Մհեր Անդրեասյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մհեր Անդրեասյան
հունվարի 3, 1956(1956-01-03) - ապրիլի 25, 1994(1994-04-25) (38 տարեկան)
ԾննդավայրԱռաջաձոր
Մահվան վայրԹալիշ, Թարթառի շրջան, Ադրբեջան
ԳերեզմանԱռաջաձոր
ԶորամասԽաչենի գումարտակ
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ
Պարգևներ

Մհեր Անդրեասյան (հունվարի 3, 1956(1956-01-03), Առաջաձոր - ապրիլի 25, 1994(1994-04-25), Թալիշ, Թարթառի շրջան, Ադրբեջան), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մհեր Անդրեասյանը ծնվել է 1956 թ. հունվարի 3-ին Մարտակերտի շրջանի Առաջաձոր գյուղում։ Ավարտել է հայրենի գյուղի միջնակարգ դպրոցը։ Ծառայել է Խորհրդային բանակի շարքերում։ Զորացրվելուց հետո աշխատել է կենցաղային սպասարկման կոմբինատում։ 1983 թ-ից աշխատանքի է անցել Առաջաձորի սպառընկերությունում որպես խանութի վարիչ, իսկ 1988-ից՝ որպես մատակարար։ Արցախյան շարժման առաջին իսկ օրերից ծառայության է անցել Խաչենի գումարտակում։ Զոհվել է 1994 թ. ապրիլի 25-ին Թալիշ գյուղի մերձակայքում։ Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Արիության համար» մեդալով։ Ամուսնացած էր, ունի երեք երեխա Հանգչում է Առաջաձորի գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]