Մոնիկա Ռեյմունդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մոնիկա Ռեյմունդ
Monica Raymund.jpg
Ծնվել էհուլիսի 26, 1986(1986-07-26) (33 տարեկան)
ԾննդավայրՍենթ Պետերսբուրգ, Փինելաս շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ
ԿրթությունՋուլիարդ դպրոց
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, թատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի
Համատեղ ապրող(ներ)Tari Segal?[1]

Մոնիկա Ռեյմունդ (անգլ.՝ Monica Raymund, հուլիսի 26, 1986(1986-07-26), Սենթ Պետերսբուրգ, Փինելաս շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի։ Հայտնի է «Խաբիր ինձ» սերիալում խաղացած Ռի Թորեսի և «Չիկագոյի հրշեջները» սերիալում՝ Գաբրիելա Դոսունի դերով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոնիկա Ռեյմունդը ծնվել է 1986 թվականի հուլիսի 26-ին Սենտ-Պիտերսբերգում՝ Ֆլորիդա, ԱՄՆ[2]։ Մոնիկայի հայրը՝ Սթիվ Ռեյմոնդը, կալիֆորնիացի էր հրեական ընտանիքից, «Tech Data Corp»-ի վարչության նախագահը և նախկին գլխավոր տնօրենը, համակարգչային մասերի և ծրագրերի դիստրիբյուտոր, մայրը` Սոնյան, ներգաղթյալ էր Դոմինիկյան Հանրապետությունից, «Soulful Arts Dance Academy»[3] պարային ակադեմիայի կամավորական և համահիմնադիր։ Մոնիկան ունի մեկ եղբայր՝ Ուիլը։

Դպրոցում Մոնիկան մասնակցում էր «Broadway Theater Project in Tampa» նախագծին և Ուինստոն-Սալեմում Հյուսիսային Կարոլինայի արվեստի դպրոցի բեմականացումներին[4]։ Մոնիկան ավարտել է Սանտ-Պիտերսբերգի (Ֆլորիդա) Shorecrest Preparatory School-ը, ինչից հետո նրա ընտանիքը տեղափոխվել է Նյու-Յորք, որտեղ Ռեյմունդը ուսումը շարունակել է Ջուլիարի դպրոցում, ուր արժանացել է «John Houseman Award» մրցանակին՝ ԱՄՆ-ի երիտասարդ դերասանների զարգացման գործում ներդրման համար։ Առաջին անգամ ոչ մեծ դերով էկրանին է հայտնվել «Օրենք և կարգ։ Հատուկ ստորաբաժանում» սերիալում։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի հունիսի 11-ին ամուսնացել է գրող Նիլ Պատրիկ Ստյուարտի հետ։ Զույգը բաժանվել է 2013 թվականի սկզբին, իսկ 2014-ին ամուսնալուծվել է[5]։

2014 թվականի փետրվարի 10-ին թվիթթերի օգնությամբ խոստովանել է իր բիսեքսուալ լինելու մասին [6]։ 2015 թվականի սեպտեմբերի 16-ին Մոնիկան հայտարարել է, որ հանդիպում է Թարա Սիգալի հետ։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
2007 Մարտիկ Fighter Սառա
2008 Սերը ցավ է Love? Pain Կերպարի անունը հայտնի չէ
2008 Օրենք և կարգ։ Հատուկ ստորաբաժանում Law & Order: Special Victims Unit Թրինի Մարտինես
2009-2011 Խաբիր ինձ Lie to Me Ռիա Թորես
2011 Կապույտ արյուն Blue Bloods Լուիզա Սոսա
2011-2012 Լավ կինը The Good Wife Դանա Լոջ
2012 Արատավոր կիրք Arbitrage Ռեյնա
2012 Fifty Grades of Shay Զապիս Դիալեկտա
2012—2018 Չիկագոյի հրշեջները Chicago Fire Գաբրիելլա Դոուսոն
2013 Brahmin Bulls Մայա
2014-2018 Չիկագոյի ոստիկանները Chicago P.D. Գաբրիելլա Դոուսոն
2014 Երջանիկ երեխա Happy Baby Մարիա
2016-2018 Չիկագոյի բժիշկները Chicago Med Գաբրիելլա Դոուսոն
2019 Hightown Ջեկի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.pride.com/television/2015/09/16/bisexual-chicago-fire-star-monica-raymund-introduces-world-her-girlfriend-twit
  2. «Моника Рэймунд на сайте Internet Movie Database» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-07-ին։ Վերցված է 2010-08-21 
  3. Интервью Моники Рэймунд St. Petersburg Times (англ.) (недоступная ссылка). St. Petersburg Times. Дата обращения 21 августа 2010. Архивировано 7 мая 2012 года.
  4. Моника Рэймунд на TV.com (англ.). Дата обращения 21 августа 2010. Архивировано 7 мая 2012 года.
  5. TRACY E. GILCHRIST. Bisexual Chicago Fire Star Monica Raymund Introduces the World to Her Girlfriend Via Twitter (англ.), pride.com (16 September 2015
  6. Lucy Hallowell. "Chicago Fire" star Monica Raymund comes out as bisexual on Twitter (англ.), AfterEllen (10 февраля 2014). Дата обращения 23 апреля 2017.