Մոլի (դիցաբանություն)
Մոլի (հին հուն․ ՝ Μῶλυ) կախարդական խոտ է, որը հիշատակվում է Հոմերոսի «Ոդիսական»-ի 10-րդ գրքում[1]։
Հին հունական դիցաբանության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ոդիսական»-ում Հերմեսը այս խոտը տալիս էլ Ոդիսևսին՝ նրան Ցիրցեայի մոգությունից պաշտպանելու համար, երբ գնաց նրա պալատ՝ իր ընկերներին փրկելու համար[2]։ Այդ ընկերները նրա հետ եկել էին Էյոլ կղզուց այն բանից հետո, երբ նրանք փախել էին Լեստրիգոններից։
Ըստ Պտղոմե Հեֆեսսեոնի «Նոր պատմության» (համ. Ֆոտիուսի), բույսը, որը Հոմերոսը հիշատակել է իր գրքում, դուրս է եկել՝ Հելիոսի կողմից Ցիրցեայի կղզում սպանված գիգանտի արյունից։ Այս նկարագրության մեջ ծաղիկը սպիտակ էր, և նրա անունը վերցված էր «ծանր» (հին հուն.՝ malos) մարտից՝ գիգանտի հետ[3]։
Հոմերոսը նաև նկարագրում է մոլին ՝ ասելով. «Արմատը սև էր, իսկ ծաղիկը կաթի նման սպիտակ. աստվածները նրան անվանում են Մոլի, որը վտանգավոր է մահկանացու մարդու համար, բայց ոչ անմահ աստվածների համար։ Ամեն ինչ իրենց ձեռքում է»[4]։ Օվիդիոսը իր մետամորֆոզների 14-րդ գրքում նկարագրում է ծաղիկը այսպես. «Սպիտակ ծաղիկ սև արմատով»։
Կապը իրական բույսերի հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կային բազմաթիվ տարաձայնություններ այս բուսի նույնականացման վերաբերյալ։ Ֆիլիպ Շամպոն որոշում է ընդունում Peganum Harmala-ի (ընտ.` Rutaceae), սիրիական կամ աֆրիկյան ռուտայի (հին հուն․՝ πγγανον) օգտին, որի կեղևից հանվում է բուսական ալկալոիդ գարմալին[5]։ Նրա ծաղիկներ սպիտակ են կանաչ զոլերով։ Վիկտոր Բերարը, որը մասամբ հենվում է սեմիտական արմատին, նախընտրում է Atriplex halimus-ը (atriplex, հունական ττράφαυυς և λλιμος-ի լատինական ձևը, ծովային),որը պատկանում է Chenopodiaceae ընտանիքին, խոտ կամ ցածր թուփ՝ տարածված հարավ-եվրոպական ափերում[6]։
Այս նույնացումները նկատվում են Ռ. Մ. Հենրի մոտ, ով պատկերազարդում է Հոմերոսի պատմվածքը հատվածներով Փարիզից և Լեյդենից և պնդում է, որ Մոլին, հավանաբար, կախարդական անուն է, որը ձեռք է բերվել, թերևս, փյունիկյան կամ եգիպտական աղբյուրներից՝ մի բույսի համար, որը չի կարող միանշանակ ճանաչվել[7]։ Այն ցույց է տալիս, որ բույսի «ձգման բարդությունը» ոչ միայն ֆիզիկական է, այլ ավելի շուտ կապված է հատուկ ուժերի հետ, որոնց հավակնում են մոգերը[7]։
Բժշկական պատմաբանները ենթադրում են, որ խոզերի վերածվելը բառացիորեն չպետք է հասկանալ, այլ պետք է վերաբերվել ինչպես հակաքոլիներգիկ թունավորման[8]։ Ախտանիշները ներառում են ամնեզիա, հալյուցինացիաներ և զառանցանք. «Մոլի»-ի այս նկարագրությունը համապատասխանում է ձնծաղիկին, տեղական ծաղիկին, որը պարունակում է գալանտամին և համարվում է հակատոլինեստերազ, և, հետևաբար, կարող է հակազդել հակաքոլիներգիկ ազդեցություններին։
Այլ աշխատություններում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ալֆրեդ Թենիսոնի «Ճաշակող լոտոս»-ում մոլին զուգակցվում է ամարանտումի հետ («բայց այստեղ, որտեղ ամարանտն ու մոլին փարթամ գույնով են ...»)[2][9]:
- Կառլ Լիննեյը առասպելական բույսը կապում էր Allium moly-ի հետ՝ ոսկե սխտորի գիտական անվանումը, չնայած որ այս տեսակի ծաղկապատյանը դեղին է, ոչ թե սպիտակ։
- Թոմ Գյունը իր «Մոլի» բանաստեղծությունը դարձրել է1971 թվականին գրված ժողովածուի վերնագիր։ Տես https://www.poetryfoundation.org/poems/52888/moly
- Հարի Փոթերի տիեզերքում մոլին հզոր բույս է, որը կարելի է ուտել` կախարդություններին դիմակայելու համար։
- Ջոն Միլթոնը 636 և 637 տողերում հիշատակել է «... որ Մոլին / որը Հերմեսը ժամանակին տվել է իմաստուն Ուլիսին»։ Տեսhttps://www.dartmouth.edu/~milton/reading_room/comus/text.shtml Արխիվացված 2020-05-31 Wayback Machine
- Ուրսուլա Կրյոբեր Լե Գուինի «Վերջին ափին» վեպում Ռոուկայի աշակերտներին ուսուցանվում է մոլիի իսկական անունները. «Հիմա մոլիի տերևը ունի անուն, այսինքն iebera, ինչպես նաև բաժակատերևիկ, partonath»:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Chisholm 1911, էջ. 681 cites: Homer, Odyssey, x. 302–306.
- ↑ 2,0 2,1 Chisholm, 1911, էջ 681
- ↑ HELIUS : Greek Titan god of the sun
- ↑ Homer, Butler, Book X
- ↑ Chisholm 1911, էջ. 681 cites: Phéniciens et Grecs en Italie d'après l'Odyssée (1906), pp. 504 seq.
- ↑ Chisholm 1911, էջ. 681 cites: Victor Bérard Les Phéniciens et l'Odyssee, ii. 288 seq.
- ↑ 7,0 7,1 Chisholm 1911, էջ. 681 cites: R. M. Henry Class. Rev. (Dec. 1906), p. 434.
- ↑ Andreas Plaitakis & Roger C. Duvoisin Homer's moly identified as Galanthus nivalis L.: physiologic antidote to stramonium poisoning(անգլ.) : journal. — 1983. — Т. 6. — № 1. — С. 1—5. — — PMID 6342763.
- ↑ https://ru.wikisource.org/wiki/Вкушающие_лотос_(Теннисон;_Бальмонт)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոլի (դիցաբանություն)» հոդվածին։ |
|