Մոխրոտիկ 3: Չար կախարդանքները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Մոխրոտիկ 3: Չար կախարդանքները
անգլ.՝ Cinderella III: A Twist in Time
Cendrillon - 20150803 16h44 (10794).jpg
Տեսակմուլտֆիլմ
Ժանրկինոկատակերգություն և մանկական ֆիլմ
Թեմաճանապարհորդություն ժամանակով
ՌեժիսորՖրենկ Նիսեն
ՍցենարիստԴենիել Բիրենդսեն, Ron J. Friedman? և Ստիվ Բենչիչ
ՀնչյունավորումՋենիֆեր Հեյլ[1], Lola Sanchez?, Սուսանե Բլեյկսլի[1] և Քորի Բարթոն
ՊրոդյուսերՄարգոտ Պիպկին, Բիլլ Բլում, Դանիել Լեգովիկ
ԵրաժշտությունՋոել ՄակՆիլի
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունDisneyToon Studios
ԴիստրիբյուտորInterCom
Տևողություն74 րոպե
ՊրիկվելՄոխրոտիկը 2. երազանքներն իրականանում են
Թվականփետրվարի 6, 2007
movies.disney.com/cinderella-3-a-twist-in-time

«Մոխրոտիկ 3: Չար կախարդանքները» (անգլ.՝ Cinderella III: A Twist in Time) - «DisneyToon Studios» ալիքի լիամետրաժ անիամցիոն ֆիլմ, որը լույս է տեսել 2007 թվականին: Մուլտֆիլմը հանդիսանում է 1950 թվականի Disney ալիքի «Մոխրոտիկ» մուլտֆիլմի սիքվելը: Մուլտֆիլմը լույս է տեսել 2007 թվականի փետրվարի 6-ին և ամերկյան կինոընկերությունների միության (ԱԿՄ) կողմից ստացավ բարձր վարկանիշ:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոխրոտը և արքայազնը պատրաստվում էին իրենց հարսանիքին և այդ առիթով, Բարի Փերին՝ Ժակի, Գազի, Մոխրոտիկի մուկ-ընկերների հետ կազմակերպում էին զբոսախնջույք՝ Մոխրոտի և արքայազնի համար: Տոնակատարության ժամանակ Փերին կորցնում է իր կախարտական փայտիկը և այն պատահաբար ընկնում է Մոխրոտի չար խորթ մոր՝ տիկին Թրեյմենի ձեռքերը: Թրեյմենը և նրա աղջիկները որոշում են վրեժ լուծել Մոխրոտից: Կախարդական փայտիկի օգնությամբ Թրեյմենը ժամանակը հետ է տալիս և հասցնում է այն պահը, երբ արքայազն փնտրում էր այ աղջկան, ով կորցրել էր իր կոշիկը պարահանդեսի ժամանակ: Կախարդական փայտիկի օգնությամբ Անաստասիան կարողացավ հագնել կոշիկը: Եվ հենց Մոխրոտը եկավ, որպեսզի հագնի կոշիկը, արդեն ուշ էր Անաստասիան գնացել էր թագավորի ծառաների հետ դղյակ:

Մոխրոտը որոշեց գնալ դղյակ, չէ որ արքայազն հիշում էր, թե ով է նրա հետ պարել: Բայց Թրեյմենը հասցրեց կախարդել արաքայազնին և նա հիմա մտածում էր, որ նա պարել է Անաստասիայի հետ: Մոխրոտը գնում է արքայազնի մոտ, բայց նա արդեն նրան չէր հիշում: Նա գիտեր է, որ կախարդական փայտիկը Թրեյմենի մոտ է և նա որոշում է գողանալ փայտիկը, բայց համբերում է անհաջողությանը: Թրեյմենը հրամայում է ստրաժնիկներին Մոխրոտին նստեցնել նավ, որը ուրորե պետք էր հեռանար ափերից: Մկները գտնում են արքայազնին և ասում են, որ նրան Թրեյմենը կախարդել է և նա իրականում սիրում է Մոխրոտին:

Արքայազնը հասցնում է փրկել Մոխրոտին: Մոխրոտիկը վերադառնում է և սկսում է պատրաստվել պսակադրությանը, բայց Թրեյմենը ներխուժում է Մոխրոտի սենյակ և խաբում է, որ համաձայն է նրանց պսակադրությանը, բայց իրականում նրա նպատակն էր, որպեսզի Անաստասիային կերպարանափոխի Մոխրոտի հետ: Նա հրամայում է, որ հսկեն Մոխրոտին, որպեսզի նա երբեք չվերադառնա դղյակ: Սկսվում է պսակադրությունը և Մոխրոտիկը հասցնում է հարսանիքին: Տիկին Թրեյմենը և Դրիզելան դառնում են գորտ, իսկ Անաստասիան կերպարանափոխվում է: Վերջում Բարի Փերին է հայտնվում և վերցնում է կախարդական փակտիկը: Եվ ինչպես միշտ բարին հաղթում է չարին և Մոխրոտը ու արքայազնը ամուսնանում են:

Հնչյունավորողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնօրինակ հնչյունավորողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջենիֆեր Հեյլ և Թամին Թապան (վոկալ) Մոխրոտիկ
  • Քրիստոֆոր Դանիել Բարս - արքայազն
  • Սյուզան Բլեկսլի - Տիկին Թրեյմեն
  • Թրես Մակնիլ և Լեսլի Մարգարիտա - Անաստասիա
  • Ռասի Թեյլոր - Դրիզելա, Կնքամայր Փերի
  • Անդրեյ Ստոյկա - Թագավոր
  • Ռոբ Պոլսեն - Ժակ, Մեծն դուքս
  • Կորի Բորտոն - Գազ
  • Ֆրենկ Ուելկեն - Լյուցիֆեր
  • Հոլանդ Թեյլոր - Պրուդենս

Ռուսական դուբլյաժ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը կրկնօրինակել է «Պիֆագոր» ստուդիան «Disney Character Voices International» ստուդիայի պատվերով 2007 թվականին

  • Դուբլյաժի ռեժիսոր - Մարինա Ալեքսանդրովա
  • Թարգմանիչ - Մարկ Պունով
  • Սինխորնային տեքստի հեղինակ - Դարիա Ալեքսանդրովա
  • Երգի տեքստի հեղինակ - Պյոտր Կլիմով
  • Հնչյունային ռեժիսոր - Դիմիտրի Բատիժով
  • Ստեղծագործական խորհրդատու - Մաչեյ Էյման
Դերերը կրկնօրինակողներ[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Տատյանա Ռադինովա և Ելենա Գալիցկայա (վոկալ) - Մոխրոտիկ
  • Վասիլի Դախնենկո և Լեոնիդ Ովրուցկի (վոկալ) - արքայազն
  • Մարգարիտա Ստրունովա - Տիկին Թրեյմեն
  • Տատյանա Բոժոկ և Ելիզավետա Կարոլևա (վոկալ) - Անաստասիա
  • Նատալիա Ռոմաշենկո - Դրիզելա
  • Սվետլանա Հարլապ - Կնքամայր Փերի
  • Ալեքսեյ Բորզունով - թագավոր
  • Յուրի Նիֆոնտով - Ժակ
  • Սերգեյ Չուբակով - Գազ
  • Նիկիտա Պրոզորովսկի - դուքս
  • Օլեգ Կուցենկո - Լյուցիֆեր
  • Օլգա Մուգրիչյովա - Պրուդենս
  • Ալեքսանդր Բոևոդին - դիկտոր, էպիզոդ
  • Անտոն Սերգեև - վոկալ

Ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ Ֆրենկ Նիսենը՝ ֆիլմի ռեժիսորը, վերջացրեց «Վինին և Սլոնոտոմը»[2] մուլտֆիլմի աշխատանքները, ստուդիայի ադմինիստրատորները առաջարկեցին նրան ստեղծել մի այլ ֆիլմի «Մոխրոտիկ»-ի մասին և այդ առաջարկությունը դուր եկավ Նիսենին: Մուլտֆիլմի նկարահանումներն տևեցին մոտ 2 տարի սկսած 2004-ից մինչև 2006[3] թվականները:

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մոխրոտիկ 3»-ի երաժշտությունը և երգերը, ինչպես նաև «Լավագույնը լավագույնեից»( անգլ.՝ Perfectly Perfect), «Ավելին քան երազանքը»( անգլ.՝ More Than a Dream), «Անաստասիայի երգերը» և «Պարահանդեսի ժամանակ»( անգլ.՝ At the Ball) երգերը գրի են առել կոմպոզիտորներ՝ Ալան Զակարին և Մայքլ Ուերները: Վերջին երգը՝ «Ես դեռ հավատում եմ», որը երգում է Հեյդեն Պանետերը( անգլ.՝ I Still Believe) գրի է առել մեկ այլ կոմպոզիտորներ՝ Մետյու Գերարդը և Բրիժետ Բենենեյտը[4]: Շուտով երգի հիման վրա նկարահանվեց տեսահոլովակ[5]: Մուլտֆիլմի պաշտոնական սաունդթրեքը դեռ լույս չի տեսել:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://movieweb.com/movie/cinderella-iii-a-twist-in-time/
  2. Director Frank Nissen on Cinderella III: A Twist In Time
  3. Frank Nissen, Cinderella III: A Twist in Time
  4. Thomas S. Hischak, Mark A. Robinson The Disney Song Encyclopedia. — С. 88. — ISBN 0810869381
  5. «Reviews: January 28»։ Home Media Reviews։ www.homemediamagazine.com։ 2007-01-28։ Վերցված է 2014-02-22