Մոխրագույն տունը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոխրագույն տունը
տեսակգեղանկար
նկարիչՄարկ Շագալ[1]
տարի1917[1]
բարձրություն68 սանտիմետր
լայնություն74 սանտիմետր
նյություղաներկ և կտավ
գտնվում էՏիսեն-Բորնեմեսի թանգարան[2]
հավաքածուՏիսեն-Բորնեմեսի թանգարան[2][1]
https://www.museothyssen.org/en/collection/artists/chagall-marc/grey-house կայք
Ծանոթագրություններ

«Մոխրագույն տունը» (ֆր.՝ La Maison grise), հրեական ծագման ռուս-ֆրանսիացի նկարիչ Մարկ Շագալի նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1917 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 68 × 74 սմ։

Այսօր «Մոխրագույն տունը» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Տիսեն-Բորնեմեսի թանգարանում (Մադրիդ, Իսպանիա)[3]։

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մոխրագույն տունը» ստեղծագործությունը պատկանում է Շագալի՝ հայրենի Վիտեբսկ քաղաքում նկարված շարքին Առաջին համաշխարհային պատարազմի տարիներին[4]։

Կտավում քաղաքի կենտրոնն է՝ Հարության տաճարը և այլ շինություններ։ Առաջին պլանում հեղինակը նկարել է Դվինայի շրջանին բնորոշ գերանակապ խրճիթ[4]։ Այստեղ Շագալը նկարել է կուբիզմի ոճով։ Նկարիչը պատկերել է նաև երևակայական էլեմենտներ՝ տարօրինակ ձևի ամպեր։ Վերջիններս պատկերված են մոխրագույնի երանգներով, որոնք ստեղծում են «տխրության-ուրախության» զգացողություն․ դրանք միշտ Շագալը ասոցացրել է հայրենիքի հետ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Национальный музей Тиссен-Борнемиса. Краткий путеводитель по музею = Museo Nacional Thyssen-Bornemisza / пер. Н. Носенко, С. Самарина. — Мадрид: Музей Тиссен-Борнемиса, 2019. — С. 47. — 73 с. — ISBN 978-84-15113-22-5

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]