ Երկու անգամ էլ նա հեռացել է պաշտոնից՝ ի նշան ալ-Մալիքիի աղանդավորական օրակարգի և քաղաքական միջամտության դեմ բողոքի։

Ալլաուի քաղաքականության հիմքերից մեկը կոռուպցիան արմատախիլ անելն էր։ Լինելով կապի նախարար՝ նա վարում էր քաղաքականություն, որը խիստ պայմաններ էր դնում նախարարության հետ պայմանագիր կնքող յուրաքանչյուր ընկերության կաշառակերության դեմ։ Այս պայմանները ենթադրում էին, որ եթե հայտնաբերվել է, որ ընկերությունը կաշառք է վճարել նախարարությունում որևէ մեկին, կապալառուի ընկերությանը տուգանել է պայմանագրի գումարի 30%-ի չափով, և ընկերությունը մտցվել է սև ցուցակում (ինչը խոչընդոտել է ցանկացած պետական մարմնի հետ երեք տարվա հետագա պայմանագրերի կնքմանը)[6]։

2020 թվականի վարչապետի պաշտոնում նշանակվելը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալլաուին Իրաքի վարչապետ է նշանակվել 2020 թվականի փետրվարի 1-ին՝ 2019-2020 թվականների իրաքյան բողոքի ցույցերի համատեքստում։ Նա փոխել է Ադիլ Աբդուլ-Մահդիին, որը վարչապետի պաշտոնակատարն էր մնացել հրաժարականից հետո երկու ամսվա ընթացքում՝ ի պատասխան բողոքի ակցիաների[1]։

Ալլաուիի նշանակումը վարչապետի կողմից տեղի է ունեցել Իրաքում գրեթե 4 ամիս բողոքի ակցիաներից հետո, որոնց արդյունքում ավելի քան 600 մահացու դեպքեր են գրանցվել անզեն խաղաղ ցուցարարների շրջանում[7], որոնք արտաքսվել են Իրաքի քաղաքացիական հասարակության և միջազգային հանրության կողմից[8]։ Նրա նշանակումը բուռն արձագանք է առաջացրել Իրաքի ցուցարարների շրջանում այն նույն արմատական պատճառներին պատկանելու համար, որոնք իրաքյան բողոքի ակցիաներ են առաջացրել 2019 թվականի հոկտեմբերին[9], այդ թվում Իրաքի տնտեսության և 16 տարվա ընթացքում անվտանգության առումով բազմաթիվ աղետալի աղետների[10], ներառյալ Իսլամական պետության աճը, երկրի քաղաքական էլիտայի անհարկի ղեկավարության դժգոհության և համակարգային համատարած կոռուպցիայի պատճառով, ինչը հանգեցրել է նրան, որ Իրաքը դարձել է աշխարհի ամենակոռումպացված կառավարություններից մեկը գրեթե 16 տարի անընդմեջ։ 12020 թվականի մարտի 1-ին Ալլաուին հանեց իր թեկնածությունը այն բանից հետո, երբ խորհրդարանը շաբաթվա մեջ երկրորդ անգամ չկարողացավ հաստատել նախարարների կաբինետը[11]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուհամմադ Թաուֆիկ Ալլաուին Այադ Ալլաուի զարմիկն է[12][13]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Iraq president appoints Mohammed Allawi as new prime minister». Al Jazeera. 2020 թ․ փետրվարի 1. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 1-ին.
  2. Laessing, Ulf (2020 թ․ մարտի 1). «Iraqi prime minister candidate Allawi quits as vacuum looms». Reuters. Վերցված է 2020 թ․ մարտի 1-ին.
  3. «من هو محمد علاوي المكلف برئاسة الحكومة العراقية؟». skynewsarabia.com (արաբերեն). 2020 թ․ փետրվարի 1.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Iraq Telecoms 2009 speakers Արխիվացված 2009-11-27 Wayback Machine, Government of Iraq, 10 November 2009
  5. Three ministers to quit Iraqi Cabinet, Taipei Times, 2007-08-25, accessed on 26 August 2007
  6. «لماذا شكرني الفرنسيون وأنا أهددهم ؟». 2018 թ․ օգոստոսի 27. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 27-ին.
  7. «Nighttime mortar attack on US Embassy in Baghdad injured 1». AP NEWS. 2020 թ․ հունվարի 27. Վերցված է 2020 թ․ փետրվարի 2-ին.
  8. «12 dead and brutal repression in last 48 hours amid ongoing crackdown on protests in Iraq, new @amnesty investigation finds». www.amnesty.org (անգլերեն). Վերցված է 2020 թ․ փետրվարի 2-ին.
  9. «Mohammed Allawi appointed new Iraq PM, protesters reject him». www.aljazeera.com. Վերցված է 2020 թ․ փետրվարի 2-ին.
  10. Risen, James (2019 թ․ նոյեմբերի 18). «A Spy Complex Revealed: Leaked Iranian Intelligence Reports Expose Tehran's Vast Web of Influence in Iraq». The Intercept (անգլերեն). Վերցված է 2020 թ․ փետրվարի 2-ին.
  11. «Iraqi prime minister candidate Allawi quits as vacuum looms». Reuters. 2020 թ․ մարտի 1.
  12. «Who is Iraq's new prime minister Mohammed Allawi?». gulfnews.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ փետրվարի 2-ին.
  13. «Iraq's president names Mohammad Allawi as new prime minister, protesters divided». France 24 (անգլերեն). 2020 թ․ փետրվարի 1. Վերցված է 2020 թ․ փետրվարի 2-ին.