Մոմչիլո Գավրիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մոմչիլո Գավրիչ
սերբ.՝ Момчило Гаврић
Момчило Гаврић.JPG
մայիսի 1, 1906(1906-05-01) - ապրիլի 28, 1993(1993-04-28) (86 տարեկանում)
ԾննդավայրՏրբուշնիցա, Սերբիայի Թագավորություն
Մահվան վայրԲելգրադ, Հարավսլավիայի Խորհրդային Հանրապետություն
ՔաղաքացիությունՍերբիա Սերբիա
Հարավսլավիա Հարավսլավիա
Կոչումկրտսեր սերժանտ
Զորամասհրետանի
ՊաշտոնԴրինյան դիվիզիայի 6-րդ հրետանային գունդ
Մարտեր/
պատերազմներ
Առաջին համաշխարհային պատերազմ
Երկրորդ համաշխարհային պատերազմ
ՊարգևներMemorial medal for the withdrawal of Serbian army through Albania? և Order "For Merit to the People"?

Մոմչիլո Գավրիչ (սերբ.՝ Момчило Гаврић; մայիսի 1, 1906(1906-05-01), Trbušnica, Loznica, Mačva District, Սերբիա - ապրիլի 28, 1993(1993-04-28), Սերբիա և Մոնտենեգրո), Առաջին համաշխարհային պատերազմի ամենաերիտասարդ մասնակիցը[1][2][3]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Տրբուշնիցայում, Լոզնիցի մոտակայքում, Գուչևո լեռան լանջին, եղել է Ալիմպիայի և Ելենա Գավրիչեի ընտանիքի տասնմեկ երեխաներից ութերորդը[1][4]:

Առաջին համաշխարհային պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոմչիլո Գավրիչը և մեկ այլ զինվոր մայոր Տուկովիչին զեկույց տալուց: 1916 թվական

1914 թվականի օգոստոսի սկզբներին 42-րդ խորվաթական դիվիզիայի ավտրո-հունգարական զինվորները սպանել են նրա հորը, մորը, տատիկին[2], երեք քույրերին և չորս եղբայրներին[3][5]: Իսկ նրա տունը հրդեհել են: Մոմչիլոն ողջ է մնացել, քանի որ տանը չէր, երբ հարձակումը տեղի էր ունեցել. հայրը նրան ուղարկել էր իր հորեղբոր մոտ[2]:

Մնալով առանց տան ու ընտանիքի, Մոմչիլոն հասավ Դրինյան դիվիզիայի 6-րդ հրետանային գնդի սերբյան բանակ, կանգնելով այդ ժամանակ Գուչևոյի մոտակայքում[4]: Մայոր Ստեֆան Տուկովիչը, Դիմիտրիա Տուկովիչի եղբայրը, ընդունեց Գավրիչին իր ենթակայության տակ, իմանալով այն բանի մասին, թե ինչ է պատահել նրա հետ, և նշանակեց Փոքրիկ Միշկովիչ, իր զինվորներից մեկին դնելով Գավրիչին, որպես խնամակալ[3][4]: Այդ նույն երեկոյան նա իրականացնում է իր վրեժը, իր ջոկին ցույց տալով ավստրո-հունգարացիների գտնվելու վայրը, և նաև մասնակցեց հրաձգությանը, ինչպես ավելի ուշ պատմել է իր որդին՝ Բրանիսլավ Գավրիչը հարցազրույցներից մեկում[2]:

8 տարեկան հասակում Ցերեի ճակատամարտի ժամանակ նրա կոչումը բարձրացավ և դարձավ կապրալ, իր ստորաբաժանման հրամանատարը և ստացավ ռազմական հագուստ[6]:

Երբ իր ստորաբաժանումը մեկնեց Սալոնիկ, մայոր Տուկովիչը ուղարկեց նրան հունական Ամինտեո, որտեղ նա էքստեռից տեղափոխվեց սկսնակ ուսուցման համապատասխան չորրորդ դասարան[4]:

Կայմակչալանում, վոյեվոդա Ժիվոչին Միշիչը շոկի է ենթարկվել, երբ տեսել է խրամատում կանգնած զինվորական հագուստով տասամյա տղային: Մայոր Տուկովիչը բացատրեց նրան դրությունը. որ Գավրիչը նրանց հետ է եղել Ցերեի ճակատամարտում և որ նա սովորել է ռազմական կարգապահություն և ստացել է վնասվածք ստորաբաժանումում կանգնելու ժամանակ[2]: Միշիչը դրանից հետո Գավրիչի պաշտոնը բարձրացրեց և նրան արժանացրեց կրտսեր սերժանտի կոչմանը, որի հրամանը տրվել է ողջ դիվիզիայի առաջ[2][4][6]:

Հետպատերազմյան կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելգրադն ազատելուց հետո մայոր Տուկովիչը համոզված էր, որ Գավրիչը կստանա օգնություն բրիտանական առաքելությունից, որոնք օգնում էին երեախաներին, ովքեր որբ էին մնացել Սերիբիայի պատերազմի պատճառով: Նա մեկնել է Անգլիա և իր կրթությունը ավարտել է Ֆավերշեմում գտնվող Հենրի Ռեյթի դպրոցը, Կենտ (ներկա պահին միացվել է Ելիզաբեթ թագուհու գիմնազիային, Ֆավերշեմ), որը ավարտել է 1921 թվականին[4]: Նա այդ նույն տարում վերադարձել է Սերբիա, այն բանից հետո, երբ Սերբիայի փոխնախագահ` Նիկոլ Պաշիչը խոստացել էր Սերբիա վերադարձնել բոլոր որբ երեխաներին: Տրբուշնիցում նա վերամիավորվել է իր երեք եղբայրներին, ովքեր 1914 թվականին ապրել էին իրենց ծնողների սպանությունը[2]:

Նրա որդու` Բրանիսլավի խոսքերով, Մոմչիլո Գավրիչը 1929 թվականին օրենքի հետ կապված որոշակի խնդիրներ է ունեցել, այդ ժամանակ աշխատելով Շաբացում և Բելգրադում. երբ նա հասավ չափահաս տարիքի և հայտնվեց Սլավոնական Պոժեգայի ռազմական շտաբներում, հայտնեց, որ պատերազմական տարիներին արդեն ծառայել էր բանակում: Նա նաև ասաց, որ նա վիրավորվել է և ստացել է ալբանական հիշարժան շքանշան: Այդուհանդերձ հարավսլավիական թագավորության բանակի էթնիկական խորվաթը փորձել է ստիպել Գավրիչին խոստովանություն ստորագրել, որ նա սուտ հայտարարություն է տվել: Նա հրաժարվել է և ընկել բանտ, որտեղ անցկացրել է երկու ամիս[2]:

Հերթական ռազմական ծառայության ժամանակաշրջանից հետո նա վերադարձավ Բելգրադ, որտեղ սովորեց գրաֆիկական դիզայն և ստացել է վարորդական իրավունք: Այդ ժամանակներում նա ամուսնացել է Կոսարա անունով մի աղջկա հետ, որի հետ միասին էլ աշխատել է «Վապա» դրամապանակային գործարանում[2]:

Բրանիսլավ Գավրիչը նաև պատմեց, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կրկնակի անգամ հայտնվել է գերմանացի օկուպացիոն զորքերի բանտում: Պատերազմից հետո, 1947 թվականին, ՕԶՆԱ-ն ձերբակալեց նրան, որպեսզի հաստատվի, որ ալբանացիները չեն եղել սերբերի եղբայրները, և այն խոսքից, որ նա «զգացել է այդ եղբայրությունը 1915 թվականին, երբ նրանք սպանել են մեզ», այդ ժամանակներում էլ Հարավսլավիայի և Ալբանիայի առաջնորդները (Իոսիպ Բրոզ Տիտոն և Էնվեր Հոջան) մտերմիկ ընկերներ էին եղել[2]:

1987 թվականին Գավրիչը նկարահանվել է վավերագրական ֆիլմում, որտեղ պատմում էր Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ իր ծառայության մասին[6]:

Մոմչիլո Գավրիչը մահացել է 1993 թվականին Բելգրադում[2][4]: Նրա պատվին հուշարձանը տեղադրվել է Կորֆու կղզում և Լոզնիցում գտնվող Յադրա Թանգարանում[7]: 2014 թվականին նրա անվամբ անվանել են Լոզնիցայի փողոցներից մեկը[8]: 2015 թվականի ապրիլի 2-ին սերբյան կառավարությունը հայտարարեց այն բանի մասին, որ Գավրիչի հուշարձանը կտեղադրվի նաև Բելգրադում[9]:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Zaboravljen najmlađi kaplar Momčilo Gavrić»։ Վերցված է 19 August 2011 
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Momčilo Gavrić — najmlađi vojnik Prvog svetskog rata («Večernje novosti», 31 August 2013)
  3. 3,0 3,1 3,2 «Najmlađi kaplar na svetu»։ Վերցված է 20 August 2011 
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Srpski biografski rečnik, vol II։ Budućnost։ 2004։ էջ 601 
  5. Wenzel Marian, Cornish John (1980)։ Auntie Mabel's war: an account of her part in the hostilities of 1914-18։ Allen Lane։ էջ 112 
  6. 6,0 6,1 6,2 Momčilo Gavrić, najmlađi podnarednik u istoriji ratova [Momčilo Gavrić, youngest Lance Sergeant in the history of warfare] (Serbian)։ SFR Yugoslavia: RTB (RTS)։ 1987 
  7. Pajić Slobodan։ «Zaboravili znamenite ličnosti Jadra»։ Blic։ Վերցված է 12 January 2014 
  8. Pajić Slobodan (18 August 2014)։ «Najmlađi kaplar na svetu dobio ulicu u Loznici»։ Blic Online։ Վերցված է 18 November 2014 
  9. Radisavljević Dijana (2 April 2015)։ «Beograd će dobiti spomenik Momčilu Gavriću, najmlađem vojniku Prvog svetskog rata»։ Blic Online։ Վերցված է 4 April 2015