Մկրտիչ Համբարձումյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Համբարձումյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մկրտիչ Համբարձումյան
Ծնվել էապրիլի 12, 1907(1907-04-12)
Բայազետ, Էրզրումի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Մահացել էդեկտեմբերի 30, 1991(1991-12-30) (84 տարեկան)
Երևան, Հայաստան
Մասնագիտությունկենսաբան
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան և Հայաստանի ազգային ագրարային համալսարան
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր
Պարգևներ
Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան

Մկրտիչ Համբարձումի Համբարձումյան (ապրիլի 12, 1907(1907-04-12), Բայազետ, Էրզրումի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - դեկտեմբերի 30, 1991(1991-12-30), Երևան, Հայաստան), հայ կենսաբան։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1968 թ.)։ ԽՍՀՄ Հայրենական Մեծ Պատերազմի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1929 թվականին ավարտել է ԵՊՀ և 1932 թվականին՝ Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը։ 1956-1975 թվականներին՝ խաղողագործության, գինեգործության և պտղաբուծության հայկական ԳՀԻ-ի բույսերի ֆիզիոլոգիայի և կենսաքիմիայի բաժնի վարիչ, 1975 թվականից՝ խորհրդատու։ Աշխատանքները վերաբերում են ՀՀ պայմաններում պտղատու ծառատեսակների և խաղողի վազի ցրտադիմացկուն ֆիզիոլոգիայի հարցերին։ Մշակել է խաղողի վազի ցրտահարությունների դեմ պայքարի ֆիզիկաքիմիական եղանակներ, ինչպես նաև գերչորացման դեմ պայքարի միջոցառումներ։

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։