Մոնտե Մատո
Արտաքին տեսք
Մոնտե Մատո | |
---|---|
Տեսակ | լեռ |
Երկիր | Իտալիա |
Լեռնաշղթա | Q3663361? |
Բարձրությունը ծովի մակարդակից | 3097 մետր |
Հարաբերական բարձրություն | 597 մետր |
Մոնտե Մատո (իտալ.՝ Monte Matto), բարձր լեռ Պիեմոնտում[1], Կունեո պրովինցիայում։ Մերձծովյան Ալպերի մի մասն է կազմում, որը բաժանում է Մերիս և Գեսո դելլա Վալետա հովիտները։
Լեռնագագաթը բաղկացած է չորս գագաթներից, և այն տեսանելի է Կունեոյի հարթավայրից։ Լեռնաշղթան գտնվում է երկու տարբեր ժայռերի մեջտեղում, դրանցից մեկը հարուստ է գնեյսի պաշարներով, իսկ մյուսը՝ խառը գնեյսներով և տարբեր տեսակի միգմատիտներով։ Չորս գագաթներն են՝ Էստը (3088), Սենտրալը (3097), Բոբան (3079) և Վերանին (3020)։
Այն Parco Naturale delle Alpi Marittime ազգային պարկի բաղկացուցիչ մասն է։ Կենդանական աշխարհը ներառում է արջամկներ, քարայծներ, իսկ ավելի մեծ բարձրություններում՝ ալպյան եղջերուներ։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Monte Matto - Peakbagger.com». peakbagger.com. Վերցված է 2020 թ․ հուլիսի 28-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոնտե Մատո» հոդվածին։ |
|