Մոլդովա-Նոուե
| Քաղաք | |||
|---|---|---|---|
| Մոլդովա-Նոուե | |||
| ռումիներեն՝ Moldova Nouă | |||
| |||
| 44°44′5″N 21°39′59″E / 44.73472°N 21.66639°E | |||
| Երկիր | |||
| Ժուդեց | Կարաշ-Սևերին | ||
| Համայնք | Județul Caraș-Severin? | ||
| Ղեկավար | Adrian Constantin Torma[1] | ||
| Հիմնադրված է | 1600[2] թ. | ||
| Մակերես | 104 կմ² | ||
| Բնակչություն | 13 917 մարդ (2002) | ||
| Ժամային գոտի | UTCUTC+2:00 | ||
| Փոստային ինդեքս | 325500 | ||
| Փոստային դասիչ | 325500 | ||
| Պաշտոնական կայք | moldova-noua.ro | ||
|
| |||
Մոլդովա-Նոուե (ռում․՝Moldova Nouă, հունգ․ Újmoldova, չեխ․ Nová Moldava, սերբ․ Nova Moldava, Boșniak, գերմ․ Neumoldowa), քաղաք Ռումինիայի հարավ-արևմուտքում, Կարաշ-Սևերին ժուդեցում, Բանատ պատմական մարզում։ Քաղաքը տեղակայված է Դանուբի ափին, Սերբիայի սահմանագծին։ Ըստ 2002 թվականի մարդահամարի տվյալների, քաղաքի բնակչությունը կազմում է 13 917 մարդ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոլդովա-Նոուեի մոտակայքում գոյություն է ունեցել դակերի բնակչություն Մուդավա անվանմաբ, որի մոտ հնագետները հայտնաբերել են հռոմեական կաստրում։ Առաջին գրավոր հիշատակումը քաղաքի մասին թվագրվում է 1600 թվականից։ XVII դարում, Օսմանյան կայսրության դեմ ռումինացի բեյարների պատերազմի ընթացքում, ինքնավարության պահպանան համար քաղաքը ավերվեց թուրքերի կողմից։ Երբ Բանատը միացավ Ավստրո-Հունգարիայի կազմին, ժամանակակից քաղաքի շրջակայքի տեղանքը բնակեցվեց գերմանացի գաղութաբնակներով։ Գաղթականները հիմնականում Շտիրիայից և Տիրոլից էին, ավելի ուշ ստացած հայտնիություն որպես բանատական շվաբեր։ Նրանք ուղարկվել են այստեղ, պղնձե հանքահորերում աշխատելու համար, լեռնահայթայթման բնագավառի բարելավման նպատակով, որն այդտեղ հայտնի էր դեռ Հռոմեական կայսրության ժամանակից։ 1824-1828 թթ․ Մոլդովա-Նոուեի մոտակայքում չեխացի անտառապահների, Բոհեմիայի գաղթականների կողմից ստեղծվեցին վեց գյուղեր։ Ավելի հայտնի՝ Սուրբ Ելենա (ռում․՝ Sfânta Elena), ռեղակայված Մոլդովա-Նոուեից 10 կմ հեռավորության վրա։ Սրանով է պայմնավորվում չեխական էթնիկ փոքրամասնության առկայությունը ժամանակակից քաղաքի և գյուղերի շրջակայքի բնակչությունում։ XX դարում քաղաքի կողքին, Դանուբի ափին կառուցվեց խոշոր նավահանգիստ, տնտեսական ծրագրում ունենալով կարևոր նշանակություն։ 2000-ական թվականների կեսերին լեռնահայթայթային հանքավայրերը գործնականորեն ամբողջովին դադարեցրին իրենց գործունեությունը շրջապատող միջավայրի վրա բացասական ազդեցության և տեղի էկոլոգիական իրավիճակի վատթարացաման պատճառով։ Հանքավայրերի փակվելով, քաղաքում նկատվում է տնտեսական անկում և տեղի բնակիչների արտահոսք այլ երկրների շրջաններ։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ 2011 թվականի մարդահամարի, 81.2% բնակիչները՝ ռումինացիներ, 12.8%՝ սերբեր, 3.2%՝ գնչուներ, 1.3%՝ հունգարացիներ և 0.8%՝ չեխեր։
Բնակչության 88.4%՝ համարվում է Ռումինական ուղղափառ եկեղեցու հետևորդ, 4.5%՝ բապտիստներ, 4.0%՝ Հրոմեա-կաթոլիկ եկեղեցու հետևորդներ, 2.0%՝ հիսունականներ։

Հայտնի մարդիկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել են․
- Միխայցե Պլեշան (ծնվ․ 1983)-ռումիանցի ֆուտբոլիստ։
- Յասմին Լատովլևիչ (ծնվ․ 1986)-ռումինացի ֆուտբոլիստ։
- Կլարա Վեդինյանու (ծնվ․ 1986)-ռումինացի հենդբոլիստուհի։
- Անկա Փոփ (1984-2018)-ռումինա-կանադացի երգչուհի, երգերի հեղինակ, կոմպոզիտոր, կիթառիսրուհի, մանդոլինիստուհի, երաժշտական պրոդյուսեր և դերասանուհի։
Անձնավորություններ․
- Միոդրագ Բելոդեդիչ-ռումինացի ֆոըտբոլիստ, իր արաջին քայլերը ֆուտբոլում արել է տեղի «Միներուլ» ակումբում (ռումիներեն՝ Minerul)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Rezultatele alegerilor locale din 2016 — Центральное избирательное бюро.
- ↑ Ghinea D. România Geografică (ռումիներեն)
| Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |
