Միքել Լասա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Միքել Լասա
Mikel Lasa
Անձնական տվյալներ
Ազգությունը իսպանացի
Քաղաքացիությունը Flag of Spain.svg Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 9, 1971(1971-09-09)[1] (48 տարեկան)
Ծննդավայր Legorreta, Tolosaldea, Գիպուսկոա, Բասկերի երկիր, Իսպանիա
Հասակ 175 սմ
Դիրք պաշտպան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1988-1989 Իսպանիա Ռեալ Սոսիեդադ Բ
1989-1991 Իսպանիա Ռեալ Սոսիեդադ 77 (2)
1991-1997 Իսպանիա Ռեալ Մադրիդ 139 (3)
1997-2001 Իսպանիա Ատլետիկ Բիլբաո 51 (1)
2001-2003 Իսպանիա Ռեալ Մուրսիա 49 (0)
2003-2004 Իսպանիա Սյուդադ դե Մուրսիա 19 (0)
Ազգային հավաքական
1988 Իսպանիա Իսպանիա (մինչև 17) 1 (0)
1988-1989 Իսպանիա Իսպանիա (մինչև 19) 4 (0)
1990-1994 Իսպանիա Իսպանիա (մինչև 21) 17 (0)
1993 Իսպանիա Իսպանիա 2 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Միքայիել Լիսա Գոյկոեչեա (իսպ.՝ Mikel Lasa Goikoetxea, սեպտեմբերի 9, 1971(1971-09-09)[1], Legorreta, Tolosaldea, Գիպուսկոա, Բասկերի երկիր, Իսպանիա),  իսպանացի նախկին ֆուտբոլիստ, պաշտպան:

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Միքել Լասան իր կարիերան սկսել է «Ռեալ Սոսիեդադ» ակումբում, որտեղ Ջոն Տոշակի ղեկավարությամբ կատարել է իր դեբյուտը իսպանական Լա Լիգայում:

1991-92 մրցաշրջանում պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդ» ակումբի հետ, որտեղ նա դարձել է թիմի հիմնական խաղացող: 1992/93 մրցաշրջանի Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակչում Լասան գրավել է Սարագոսայի դարպասը՝ օգնելով «Ռեալին» նվաճել գավաթը:

Այն բանից հետո, երբ «Ռեալ» եկավ Ռոբերտո Կառլոսը, Միքել Լասան սկսեց կորցնել իր տեղը ակումբի մեկնարկային կազմում:

1997-98 մրցաշրջանում Լասան տեղափոխվել է «Ատլետիկ Բիլբաո» ակումբ, որտեղ խաղացել է մինչև 2001 թվականը:

2013 թվականին տեղափոխվել է իսպանական Սեգունդայի «Սյուդան դե Մուրսիյա» ակումբ, որտեղ էլ ավարտել է իր մասնագիտական ​​կարիերան 2004 թվականին:

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

1993 թվականին Լասան անցկացրել է երկու հանդիպում Իսպանիայի հավաքականի կազմում՝ մասնակցելով 1994 թվականի աշխարհի առաջնության նախընտրական փուլին. երկու հանդիպումներն էլ եղել են ընդդեմ Լիտվիայի:

Լիսան 1992 թվականին Իսպանիայի հավաքականի կազմում մասնակցել է Բարսելոնայում անցկացվող Օլիմպիական խաղերին, որտեղ արժանացել է ոսկե մեդալի[2]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. «La Roja de 1992, nuestra medalla de oro Olímpica» [1992's La Roja, our Olympic gold medal] (Spanish)։ Antena 3։ 3 July 2012։ Վերցված է 13 July 2017 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]