Մկրտիչ Աբգար
Մկրտիչ Աբգար | |
---|---|
Ծնվել է | հունվարի 4, 1884 |
Ծննդավայր | Նոր Ջուղա, Ղաջարական Պարսկաստան |
Մահացել է | 1967 |
Մահվան վայր | Թեհրան, Իրան |
Կրոն | կաթոլիկություն |
Գերաշնորհ Տէր Մկրտիչ արք. Աբգար (հունվարի 4, 1884, Նոր Ջուղա, Ղաջարական Պարսկաստան - 1967, Թեհրան, Իրան), Իրանի հայ կաթոլիկ եկեղեցու առաջնորդ, արքեպիսկոպոս։
Դոկտորի աստիճանով ավարտել է փիլիսոփայության ու աստվածաբանության ֆակուլտետը։ Տեր Մկրտիչ արքեպիսկոպոս Աբգարը Սպահանում, Թեհրանում, Դամասկոսում, Հռոմում և Թիֆլիսում հանդես է եկել իբրև կրոնական ուսուցիչ, տնօրեն և թեմի առաջնորդ։
1934 թվականին եղել է Իրանի հայ կաթոլիկ եկեղեցու առաջնորդ, իսկ 1954 թվականին արքեպիսկոպոս է ձեռնադրվել։ Տէր Մկրտիչ արք. Աբգարը 1936 թվականին Սպահանում հիմնել է օրիորդաց «Մարիամ» դպրոցը։ Նրա ջանքերով հիմնվել է Թեհրանի Հայ Կաթողիկէ Ս. Գրիգոր եկեղեցին և Կաթողիկե առաջնորդարանը։ Տեր Մկրտիչ Արք. Աբգարը Հայ Կաթողիկե եկեղեցում ամենաբարձր պաշտոնն է ունեցել և նախքան Իրան-Վատիկան հարաբերությունների հաստատումը և դեսպանատան բացումը, նրանց միջև կապող օղակն էր հանդիսանում։ Տէր. Մկրտիչ Արք. Աբգարը կաթոլիկ եկեղեցու հետևորդ էր և հարյուրավոր իրանահայ կաթոլիկների առաջնորդը։ Տեր Մկրտիչ արք. Աբգարը մահացել է 1967 թվականին Թեհրանում։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայր Մկրտիչ Վրդ․ Պոտուրյան, «Հայ Հանրագիտակ», 1938 Պոիքրեշ, Ա հատոր, էջ 12։