Միքայել Սիմոնով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Միքայել Սիմոնով
Ծնվել էսեպտեմբերի 27, 1906(1906-09-27)
Թելավ, Վրաստան
Մահացել էդեկտեմբերի 23, 1986(1986-12-23) (80 տարեկանում)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն
Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Մասնագիտությունգիտնական
Ալմա մատերՎրաստանի տեխնիկական համալսարան
Կոչումպրոֆեսոր և լրիվ պրոֆեսոր
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր (1954)
ՊարգևներԱշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Կարմիր Աստղի շքանշան և «Պատվո նշան» շքանշան
ԿուսակցությունԽՄԿԿ
Երեխա(ներ)Արեգ Սիմոնյան

Միքայել Զաքարի Սիմոնով (Միքայել Սիմոնյան, սեպտեմբերի 27, 1906(1906-09-27), Թելավ, Վրաստան - դեկտեմբերի 23, 1986(1986-12-23), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), բետոնի և երկաթբետոնի բնագավառի հայ խորհրդային գիտնական։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1954), պրոֆեսոր (1954)[1]: ԽՄԿԿ անդամ 1945 թվականից։ ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ (1956)[2]։ ՀԽՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ (1966

Մեխանիկոս Արեգ Սիմոնյանի հայրը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Թբիլիսիի պոլիտեխնիկական ինստիտուտը (19311945 թվականից աշխատել է շինարարության և ճարտարապետության հայկական ԳՀԻ-ում (1943-1974 թվականներին՝ շինանյութերի և կառուցվածքների ինստիտուտ), 1945-1948 թվականներին և 1951-1954 թվականներին՝ տնօրեն, 1954 թվականից՝ բետոնների և շինվածքների լաբորատորիայի վարիչ։ Աշխատությունները վերաբերում են սովորական և թեթև, ծակոտկեն լցանյութերով բետոնե և երկաթբետոնե շինվածքների հաշվարկներին։ «Բետոնե և երկաթբետոնե շինվածքների պատրաստման նոր տեսակները և պատրաստման մեթոդները» (ռուսերեն) աշխատությունը թարգմանվել է գերմաներեն և չեխերեն, հրատարակվել Բեռլինում և Պրագայում։ Վակուումով սնամեջ խոշոր պանելներ մշակելու և դրանք Մոսկվայի Մ․ Վ․ Լոմոնոսովի անվան համալսարանի ֆակուլտետային մասնաշենքերի ծածկերում ներդնելու աշխատանքների համար արժանացել է ԱԱՀՄ պետական մրցանակի (1951)[3]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի 2, Կարմիր աստղի, «Պատվո նշան» շքանշաններով և ՀԽՍՀ ԳԱՄ պատվոգրով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 467:
  2. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա»։ www.sci.am։ Վերցված է 2019-05-19 
  3. Հայկական համառոտ հանրագիտարան, 2003: Հ. 4:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 380 CC-BY-SA-icon-80x15.png