Jump to content

Միքայել Սարգսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միքայել Սարգսյան
Ծնվել է1884[1]
ԾննդավայրԳոմաձոր, Նոր Բայազետի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել է1971[1]
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունհեղափոխական
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Միքայել (Մեխակ) Ահարոնի Սարգսյան (1884[1], Գոմաձոր, Նոր Բայազետի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - 1971[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), Հայաստանում խորհրդային իշխանության հաստատման աջակից, ԽՄԿԿ անդամ (1920)։

Վաղ հասակից մեկնել է Բաքու, զորակոչվել է բանակ և կրտսեր սպայի կոչումով մասնակցել Առաջին համաշխարհային պատերազմին։ Բանակում մասնակցել է ընդհատակյա հեղափոխական գործունեության։ Փետրվարյան հեղափոխությունից հետո ընտրվել է դիվիզիայի զինվորների պատգամավորների խորհրդի անդամ։ 1917 թվականին զորացրվել է և հայրենի գյուղում կազմակերպել Հայաստանում առաջին գյուղական բոլշևիկյան խորհուրդը (և զինված դրուժինան)։ Անմիջական մասնակցությամբ շրջանում կազմակերպվեցին այսպես կոչված՝ բոլշևիկյան բջիջներ։ Հեղափոխական գործունեության համար Անկախ Հայաստանի կառավարությունը Սարգսյանին բանտարկել է։ Ռուսական 11-րդ կարմիր բանակի կողմից Հայաստանը բռնազավթելուց և երկրում խորհրդային կարգերի հաստատումից հետո[2]՝ 1920 թվականի դեկտեմբերից եղել է Սևանի հեղկոմի նախագահ։ Մասնակցել է Հայաստանի ինքնիշխանության վերականգնման համար մղված Փետրվարյան ապստամբության ճնշմանը։ 1921-1953 թվականներին տնտեսական ղեկավար աշխատանք է կատարել Հայաստանի տարբեր շրջաններում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 10 (հայ.) — հատոր 10. — էջ 223.
  2. Joint resolution providing for the designation of the third week of July as ""Captive Nations Week"
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 223