Jump to content

Մոլեգնություն (ֆիլմ, 2004)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոլեգնություն
անգլ.՝ Wicker Park
Երկիր ԱՄՆ
Ժանրռոմանտիկ ֆիլմ[1], դրամա[1], միստիկ ֆիլմ[1], թրիլեր և մելոդրամա
ՀիմքԲնակարանը (ֆիլմ, 1996)
Թվականսեպտեմբերի 3, 2004[1], հոկտեմբերի 21, 2004[2] և 2004
Լեզուանգլերեն
ՌեժիսորՓոլ ՄաքԳիգան[1][3][4]
ՊրոդյուսերԳարի Լուչեզի
Սցենարի հեղինակBrandon Boyce? և Ժիլ Միմունի[5]
ԴերակատարներՋոշ Հարթնեթ[3][6][4], Ռոուզ Բիրն[3][6][4], Դայան Կրյուգեր[6][4], Մեթյու Լիլլարդ[3][6][4], Քրիստոֆեր Կազինս[6], Ջեսիկա Պարե[6], Paul Doucet?[6], Ռիչարդ Ջաթրաս[6] և Մարկ Կամաչո
ՕպերատորPeter Sova?
ԵրաժշտությունՔլիֆ Մարտինես
ՄոնտաժAndrew Hulme?
Պատմվածքի վայրՉիկագո
Նկարահանման վայրՄոնրեալ
ԿինոընկերությունLakeshore Entertainment և Մետրո Գոլդվին Մայեր
Տևողություն114 րոպե
Բյուջե30 000 000 $
Շահույթ20 804 504 $
Պաշտոնական կայքէջ

«Մոլեգնություն» (անգլ.՝ Wicker Park), ռեժիսոր Փոլ Մաքգիգանի ֆիլմը։ Գլխավոր դերերում հանդես են եկել Ջոշ Հարթնեթը, Դայան Քրյուգերը և Ռոուզ Բիրնը։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2004 թվականի հուլիսին։ Այն Մոնիկա Բելուչիի և Վենսան Կասելի մասնակցությամբ նկարահանված «Բնակարան» ֆիլմի վերաթողարկումն է[7][8]։

Մեթյուն և Լիզան երեք ամիս է, ինչ հանդիպում են, և, կարծես, բավականին երջանիկ են։ Մի օր Մեթյուին առաջարկում են գնալ Նյու Յորքում աշխատելու, և նա ցանկանում է, որպեսզի Լիզան նույնպես գնա իր հետ[9]։ Բայց Լիզան շտապում է փորձի և Մեթյուին խոստանում հանդիպել հաջորդ օրը։ Հանդիպումը չի կայանում, և Մեթյուն իմանում է, որ Լիզան իր պարային խմբի հետ մեկնել է Եվրոպա՝ հյուրախաղերի։ Մեթյուն զարմանում է սիրելիի նման արարքից և կարծում, որ Լիզան պարզապես իրեն լքել է։ Նա ամեն օր սպասում է Լիզային իրենց ժամադրության վայրում, բայց ապարդյուն։

2 տարի հետո Մեթյուն վերադառնում է Նյու Յորքից իր հարսնացուի՝ Ռեբեկայի հետ, թեև դեռ չէր մոռացել Լիզային։ Կարևոր գործնական ուղևորության նախօրեին Մեթյուն ռեստորանում նկատում է մի աղջկա, որը զարմանալիորեն նման էր Լիզային։ Աղջիկը հյուրանոցի քարտը կորցրել էր, և Մեթյուն Չինաստան մեկնելու փոխարեն խաբում է իր հարսնացուին և օդանավակայանից ուղևորվում հյուրանոց։ Համարում նա գտնում է այնպիսի դիմափոշի, ինչպիսին Լիզայինն էր։ Այժմ Մեթյուն վստահ է, որ նա այստեղ՝ մոտակայքում է։ Մեթյուն սպասում է, թե երբ Լիզան կգա, բայց գալիս է բոլորովին այլ աղջիկ, որն ուներ նույն հագուստը, կոշիկները, ինչ Լիզան։ Նրա անունը նույնպես Լիզա է։ Նա համոզում է Մեթյուին, որ ինքը Լիզան է, և որ նրան տեսել է ռեստորանում։ Մեթյուն ապշած է այդ նմանությունից։ Նրանք գիշերն անցկացնում են միասին, իսկ առավոտյան Լիզան հեռանում է։ Մեթյուն ամեն ինչ պատմում է ընկերոջը, որը սիրահարված է Ալեքս անունով մի աղջկա և ցանկանում է նրան ծանոթացնել Մեթյուի հետ։

Բայց Մեթյուին անհանգստացնում է այն միտքը, որ այս բնակարանում և նոր «Լիզայի» մեջ ինչ-որ բան այն չէ։ Նա վերադառնում է այնտեղ և տեսնում, որ այնտեղ ոչ ոք չի ապրում։ Միայն կոշիկներն են դրված մահճակալի մոտ։ Դրանք այն կոշիկներն են, որոնք Լիզային նվիրել է Մեթյուն։ Նա հատուկ գնում է հենց նույն կոշիկներից և խնդրում «Լիզային» փորձել դրանք։ Բայց կոշիկները նրա ոտքով չէին, և Մեթյուն վերջնականապես համոզվում է, որ այդ ամենը կեղծիք է։

Միևնույն ժամանակ իրական Լիզան նույնպես փնտրում է Մեթյուին։ Բայց նրանք ոչ մի կերպ չեն կարողանում հանդիպել։ Նրանք նույնիսկ չեն ենթադրում, որ այս ամենը վիրտուոզ ինտրիգ է, որը կազմակերպել է Լիզայի ընկերուհին՝ Ալեքսը, որի հետ հանդիպում է Մեթյուի ընկերը։ Պարզվում է, որ Ալեքսը սիրահարված է եղել Մեթյուին դեռ Լիզայի հետ նրա հանդիպումից առաջ, իսկ երբ նրանք արդեն սկսել են հանդիպել, հետևել է նրանց։ Այն օրը, երբ Մեթյուն առաջարկում է Լիզային իր հետ մեկնել Նյու Յորք, Լիզան իմանում է, որ ինքը շտապ պետք է շրջագայության մեկնի։ Նա Ալեքսին տալիս է իր բնակարանի բանալիները և խնդրում նամակը փոխանցել Մեթյուին։ Բայց Ալեքսը որոշում է Մեթյուին ոչինչ չտալ, նա գալիս է Մեթյուի տուն, ջնջում Լիզայից ստացած բոլոր հաղորդագրությունները, իսկ Լիզային ասում է, որ Մեթյուին գտել է ուրիշի հետ։ Մի քանի շաբաթ անց Լիզան վերադառնում է, բայց Մեթյուն արդեն մեկնել էր։ Ալեքսը Լիզային համառորեն համոզում է մոռանալ նրան[10]։

Դերակատար Դեր
Ջոշ Հարթնեթ Մեթյու Մեթյու
Դայան Քրյուգեր Լիզա Լիզա
Ռոուզ Բիրն Ալեքս Ալեքս
Մեթյու Լիլլարդ Լյուկ Լյուկ
Ջեսիկա Փարե Ռեբեկա Ռեբեկա

Սաունդթրեքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Maybe Tomorrow - Stereophonics
  2. We Have a Map of the Piano - Mum
  3. I Can’t Feel My Hand Anymore, it’s Alright - Mum
  4. Good to Me - The White Stripes
  5. Ran Kan Kan - Tito Puente
  6. I Miss You Now - Stereophonics
  7. This Dies Over Distance - Clue to Kalo
  8. All I Do - +/-
  9. Flowers in December - Mazzy Star
  10. Strange and Beautiful - Aqualung
  11. I Know You Are, But What Am I? - Mogwai
  12. The Scientist - Coldplay

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://www.imdb.com/title/tt0324554/
  2. Lexicon of international films (գերմ.)Zweitausendeins.
  3. 3,0 3,1 3,2 3,3 http://stopklatka.pl/film/apartament-2004
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=41236.html
  5. ČSFD (չեխերեն) — 2001.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 http://www.imdb.com/title/tt0324554/fullcredits
  7. Canavese, Peter. «Wicker Park». Groucho Reviews. Արխիվացված է օրիգինալից 2020-09-28-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 23-ին.
  8. Hartmann, Erica. «Wicker Park is a Wicked Ride». Silver Chips Online. Montgomery Blair High School. Վերցված է 2014 թ․ հունիսի 23-ին.
  9. Kehr, Dave (2004 թ․ սեպտեմբերի 3). «Eerie Shots, à la Vertigo, but No Sign of Stewart». The New York Times. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 24-ին.
  10. «Wicker Park (2004)». Rotten Tomatoes. Flixster. Վերցված է 2010 թ․ հունվարի 22-ին.