Մոնոպլակոֆորներ
![]() Անհետացած Pilina unguis տեսակի խեցու մի հատվածը | ||||||
Գիտական դասակարգում | ||||||
|
||||||
Լատիներեն անվանում | ||||||
Monoplacophora
Odhner, 1940
|
||||||
Ցեղերը | ||||||
|
Մոնոպլակոֆորներ (լատ.՝ Monoplacophora), փափկամարմինների տիպի դաս։ Երկար ժամանակ համարվել են անհետացած կենդանիներ, հայտնի են պալեոզոյան դարաշրջանից։ Առաջին կենդանի օրինակը հայտնաբերվեց 1952 թվականին՝ Մեքսիկայի արևմտյան ափերի մոտ՝ 3600 մ խորության վրա։ Գիտնականները ճանապարհորդում էին Գալատեմա նավով, հայտնաբերված կենդանիներին անվանեցին նեոպիլինա։ Մոնոպլակոֆորներն իրենց կառուցվածքով հաստատում են կապը օղակավոր որդերի հետ։
Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]
Երկկողմ համաչափ են, ունեն կոնաձև, թասակաձև, ափսեաձև, երբեմն ոլորված խեցի։ Խեցու գագաթը տեղադրված է դեպի առաջ։ Մարմինը բաղկացած է երեք բաժններից՝ գուխ, իրան, ոտք։ Գլխային բաժնում տեղադրված են բերանային անցքը, զույգ շոշափուկները՝ հոտառական օրգանները և մաշկային ծալքը՝ վելումը։ Աչքերը բացակայում են։ Ունեն թիկնոց, թիկնոցային ակոս, կտենիդային տիպի խռիկներ, ստատոցիստներ, ռադուլա։ Խեցուց դեպի ոտքն են ձգվում ութ զույգ մկաններ։ Խռիկները 5 զույգ են, ցելոմադուկտները՝ 6 զույգ։ Սիրտը կազմված է 2 զույգ նախասրտերից և երկու փորոքից։ Արյունատար համակարգը բաց է։ Նյարդային համակարգը նման է խիտոնների համապատասխան օրգաններին։ Ունեն շուրջկլանային օղակ, երկու զույգ՝ պեդալային և պլևրավիսցերալային նյարդային բներ։ Բաժանասեռ են, զույգ ձվարանների կամ սերմնարանների ծորանները միացած են երիկամների արտատար ուղիներին։ Մոնոպլակոֆորները մեծ հետաքրքրություն են ներկայացնում էվոլյուցիոն տեսակետից։ Կառուցվածքային մի շարք հատկանիշներով նման են բազմախեցիավորներին և փորոտանիներին։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Вестхайде В., Ригер Р. От простейших до моллюсков и артропод // Зоология беспозвоночных. = Spezielle Zoology. Teil 1։ Einzeller und Wirbellose Tiere / пер. с нем. О. Н. Бёллинг, С. М. Ляпкова, А. В. Михеев, О. Г. Манылов, А. А. Оскольский, А. В. Филиппова, А. В. Чесунов; под ред. А. В. Чесунова. — М.։ Товарищество научных изданий КМК, 2008. — Т. 1. — С. 303—304. — iv+512+iv с. — 1000 экз. — ISBN 978-5-87317-491-1
|