Մոռենի թաղիքավոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոռենի թաղիքավոր
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ Վարդածաղկավորներ
Ընտանիք Վարդազգիներ
Ցեղ Մոռենի
Տեսակ Մոռենի թաղիքավոր
Լատիներեն անվանում
Rubus tomentosus Borkh


Մոռենի թաղիքավոր (լատին․՝ Rubus tomentosus Borkh), վարդազգիների ընտանիքի, մոռենի ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոքր թուփ է, ուղղաձիգ, երբեմն' աղեղնաձև թեքված, մինչև 1 (հազվադեպ 1,5) մ երկարությամբ անկյունավոր, մոխրաթավոտ, արևի տակ կարմրող ճյուղերով։ Փշերը գրեթե ուղիղ են, կարճ, մինչև 2-3 (երբեմն 5) մմ երկարությամբ, սակավաթիվ։ Տերևները հնգաբաժան են, ընձյուղի վերին մասում' եռաբաժան, վերևից մերկ կամ աստղամազմզուկապատ, ներքևից մոխրաթաղիքավոր մազմզուկապատ։ Գագաթնային տերևիկը կոթունավոր է, կողայինները նստադիր, սրածայր, հակառակ ձվաձև, էլիպսաձև, հիմքում բութ սեպաձև, ատամնասղոցաեզր։ Ծաղկաբույլերը բրգաձև են, հավաք, 6-8 սմ երկարությամբ և 3-5 սմ լայնությամբ, թաղիքամազմզուկապատ։ Բաժակաթերթիկները ևս թաղիքամազմզուկապատ են, պսակաթերթիկները' դեղնասպիտակ։ Պտուղները ձվաձև են։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Կովկասում, Ղրիմում, Միջին և Հարավային Եվրոպայում, Բալկաններում, Փոքր Ասիայում Իրանում։ Հայաստանի պայմաններում տարածված է Զանգեզուրում՝ ստորինից մինչև վերին լեռնային գոտին, լուսավոր անտառներում, անտառների եզրերին, խոպան հողերում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 391։