Միքայել Հրեշտակապետ տաճար (Վյոշենսկայա)
Միքայել Հրեշտակապետ տաճար ռուս.՝ Храм Архангела Михаила | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | տաճար |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Վյոշենսկայա |
Դավանանք | ուղղափառություն |
Թեմ | Շախտիի թեմ |
Ժառանգության կարգավիճակ | Ռուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ |
![]() | |
![]() | |
Միքայել Հրեշտակապետ տաճար (ռուս.՝ Храм Архангела Михаила), գործող ուղղափառ տաճար ՌԴ Ռոստովի մարզի Շոլոխովսկի շրջանի Վյոշենսկայա ստանիցայում։ Ենթարկվում է Ռուս Ուղղափառ եկեղեցու Մոսկվայի պատրիարքության Դոնի մետրոպոլիայի Շախտիի և Միլլերովոյի թեմին։
Հասցեն՝ Ռոստովի մարզ, Շոլոխովսկի շրջան, գյուղ Վյոշենսկայա, Պոդտելկովի փողոց, 63։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միքայել Հրեշտակապետ եկեղեցին գտնվում է Վյոշենսկայա ստանիցայի կենտրոնում։ Տաճարը կառուցվել է 18-րդ դարի կեսերին։ 1786 թվականին տաճարն օծվել է[1]։ Տաճարում պահվել են. 1744 թվականի Ավետարան, 1701 թվականի ծիսական Ավետարան, 1695 թվականի «Գունավոր եռերգ կանոնների մատյան», 1707 թվականի մեկնողական Ավետարան և 1777 թվականի հաղորդության արծաթե սկիհ[2]։ Տաճարն ունեցել է երկու կողմնասեղան. երկրորդն օծված է եղել հանուն Հովհաննես առաքյալի։
1937 թվականին գյուղում ավերվել է Սուրբ Երրորդություն տաճարը, իսկ Միքայել Հրեշտակապետ տաճարն օգտագործվել է որպես հացահատկի պահեստ։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ եկեղեցու վրա ռումբ է ընկել՝ զգալիորեն վնասելով շենքը։ Գերմանական ինքնաթիռի ռումբը քանդել է խորանը և տաճարի զանգակատունը, բայց չի պայթել, այլ ընկել է այնտեղ պահվող ցորենի վրա։
Գյուղի իշխանությունները տաճարը պայթեցնելու փորձ են արել, սակայն այն պաշտպանել է գրող Միխայիլ Շոլոխովը։
1990 թվականի ծխի հովիվ է նշանակվել հայր Վլադիմիրը։
1991 թվականին սկսվել է վանքի վերականգնումը, ծածկվել է գլխավոր գմբեթի տանիքը, 1992-1995 թվականներին վերականգնվել է խորանը։
Ներկայումս սա գործող տաճար է կիրակնօրյա դպրոցով։ Տաճարի վանահայրն է Վլադիմիր Ալեքսանդրովիչ Պոլյակովը։ Տաճարի մոտ տեղադրված է Միխայիլ Շոլոխովի կիսանդրին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Архангельская церковь Вешенской станицы
- ↑ «Справка информагентства "Покров"». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 24-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | |
---|---|
![]() |
Միքայել Հրեշտակապետ տաճար |
- Преосвященнейший епископ Игнатий совершил утреню Пасхальным чином в храме Архангела Михаила станицы Вешенской Արխիվացված 2017-01-07 Wayback Machine. Шахтинская епархия.
- Престол Архангела Михаила в Вёшенской Արխիվացված 2017-01-07 Wayback Machine
- На родину Шолохова, или как комфортно отдохнуть в станице Вешенской