Արարատ Մկրտչյան
Ծնվել է | հուլիսի 22, 1953 (70 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Արարատ, Արարատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1978) |
Մասնագիտություն | բժիշկ և քաղաքական գործիչ |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր |
Աշխատավայր | Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով և ՀՀ ԱՆ |
Պաշտոն | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Կուսակցություն | Հայաստանի Հանրապետական կուսակցություն |
Արարատ Եղիշի Մկրտչյան (հուլիսի 22, 1953, Արարատ, Արարատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ բժիշկ, պետական գործիչ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1978): ՀՀ առողջապահության նախարար (2000-2003)[2]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արարատ Մկրտչյանը ծնվել է 1953 թվականի հուլիսի 22-ին Արարատ քաղաքում։ 1978 թվականին ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը։ 1978-1983 թվականներին աշխատել է Եղեգնաձորի շրջանի սանէպիդկայանում սննդի առողջաբանության բժիշկ, 1983-1985 թվականներին եղել է ՀՀ առողջապահության նախարարության ընդհանուր առողջաբանության և մասնագիտական հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտում, ավագ գիտաշխատող։ 1985-1991 թվականներին եղել է Երևանի պետական բժշկական ինստիտուտում` ավագ գիտաշխատող, ընթերակա և գիտքարտուղար։ 1991-1992 թվականներին եղել է ՀՀ առողջապահության նախարարությունում տնտեսագիտության գլխավոր վարչության պետ, 1992-1998 թվականներին` ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ, 1998-2000 թվականներին եղել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական առողջապահության գործակալության պետ, 2000 թվականին՝ ՀՀ առողջապահության և սոցիալական ապահովության նախարար, 2000-2003 թվականներին` ՀՀ առողջապահության նախարար[2]։
2003 թվականի մայիսի 25-ին ՀՀԿ համամասնական ընտրացուցակով ընտրվել է ԱԺ պատգամավոր։ 2003 թվականի հունիսից մինչև 2004 թվականի հոկտեմբեր եղել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, 2004 թվականի հոկտեմբերից` ԱԺ սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ ՀՀԿ խմբակցության անդամ[2]։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամուսնացած է, ունի մեկ երեխա։
Կուսակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պաշատոնավարում[խմբագրել | խմբագրել կոդը]
Նախորդող Հայկ Նիկողոսյան |
ՀՀ առողջապահության նախարար Արարատ Մկրտչյան 2000-2003 |
Հաջորդող Նորայր Դավիդյան |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Հուլիսի 22 ծնունդներ
- 1953 ծնունդներ
- Ապրող անձինք
- Արարատ քաղաքում ծնվածներ
- Երևանի պետական բժշկական համալսարանի շրջանավարտներ
- ՀՀԿ անդամներ
- Բժիշկներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հայ բժիշկներ
- Բժշկական գիտությունների դոկտորներ
- ՀՀ ԱԺ 3-րդ գումարման պատգամավորներ
- Հայ պետական գործիչներ
- Հայ քաղաքական գործիչներ
- Հայաստանի նախարարներ