Մուհամեդ Նագի
Ծնվել է | հունվարի 27, 1888[1] |
---|---|
Ծննդավայր | Ալեքսանդրիա, Եգիպտոս[2] |
Վախճանվել է | ապրիլի 5, 1956[2][1] (68 տարեկան) |
Մահվան վայր | Կահիրե, Եգիպտոս[2] և Ալեքսանդրիա, Եգիպտոս |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | նկարիչ և գծանկարիչ |
Ազգականներ | Saad El-Khadem? |
Մուհամեդ Նագի (արաբ․՝ محمد ناجى, հունվարի 27, 1888[1], Ալեքսանդրիա, Եգիպտոս[2] - ապրիլի 5, 1956[2][1], Կահիրե, Եգիպտոս[2] և Ալեքսանդրիա, Եգիպտոս), եգիպտացի նկարիչ և գրաֆիկ, ռեալիստ, եգիպտական գեղանկարչության հիմնադիրներից մեկը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուհամեդ Նագին ծնվել է 1888 թվականի հունվարի 27-ին Ալեքսանդրիայում։ Ստացել է իրավաբանական կրթություն։ 1910-1914 թվականներին Մուհամեդ Նագին ինքնուրույն սովորել է Ֆլորենցիայում, իսկ 1918 թվականից հետո՝ Փարիզի գեղարվեստի դպրոցում[3]։ Մուհամեդ Նագին մահացել է 1956 թվականի ապրիլի 5-ին Կահիրեում։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուհամեդ Նագիի վաղ ստեղծագործություններում առկա է Կլոդ Մոնեի, ինչպես նաև պոստիմպրեսիոնիստական հոսանքների և հին եգիպտական գեղանկարչության ազդեցությունը։ Ալեքսանդրիայում նա հիմնել է «Ատելիե» գեղարվեստական միավորումը, որը դարձել է Ալեքսանդրիայի ժամանակակից գեղանկարչության դպրոցի միջուկը։ Նագիի նկարելոը ոճը տարբերվում է լայն, ազատ, ամբողջական վրձնահարվածներով և կուլիսային կառուցվածքով[3]։ Նկարչի բազմաթիվ ստեղծագործություններ և բնանկարներ նվիրված են Եգիպտոսին։ 30-ականների սկզբին Նագին ստեղծել է աբիսինյան նկարների մեծ և հետաքրքիր շարք։ Նա հեղինակել է «Գոմեշն ու ֆելլահը» և «Նեղոսի հեղեղը» հաստոցային նկարները, որոնք պահվում են Կահիրեի Նագիի թանգարանում[4]։
Նագին տարված է եղել նաև մոնումենտալ նկարչությամբ։ Նա ստեղծել է մոնումենտալ պաննոներ Ալեքսանդրիայում Ազգային ժողովի նիստերի դահլիճի՝ «Եգիպտոսի վերածնունդը», Ալեքսանդրիայի Մոասսե հիվանդանոցի (1934) և Փարիզում համաշխարհային ցուցահանդեսի (1937) համար[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Наги Мухаммед (ռուս.) / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 3,0 3,1 Мухаммед Наги Արխիվացված 2016-03-04 Wayback Machine на сайте persons-info.com.
- ↑ Наги Мухаммед // Большая советская энциклопедия. — М.: Советская энциклопедия. 1969—1978.
- ↑ Веймарн Б. Искусство Арабских стран
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Retrospective Mohamed Naghi. 1888‒1956, [Le Caire], 1957.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Наги Мухаммед // Большая советская энциклопедия. — М.: Советская энциклопедия. 1969—1978.
- Մուհամեդ Նագին Արխիվացված 2016-03-04 Wayback Machine persons-info.com կայքում
|