Մոնրեալի սիմֆոնիկ երաժշտության տուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոնրեալի սիմֆոնիկ երաժշտության տուն
Տեսակօպերային թատրոն և concert hall?
Երկիր Կանադա
ՏեղագրությունՄոնրեալ
Տարողություն2100[1]
Կազմված էQ99984202?[2]
Մասն էPlace des Arts?
ԲնակիչOrchestre Métropolitain?[1]
Հիմնադրված էսեպտեմբերի 7, 2011
ՃարտարապետՋեք Դայմոնդ
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք

Մոնրեալի սիմֆոնիկ երաժշտության տուն (ֆր.՝ Maison symphonique de Montréal), համերգասրահ Կանադայի Քվեբեկ նահանգի Մոնրեալ քաղաքում։ Տեղեկայված է Դե Մեզանուվ բուլվարի և Սեն Ուրբան փողոցի անկյունում՝ Quartier des Spectacles (Ներկայացումների թաղամաս) Պլաս դեզ Արտի հյուսիսարևելյան զբոսավայրում[3][4]։

Կառույցի շինարարությունը սկսվել է 2009 թվականի մայիսին, բացումը տեղի է ունեցել 2011 թվականի սեպտեմբերի 7-ին։ Ըստ նախնական պլանների՝ 1900 տեղ ունեցող վայրը պետք է կոչվեր «Սիմֆոնիկ երաժշտության հասցե», սակայն Քվեբեկի կառավարությունը բացման օրն այն անվանեց «Սիմֆոնիկ երաժշտության տուն»[5]։ Այստեղ են տեղավորված Մոնրեալի սիմֆոնիկ նվագախումբը, Մետրոպոլիտան նվագախումբը, I Musici de Montreal-ը, Les Violons du Roy-ը և դասական երաժշտության այլ համույթներ։

2014 թվականի մայիսի 24-ին համերգասրահում կայացել է Կասավան Ֆրերի ստեղծած 4,000,000 դոլար արժողությամբ երգեհոնի բացման արարողությունը։ 4 ձեռքի ստեղնաշարն ունի 6498 խողովակ[6]։ Գործիքը համերգասրահին է նվիրել Ժակլին Դեմարեն, ամուսնու՝ Պոլ Դեմարեի հիշատակին[4]։

2014 թվականին SNC-Lavalin վաճառեց իր կոնցեսիոն իրավունքները որոշակի գործարքների համար 77.6 միլիոն դոլարով։ SNC կշարունակի գործել և ապահովել սեփականատիրոջ համար ծառայություններ՝ IA Financial Group, մինչև 2038 թվական[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://placedesarts.com/fr/salle/maison-symphonique
  2. https://ici.radio-canada.ca/nouvelle/668581/orgue-osm-maison-symphonique-pierre-beique
  3. Heinrich, Jeff (2012 թ․ հունիսի 2). «Quartier des Spectacles: Designed for one and all». Montreal Gazette. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 8-ին.
  4. 4,0 4,1 Peritz, Ingrid (2014 թ․ մայիսի 29). «Four-storey organ a star in Montreal». The Globe and Mail. Toronto. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 28-ին.
  5. Tommasini, Anthony (2011 թ․ սեպտեմբերի 7). «A Name for the Montreal Symphony Orchestra's New Hall». The New York Times. Վերցված է 2012 թ․ մարտի 24-ին.
  6. «The Organ at Maison Symphonique de Montréal». Orchestre Symphonique de Montréal. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 28-ին.
  7. «SNC-Lavalin sells stake in Montreal concert hall for $77M». Canadian Manufacturing. 2014 թ․ հոկտեմբերի 2. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 28-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]