Մոնիքա Հանսեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մոնիքա Հանսեն
Monica Hansen 4.jpg
Ծնվել էհոկտեմբերի 13, 1982(1982-10-13) (36 տարեկան)
ԾննդավայրՏյոնսբերգ, Նորվեգիա
ՔաղաքացիությունFlag of Norway.svg Նորվեգիա
Մասնագիտությունմոդել
Monica Hansen Վիքիպահեստում

Մոնիքա Հանսեն (նորվ.՝ Monica Hansen, հոկտեմբերի 13, 1982(1982-10-13), Տյոնսբերգ, Նորվեգիա), նորվեգացի մոդել և 1997 թվականի Միսս Նորվեգիա[1]:

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոնիքա Հանսենը ծնվել և մեծացել է Տյոնսբերգում[2]:

Մոդելային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանսենն իր մոդելային կարիերան սկսել է «Էլիտ» մոդելային գործակալության հետ[3]: Ընկերոջ կողմից որպես կատակ մասնակցել է 1997 թվականի «Միսս Տիեզերքի» Նորվեգիայի մրցույթին և հաղթել՝ դառնալով 1997 թվականի Միսս Նորվեգիա: Հաղթանակից հետո, հիվանդության պատճառով չի մասնակցել «Միսս Տիեզերքին»: Մրցույթին մասնակցելու համար օդանավակայան գնալու ճանապարհին ունեցել է սուր ցավ և վիրահատության անհրաժեշտություն է առաջացել՝ հեռացրել են լեղապարկը[1][2]: 1997 թվականին հայտնվել է «Perfect 10» հանդեսում, Էշլի Դեգենֆորդից հետո զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը[4]: 1999 թվականին որպես մոդել նկարահանվել է Pax TV հեռուստաընկերության Destination Stardom հեռուստասերիալում, նկարահանումները տեղի են ունեցել Հոնոլուլույում, Հավայան կղզիներ[5]:

Հանսենը հանդես է եկել այնպիսի ամսագրերերում, ինչպիսին են Esquire, Maxim-ը, Stuff-ը: 2006 թվականին ճանաչվել է «Maxim» ամսագրի «Տարվա կին»[6][7]: Նույն տարում ճանաչվել է նաև «Փլեյբոյի» «Ամսվա գեղեցկուհի»[2] և հայտնվել է ամսագրերի շապիկներին, այդ թվում Elle ամսագրի[3]: 2009 թվականին Հանսենը հաղթել է դատական հայցը, ըստ որի նրա լուսանկարները որպես գովազդ առանց թույլտվության օգտագործվել էին պլաստիկ վիրաբուժության կայքում[8][9]: Մոնիքա Հանսենը նաև եղել է նորվեգական «Ja, Vi Elsker Hollywood»հեռուստատեսային շոուի գլխավոր հերոսը[10]:

Մոնիքա Հանսենը սեփական մոդելավորած լողազգեստով

2013 թվականի դեկտեմբերին Մոնիքա Հանսենը ստեղծում է կալիֆորնիական ընկերություն՝ «Մոնիքա Հանսեն լողազգեստ» ՍՊԸ անունով[11]: Իր դեբյուտային՝ 2016 թվականի հավաքածուն ներկայացրել է Մայամիում Mercedes-Benz նորաձևության շաբաթում՝ 2015 թվականի հուլիսին[12][13]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Former Miss Norway Disses Beauty Pageants, Drinks Guys Under Tables»։ Fox News։ 2010-02-16 
  2. 2,0 2,1 2,2 «Monica Hansen: this striking viking is a norse to be reckoned with.(Babe of the Month)»։ Playboy Magazine։ February 1, 2006։ Վերցված է February 25, 2014 
  3. 3,0 3,1 «Monica Hansen bio»։ IMDB։ Վերցված է February 25, 2014 
  4. «TV.com Bio»։ Վերցված է 2008-09-18 
  5. Tim Ryan (August 6, 1999)։ «Cameras roll for instant stardom»։ Honolulu Star-Bulletin։ Վերցված է February 25, 2014 
  6. «Monica Hansen, Maxim Model, Sues Plastic Surgeon»։ Hollywood Gossip։ January 26, 2009։ Վերցված է February 25, 2014 
  7. Leah Chernikoff (September 22, 2009)։ «Playboy model Monica Hansen sues Dr. Leonard Hochstein over use of photos to promote business»։ New York Daily News։ Վերցված է February 25, 2014 
  8. «Boobs battle back in court»։ The New York Post։ Վերցված է 2012-02-12 
  9. «Playboy model Monica Hansen sues Dr. Leonard Hochstein over use of photos to promote business»։ The New York Daily Times։ Վերցված է 2012-02-12 
  10. «Ja, vi elsker Hollywood - Se.no: TV-guide - se hele ukas TV-program»։ se.no 
  11. CA Secretary of State Business Entity Search LLC #201333910045 formed on December 2, 2013
  12. USPTO registration number 4589963 registered on 8/19/2014
  13. USPTO registration number 4589962 registered on 8/19/2014

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]