Մկրտիչ Մկրտչյան (ազատամարտիկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մկրտիչ Մկրտչյան (այլ կիրառումներ)
Մկրտիչ Մկրտչյան
Դիմանկար
Ծնվել էապրիլի 24, 1962(1962-04-24)
ԾննդավայրՆերքին Սասնաշեն, Թալինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էնոյեմբերի 4, 2023(2023-11-04) (61 տարեկան)
Ազգությունհայ
Մասնագիտություներգիչ
Պարգևներ և
մրցանակներ
Հայաստանի վաստակավոր արտիստ

Մկրտիչ Մկրտչյան (ապրիլի 24, 1962(1962-04-24), Ներքին Սասնաշեն, Թալինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 4, 2023(2023-11-04)), հայ ազատամարտիկ[1], ազգային-ազատագրական երգերի կատարող[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մկրտիչ Մկրտչյանը ծնվել է 1962 թվականի ապրիլի 24-ին, Թալինի շրջանի Ներքին Սասնաշեն գյուղում[3]։ 1988 թվականին ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա։ 1990 թվականին միացել է Թաթուլ Կրպեյանի գլխավորած Գետաշենի ինքնապաշտպանական ջոկատին և Գետաշենի անկումից հետո տեղափոխվել է Շահումյանի շրջան։ Շահումյանի շրջանում ընդգրկվել է Վերիշենի ջոկատում, իսկ Շահումյանի անկումից հետո տեղափոխվել է Մարտակերտ[4]։

Հետագայում Մկրտիչ Մկրտչյանն ընդգրվել է Շուշիի առանձին գումարտակի կազմում՝ մարտական գործողությունների մասնակցելով Մարտակերտի, Կովսականի, Ֆիզուլիի, Քարվաճառի շրջաններում[5]։ 1993 թվականին մարտի 7-ին Մկրտիչ Մկրտրյանը Մանիքլու գյուղի մատույցներում վիրավորվել է։

Մկրտիչ Մկրտչյանը մասնակցել է նաև 2016 թվականի քառօրյա, 2020 թվականի 44-օրյա պատերազմներին։ 2020 թվականի հոկտեմբերի 2-ին Մատաղիսում ծանր վիրավորվել է[6]։

Մկրտիչ Մկրտչյանը մահացել է 2023 թվականի նոյեմբերի 4-ին, 61 տարեկան հասակում[7][8]։ Մկրտիչ Մկրտչյանը Հայաստանի վաստակավոր արտիստ էր։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Մենք ոչ մի թիզ հող չունենք թշնամուն տալու, ունենք միայն վերցնելու. Մակիչ Մկրտչյանն Արցախում վիրավորում է ստացել». armlur.am. 09․11․2023.
  2. «Մահացել է երգիչ Մկրտիչ Մկրտչյանը». Armenia Today. 2023 թ․ նոյեմբերի 4. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 9-ին.
  3. «Մահացած է ազամարտիկ, ազգային երգերու մեկնաբան՝ Մակիչը (Մկրտիչ Մկրտչեան)». arevelk.am (անգլերեն). Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 9-ին.
  4. Unknown (четверг, 21 мая 2015 г.). «Հայոց Աղավնիներ բլոգ։ Մկրտիչ Մկրտչյան Մեզ համար պատերազմը չարիք չէ, եթե ազատագրական պայքար է, այլ ոչ թե զավթողական նպատակներ ունեցող արշավանք։». Հայոց Աղավնիներ բլոգ. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 9-ին.
  5. «Մահացել է ազատամարտիկ Մկրտիչ Մկրտչյանը». Hetq.am. 2023 թ․ նոյեմբերի 4. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 9-ին.
  6. «Երգը զենք դարձրած հայորդին․ Մկրտիչ Մկրտչյան (Մակիչ)». Times.am (անգլերեն). 2023 թ․ նոյեմբերի 5. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 9-ին.
  7. «Մահացել է երգիչ, ազատամարտիկ Մկրտիչ Մկրտչյանը (Մակիչ)». 2023 թ․ նոյեմբերի 4. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 9-ին.
  8. Avagyan, Lus (2023 թ․ նոյեմբերի 4). «Մահացել է երգիչ Մկրտիչ Մկրտչյանը». Showbiz.am. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 9-ին.
  9. «Կյանքից հեռացել է ազատամարտիկ, երգիչ Մկրտիչ Մկրտչյանը». www.tert.am. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 9-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]