Մոունգի Բավենդի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոունգի Բավենդի
منجي الباوندي և ֆր.՝ Moungi Gabriel Bawendi
Դիմանկար
Ծնվել էմարտի 15, 1961(1961-03-15)[1] (63 տարեկան)
ԾննդավայրՓարիզ[2]
Քաղաքացիություն Թունիս[3],  ԱՄՆ[1] և  Ֆրանսիա
ԿրթությունՉիկագոյի համալսարան[4] և Հարվարդի համալսարան[4]
Մասնագիտությունքիմիկոս
ԱշխատավայրՄասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ[5][4][1]
Ծնողներհայր՝ M. Salah Baouendi?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա[13] և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Կայքnanocluster.mit.edu
 Moungi Bawendi Վիքիպահեստում

Մոունգի Բավենդի (արաբերեն՝ منجي الباوندي; ծնված՝ մարտի 15, 1961)Moungi Bawendi (արաբ․՝ منجي الباوندي‎‎; born 15 March 1961)[14][15] ամերիկացի-թունիսցի-ֆրանսիացի քիմիկոս[16][17]։ Նա ներկայումս Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի Լեսթեր Վուլֆի պրոֆեսորն է[18][19]։ Բավենդին հայտնի է բարձրորակ քվանտային կետերի քիմիական արտադրության մեջ իր հաջողություններով[20]։ 2023 թվականին նա արժանացել է քիմիայի Նոբելյան մրցանակի։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոունգի Բավենդին ծնվել է Փարիզում, Ֆրանսիա, թունիսցի մաթեմատիկոս Մուհամեդ Սալահ Բաուենդիի ընտանիքում։ Ֆրանսիայում և Թունիսում ապրելուց հետո Բավենդին և իր ընտանիքը գաղթել են Միացյալ Նահանգներ, երբ նա երեխա էր[21]։ Նրանք ապրում էին Ուեսթ Լաֆայետում, Ինդիանա, քանի որ Սալահն աշխատում էր Փրդյու համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետում[21]։ 1978 թվականին Բավենդին ավարտել է West Lafayette Junior-Senior High School-ը[22][23]։

Բարձրագույն կրթություն և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Արվեստի բակալավր 1982 թվականին[24] և արվեստի մագիստրոս 1983 թվականին Բավենդին ստացել է Հարվարդի համալսարանից[25]։ 1988 թվականին Չիկագոյի համալսարանում, Կարլ Ֆրիդի և Տակեշի Օկայի ղեկավարությամբ, նա պաշտպանել է իր դոկտորական թեզը քիմիայից[20][26],

Ֆրիդի հետ Բավենդին աշխատել է տեսական պոլիմերների ֆիզիկայի վրա[27], իսկ Օկայի հետ՝ H3+-ի տաք շերտերի հետ փորձերի վրա, որոնք դեր են խաղացել 1989 թվականին դիտված Յուպիտերի արտանետումների սպեկտրի վերծանման գործում[28]։

Օկայի խորհրդով Բավենդիին մասնակցել է Bell Labs-ի ամառային ծրագրին, որտեղ Լուի Բրյուսը Բավենդիին ՛անոթացրեց քվանտային կետերի հետազոտությանը[27]։ Ավարտելուց հետո Բավենդին և Բրյուսի հետ ընդունվեցին Bell Labs[29]։

1990 թվականին Բավենդին ընդունվել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտին (MIT) և 1996 թվականին պրոֆեսորի կոչում է ստացել[29]։

Հետազոտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2000-2010 թվականներին Բավենդին ամենաշատ մեջբերված քիմիկոսներից մեկն էր[30]։ Քվանտային կետերի հետազոտության և զարգացման մեջ Նա առաջատար դիրք ունի[20]։ Քվանտային կետերը մանր կիսահաղորդչային բյուրեղներ են, որոնց նանոչափերը դրանց եզակի օպտիկական և էլեկտրոնային հատկություններ են տալիս[31]։

Քվանտային կետերի հետազոտության հիմնական խնդիրը բարձրորակ քվանտային կետեր ստեղծելու կայուն և միատեսակ ուղիներ գտնելն էր։ Բավենդին ճանաչում ստացավ քվանտային կետերի սինթեզի ստանդարտացված մեթոդների մշակման համար։ 1993 թվականին Բավենդին և նրա ասպիրանտներ Դեյվիդ Նորիսը և Քրիստոֆեր Մյուրեյը[32], զեկուցեցին հստակ չափերով և բարձր օպտիկական որակով վերարտադրվող քվանտային կետերի արտադրության տաք ներարկման սինթեզի մեթոդի մասին։ Քիմիական արտադրության մեթոդների այս բեկումնային նվաճումը հնարավորություն տվեց «կարգավորել» քվանտային կետերը ըստ չափի և արդյունքում հասնել կանխատեսելի հատկությունների։ Դա գիտնականներին նյութի նկատմամբ շատ ավելի մեծ վերահսկողության՝ ճշգրիտ և վերարտադրելի արդյունքների հասնելու հնարավորություն տվեց[33][34]։

Այս մեթոդը քվանտային կետերի տեխնոլոգիական կիրառությունների զարգացման համար լայն հնարավորություններ ստեղծեց[33][34]։ Քվանտային կետերն այժմ օգտագործվում են լուսարձակող դիոդներում (LED), ֆոտոգալվանային սարքերում (արևային բջիջներ)[35], ֆոտոդետեկտորների, ֆոտոհաղորդիչների, լազերների[36], կենսաբժշկական պատկերների, կենսասենսորության և այլ կիրառություններում։.[35]

Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1994 թվականին Բավենդիին շնորհվել է Sloan հետազոտական կրթաթոշակ[37]։ Նա արժանացել է 1997 թվականի Ամերիկյան քիմիական ընկերության (ACS) Նոբելյան ստորագրության մրցանակին քիմիայի ոլորտում բարձրագույն կրթության համար[38]։ 2001 թվականին, ֆիզիկական քիմիայում նորարական նյութերի համար, նա ստացել է Սաքլերի մրցանակ[39]։ 2006 թվականին նա արժանացել է Էռնեստ Օրլանդո Լոուրենսի մրցանակինI[40]։

Նա ընտրվել է 2003 թվականին՝ Գիտության զարգացման խթանման ամերիկյան ասոցիացիայի[41], 2004 թվականին՝ Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիայի[42], 2007 թվականին՝ Գիտությունների ազգային ակադեմիայի անդամ[43]։

2010 թվականի մարտի 23-ին կայացած Ազգային հավաքի ժամանակ Բավենդին ստացավ կոլոիդների և մակերեսային քիմիայի բնագավառում ACS մրցանակը[38][44]։ Քվանտային կետերի հետազոտության համար, նա նաև ստացել է 2011 թվականի Հյուսիսային Ամերիկայի SEMI մրցանակը[45]։

2023 թվականին Բավենդին Լուի Բրյուսի և Ալեքսեյ Եկիմովի հետ համատեղ արժանացել է քիմիայի Նոբելյան մրցանակի «քվանտային կետերի հայտնաբերման և սինթեզի համար»[16]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բավենդին ամուսնացած է լրագրող Ռեյչել Զիմերմանի հետ՝ MIT-ի մեկ այլ պրոֆեսորի՝ Սեթ Թելլերի այրու հետ[46]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Identifiants et Référentiels (ֆր.)ABES, 2011.
  2. https://books.google.tn/books?id=4NVECgAAQBAJ&pg=PA4&dq=moungi+bawendi+Français
  3. http://kapitalis.com/tunisie/2017/04/24/science-classement-des-chercheurs-tunisiens-en-chimie/
  4. 4,0 4,1 4,2 https://engineering.buffalo.edu/chemical-biological/news-events/events/seminar-series/cbe-seminars---spring-2019/moungi-bawendi.html
  5. https://chemistry.mit.edu/profile/moungi-bawendi/
  6. https://science.osti.gov/lawrence/Award-Laureates/2000s/bawendi
  7. https://www.packard.org/what-we-fund/science/packard-fellowships-for-science-and-engineering/fellowship-directory/bawendi-moungi-g/
  8. https://www.acs.org/funding/awards/acs-award-in-colloid-chemistry/past-recipients.html
  9. https://www.coblentz.org/awards/the-coblentz-award/
  10. https://clarivate.com/citation-laureates
  11. Press release nobelprize.org
  12. Moungi Bawendi Facts
  13. http://www.nasonline.org/member-directory/members/2539086.html
  14. Tiss, Mohsen (2023 թ․ հոկտեմբերի 4). «Le Tunisien Moungi G. Bawendi parmi les lauréats du prix Nobel de chimie». Tunisie.
  15. «Le Tunisien Moungi Bawendi parmi le trois Prix Nobel de chimie 2023». 2023 թ․ հոկտեմբերի 4.
  16. 16,0 16,1 Devlin, Hannah; correspondent, Hannah Devlin Science (2023 թ․ հոկտեմբերի 4). «Scientists share Nobel prize in chemistry for quantum dots discovery». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 4-ին.
  17. «An overview of the main Tunisian scientists in Chemistry and Materials Science» (PDF). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 5-ին.
  18. «Moungi Bawendi». mit.edu. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 1-ին.
  19. «Moungi Bawendi». mit.edu. Վերցված է 2017 թ․ մայիսի 1-ին.
  20. 20,0 20,1 20,2 «The Nobel Prize in Chemistry 2023». NobelPrize.org (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 4-ին.
  21. 21,0 21,1 Baklouti, Ali; El Kacimi, Aziz; Kallel, Sadok; Mir, Nordine (2015). Analysis and Geometry: MIMS-GGTM, Tunis, Tunisia, 2014. In Honour of Mohammed Salah Baouendi (անգլերեն). Heidelberg: Springer. ISBN 9783319174426. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 4-ին.
  22. «Distinguished West Lafayette Alumni to Return for Wall of Pride Celebration». West Lafayette Schools Education Foundation. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 4-ին.
  23. Bangert, Dave (2023 թ․ հոկտեմբերի 4). «West Lafayette grad awarded Nobel Prize in Chemistry». www.basedinlafayette.com (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 5-ին.
  24. «University of Chicago alum shares Nobel Prize in Chemistry - CBS Chicago». CBS News. 2023 թ․ հոկտեմբերի 4.
  25. Gregersen, Erik (2023 թ․ հոկտեմբերի 6). «Moungi Bawendi | Biography, Nobel Prize, Quantum Dots, & Facts | Britannica». www.britannica.com (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 6-ին.
  26. Bawendi, Moungi Gabriel (1988). From the Biggest to the Smallest Polyatomic Molecules: Statistical Mechanics and Quantum Mechanics in Action (PhD Dissertation). University of Chicago.
  27. 27,0 27,1 «UChicago alum Moungi Bawendi shares Nobel Prize in Chemistry for discovery of quantum dots | University of Chicago News». news.uchicago.edu (անգլերեն). 2023 թ․ հոկտեմբերի 4. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 5-ին.
  28. Oka, Takeshi (2013 թ․ հոկտեմբերի 3). «My 45 Years of Astrochemistry: Memoirs of Takeshi Oka». The Journal of Physical Chemistry A (անգլերեն). 117 (39): 9308–9313. Bibcode:2013JPCA..117.9308O. doi:10.1021/jp4035826. ISSN 1089-5639. PMID 24490724.
  29. 29,0 29,1 «Names of purported Nobel chemistry prize winners inadvertently released». Reuters (անգլերեն). 2023 թ․ հոկտեմբերի 4. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 4-ին.
  30. «Most cited chemists». Thomson Reuters. Վերցված է 2017 թ․ հուլիսի 28-ին.
  31. Singh, Suchita; Dhawan, Aksha; Karhana, Sonali; Bhat, Madhusudan; Dinda, Amit Kumar (2020 թ․ նոյեմբերի 29). «Quantum Dots: An Emerging Tool for Point-of-Care Testing». Micromachines. 11 (12): 1058. doi:10.3390/mi11121058. ISSN 2072-666X. PMC 7761335. PMID 33260478.
  32. Robinson2023-10-11T17:50:00+01:00, Julia. «The quantum dot story». Chemistry World (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  33. 33,0 33,1 Palma, Jasmine; Wang, Austin H. (2023 թ․ հոկտեմբերի 6). «One Small Quantum Dot, One Giant Leap for Nanoscience: Moungi Bawendi '82 Wins Nobel Prize in Chemistry | News | The Harvard Crimson». The Harvard Crimson.
  34. 34,0 34,1 Linke, Heiner (2023 թ․ հոկտեմբերի 3). «Quantum dots — seeds of nanoscience» (PDF). The Royal Swedish Academy of Sciences.
  35. 35,0 35,1 Cotta, Mônica A. (2020 թ․ հունիսի 26). «Quantum Dots and Their Applications: What Lies Ahead?». ACS Applied Nano Materials (անգլերեն). 3 (6): 4920–4924. doi:10.1021/acsanm.0c01386. ISSN 2574-0970. S2CID 225779939.
  36. Lerner, Eric J. (2000 թ․ դեկտեմբերի 1). «Introduction to photodetectors and applications». Laser Focus World.
  37. «Fellows Database». Alfred P Sloan Foundation. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 5-ին.
  38. 38,0 38,1 «American Chemical Society's president comments on award of 2023 Nobel Prize in Chemistry». American Chemical Society (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 5-ին.
  39. «Past Laureates of the Raymond and Beverly Sackler International Prize in the Physical Sciences». Tel Aviv University (ամերիկյան անգլերեն). 2012 թ․ սեպտեմբերի 5. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 5-ին.
  40. «LAWRENCE Award Laureates | U.S. DOE Office of Science (SC)». science.osti.gov (ամերիկյան անգլերեն). 2022 թ․ հունիսի 16. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 5-ին.
  41. «AAAS Elects Fellows in Chemistry». Chemical and Engineering News (volume 81). 2003 թ․ մարտի 31. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 5-ին.
  42. «Member Directory | American Academy of Arts and Sciences». www.amacad.org. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 5-ին.
  43. «Moungi G. Bawendi». National Academy of Sciences. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 5-ին.
  44. «Dresselhaus and Bawendi Honored by ACS» (PDF). MIT the Spectograph. 26. 2010.
  45. «QD Vision receives the SEMI Award for quantum dot research». 2012 թ․ հունվարի 18.
  46. Zimmerman, Rachel (2023 թ․ հոկտեմբերի 14). «Our lives had been shattered. Now something extraordinary was happening». Washington Post.