Միգմատիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Միգմատիտ

Միգմատիտ (< հուն․ μίγματος- խառնուրդ), բարդ կազմության մագմատիկ ապար։ Առաջանում է մագմայի՝ շրջապատի ապարների մեջ ներդրման շնորհիվ (սովորաբար մագման ներթափանցում է ապարների շերտավորությունների մեջ)։ Զանազանում են մի քանի տարբերակներ՝ ագմատիտներ, արտերիաներ, դիկտիոնիտներ, նեբուլիտներ, պտիգմատիտներ են։ Միգմատիտները սերտորեն կապված են գրանիտացման պրոցեսների հետ և սովորաբար լայն տարածում ունեն հատկապես գրանիտոիդային համալիրների զարգացման շրջանում (Ֆինլանդիա, Կոլա թերակղզի)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 530 CC-BY-SA-icon-80x15.png