Մխիթար Չիլինգարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մխիթար Գևորգի Չիլինգարյան
մայիսի 16, 1972 - օգոստոսի 8, 1992
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Երևան
Մահվան վայրՀայաստան Արծվաշեն
ԶորատեսակՄոտոհրաձգային
Զորամաս«Սպիտակ» փրկարարական ջոկատ
Մարտեր/
պատերազմներ
ՀՀ սահմանամերձ շրջանների, Արծվաշենի ինքնապաշտպանական մարտեր
Պարգևներ

Մխիթար Գևորգի Չիլինգարյան (մայիսի 16, 1972(1972-05-16), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 8, 1992(1992-08-08), Արծվաշեն, Կրասնոսելսկի շրջան, Հայաստան), հայազգի ազատամարտիկ։ 1988-1992 թվականներին եղել է «Սպիտակ» փրկարարական ջոկատի անդամ։ 1992 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին մասնակցել է ՀՀ սահմանամերձ շրջանների, Վահան-Արծվաշեն գյուղերի ուղղության ինքնապաշտպանական մարտերին։ Հատկապես աչքի է ընկել Արծվաշենի ինքնապաշտպանական մարտերում, որի ժամանակ Մ.Չիլինգարյանը և 11 այլ ազատամարտիկներ, իրենց վրա վերցնելով հակառակորդի գրոհները, ապահովել են գյուղի 4500 բնակչի տարհանումը անվտանգ գոտի։ Բոլոր 12 ազատամարտիկները զոհվել են այդ մարտում։

Մխիթար Չիլինգարյանը հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։ Թաղված է Եռաբլուրում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։