Մորտալ Կոմբատ 2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մորտալ Կոմբատ 2
անգլ.՝ Mortal Kombat 2
Երկիր ԱՄՆ
Ժանրմարտաֆիլմ, ֆենթեզի ֆիլմ, արկածային ֆիլմ, նինձյաների մասին ֆիլմ և մարտարվեստի մասին ֆիլմ
ՀիմքMortal Kombat
Լեզուանգլերեն
ՌեժիսորՍայմոն Մակքուոյդ
ՊրոդյուսերԹոդ Գարներ և Ջեյմս Վան
Սցենարի հեղինակՋերեմի Սլեյթեր
ԴերակատարներՋո Տասլիմ, Տադանոբու Ասանո, Բրուքս Մեհկադ, Ջեսիկա ՄակՆեյմի, Լյուիս Թան, Հիրոյուկի Սանադա, Լուդի Լին, Չին Հան և Կառլ Ուրբան
Նկարահանման վայրԱվստրալիա
ԿինոընկերությունNew Line Cinema և Warner Bros.

«Մորտալ Կոմբատ 2» (անգլ.՝ Mortal Kombat 2), մարտարվեստի մասին ամերիկյան ֆիլմ, որը նկարահանվել է Սայմոն Մաքքուեյդի կողմից, իսկ սցենարիստը Ջերեմի Սլեյթերն է։ Հիմնված է համանուն խաղաշարի վրա և հանդիսանում է 2021 թվականի «Mortal Kombat» ֆիլմի շարունակությունը։ Ֆիլմում նկարահանվել են Լյուիս Թանը, Ջեսիկա ՄաքՆեմին, Թադանոբու Ասանոն, Մեհքադ Բրուքսը, Լուդի Լինը, Չին Հանը, Ջո Տասլիմը, Հիրոյուկի Սանադան, Կարլ Ուրբանը, Տատի Գաբրիելլան և Ադելին Ռուդոլֆը։ Նկարահանումները սկսվել են Ավստրալիայում 2023 թվականի հունիսին։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լյուիս Թան՝ Քոուլ Յանգ[1]
  • Ջեսիկա ՄաքՆեմի՝ Սոնյա Բլեյդ[2]
  • Մեհքադ Բրուքս՝ Ջեքս[3]
  • Ջոշ Լոուսոն՝ Կանո[2]
  • Տադանոբու Ասանո՝ Ռայդեն[4]
  • Լուդի Լին՝ Լյու Կանգ[5]
  • Չին Հան՝ Շան Ցուն[4]
  • Ջո Տասլիմ՝ Բի-Հան / Նուբ Սայբոտ[6]
  • Հիրոյուկի Սանադա՝ Կարիճ[6]
  • Կարլ Ուրբան՝ Ջոնի Քեյջ[2]
  • Տատի Գաբրիելլա՝ Ջեյդ[2]
  • Ադելին Ռուդոլֆ՝ Կիտանա[7]
  • Մարտին Ֆորդ՝ Շաո Կան[8]
  • Դեսմոնդ Չիամ՝ Ջերոդ թագավոր[8]
  • Անա Նգուեն՝ Սինդել[8]
  • Դեյմոն Հերիման՝ Քուան Չի[8]
  • Մաքս Հուանգ՝ Կունգ Լաո[9]

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

2021 թվականի ապրիլին` Mortal Kombat-ի թողարկումից հետո, դերասան Ջո Տասլիմը հայտարարել է, որ պայմանագիր է ստորագրել՝ նկարահանվելու ևս չորս Mortal Kombat ֆիլմերում, եթե Warner Bros. Pictures-ը որոշում կայացնի ստեղծել նոր ֆիլմաշար[10]։

Ռեժիսոր Սայմոն Մաքուեյդը հայտարարել է, որ պատրաստ է շարունակություն ստեղծել, եթե իրեն դուր գա սցենարը[11]։ Mortal Kombat ֆիլմի թողարկումից հետո տված հարցազրույցում Մաքքուեյդը խոստովանել է, որ չի ընդգրկել Ջոնի Քեյջին առաջին ֆիլմում, քանի որ Քեյջն իր կարծիքով չափազանց «հսկայական անհատականություն» է և նրա կերպարը՝ ինչպես Կիտանայի կերպարը կարելի է ուսումնասիրել հետագա ֆիլմերում[12]։

2022 թվականի հունվարին հայտնի է դարձել, որ Mortal Kombat 2 ֆիլմը մշակման փուլում է և սցենարիստ է նշանակվել Ջերեմի Սլեյթերը[13]։ Նույն թվականի մայիսին Սլեյթերը հայտարարել է, որ Ջոնի Քեյջը նկարահանվելու է ֆիլմում[14]։

2022 թվականի հուլիսին ֆիլմը կանաչ լույս է ստացել New Line-ից արտադրությունը սկսելու համար և Սայմոն Մաքքուեյդը պաշտոնապես հաստատվել է որպես ռեժիսոր[15]։

Քասթինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

2023 թվականի մայիսին հայտնի է դարձել, որ Տատի Գաբրիելլան կատարելու է Ջեյդի դերը, իսկ Կարլ Ուրբանը կկատարի Ջոնի Քեյջի դերը[16]։ Ջեսիկա ՄաքՆեյմին և Ջոշ Լոուսոնը հանդես են եկել Սոնյա Բլեյդի և Կանոյի դերերում[2]։ Ավելի ուշ այդ ամսում Ադելին Ռուդոլֆին ընտրել են Կիտանայի դերում[7]։ 2023 թվականի հունիսին հայտարարվել է, որ Մարտին Ֆորդը, Դեսմոնդ Չիամը, Անա Նգուենը և Դեյմոն Հերիմանը մարմնավորել են Շաո Կանին, Ջերոդ թագավորին, թագուհի Սինդելին և Քուան Չիին[8]։ Հերիմանը նախկինում հնչյունավորել է Կաբալի դերը՝ 2021 թվականի Mortal Kombat ֆիլմում[8]։ Ավելի ուշ այդ ամսում Մաքս Հուանգը հաստատվել է Կունգ Լաոյի դերում[9]։

Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարահանումները սկսվել են 2023 թվականի հունիսի 22-ին՝ Ավստրալիայի Գոլդ Քոստ քաղաքի Village Roadshow ստուդիայում։ Օպերատորը Սթիվեն Ուինդոնն է[17]։ Ակնկալվում էր, որ դրանք կտևեն մինչև 2023 թվականի սեպտեմբեր ամիսը[18][19][20]։ Նկարահանումները դադարեցվել են դերասանների SAG-AFTRA միության գործադուլի պատճառով։ 2023 թվականի նոյեմբերին՝ գործադուլի ավարտից հետո, նկարահանումները վերսկսվել են[21]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Mortal Kombat 2 Cole Young Actor Teases Sequel's Bigger Scale» (անգլերեն). Screen Rant. 2022 թ․ նոյեմբերի 10. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 11-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Tati Gabrielle in Final Talks to Play Jade in 'Mortal Kombat 2' (Exclusive)» (անգլերեն). The Hollywood Reporter. 2023 թ․ մայիսի 19. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 11-ին.
  3. «Mortal Kombat 2 Star Mehcad Brooks Teases Big Return for Jax» (անգլերեն). Comicbook. 2022 թ․ հոկտեմբերի 6. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 11-ին.
  4. 4,0 4,1 «Mortal Kombat 2 Gets Major Filming Update — Production Settles On A Location» (անգլերեն). Screen Rant. 2023 թ․ մայիսի 22. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 11-ին.
  5. «Mortal Kombat 2 Rounds Out the Rest of Its Cast» (անգլերեն). IGN. 2023 թ․ հունիսի 15. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 11-ին.
  6. 6,0 6,1 «Mortal Kombat 2's Villain Return Sets Up 3 Big Characters In The Sequel» (անգլերեն). Screen Rant. 2023 թ․ մայիսի 21. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 11-ին.
  7. 7,0 7,1 «Adeline Rudolph to Play Kitana in New Line's 'Mortal Kombat 2' (Exclusive)» (անգլերեն). The Hollywood Reporter. 2023 թ․ մայիսի 25. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 11-ին.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 Grobar, Matt. (2023 թ․ հունիսի 15). «'Mortal Kombat 2': Martyn Ford, Desmond Chiam, Ana Thu Nguyen & Damon Herriman Join New Line Sequel» (անգլերեն). Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 11-ին.
  9. 9,0 9,1 «Kung Lao Returns! Max Huang Announces He Has Begun Filming 'Mortal Kombat 2'» (անգլերեն). CoveredGeekly. 2023 թ․ հունիսի 29. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 11-ին.
  10. Malkin, Marc. (2021 թ․ ապրիլի 22). «'Mortal Kombat's' Sub-Zero Reveals He's Signed On For Four More Movies» (անգլերեն). Variety. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 11-ին.
  11. Stone, Sam. (2021 թ․ ապրիլի 19). «Mortal Kombat Director Didn't Allow Any Sequel Discussions On the Set» (անգլերեն). CBR. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 11-ին.
  12. «'Mortal Kombat' Director Simon McQuoid on Sequel Plans, Major Deaths and Johnny Cage» (անգլերեն). Variety. 2021 թ․ ապրիլի 24. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 11-ին.
  13. Fleming, Mike Jr. (2022 թ․ հունվարի 26). «New Line Moving Forward With Mortal Kombat Sequel; Moon Knight Scribe Jeremy Slater Scripting» (անգլերեն). Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 11-ին.
  14. «Mortal Kombat 2 Writer Confirms Johnny Cage's Involvement» (անգլերեն). Screen Rant. 2022 թ․ մայիսի 12. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 11-ին.
  15. Kroll, Justin. (2022 թ․ հուլիսի 20). «'Mortal Kombat' Sequel Moving Forward At New Line As Simon McQuoid Returns As Director» (անգլերեն). Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 11-ին.
  16. «Karl Urban in Final Talks to Play Johnny Cage in 'Mortal Kombat 2' at New Line» (անգլերեն). The Wrap. 2023 թ․ մայիսի 4. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 11-ին.
  17. «Stephen Windon Director of Photography Reel» (PDF) (անգլերեն). Worldwide Production Agency. 2023. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2023 թ․ մայիսի 23-ին.
  18. Frater, Patrick. (2023 թ․ մայիսի 23). «Mortal Kombat Sequel Returns to Australia, Changes State» (անգլերեն). Variety. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 11-ին.
  19. Saksena., Sanchay (2023 թ․ ապրիլի 19). «Mortal Kombat 2 Shooting Date and Location Confirmed» (անգլերեն). IGN. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 11-ին.
  20. «Fight! 'Mortal Kombat 2' Has Begun Filming, According to Producer» (անգլերեն). Collider. 2023 թ․ հունիսի 22. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 11-ին.
  21. «'Mortal Kombat 2' Begins Filming With New Set Image From Karl Urban» (անգլերեն). Collider. 2023 թ․ նոյեմբերի 14.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]