Միքայել Իսպիրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Միքայել Իսպիրյան
Ծնվել էհուլիսի 8, 1937(1937-07-08) (82 տարեկան)
ԾննդավայրԳառնի, Կոտայքի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունՖիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ և Երևանի պետական համալսարան
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր (2000)
Մասնագիտությունմարզիչ և մանկավարժ
Պարգևներ և
մրցանակներ
ԽՍՀՄ սպորտի վարպետ ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ և «Պատվո նշան» շքանշան

Միքայել Սիսակի Իսպիրյան (հուլիսի 8, 1937(1937-07-08), Գառնի, Կոտայքի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ), հայ մարզիչ, մանկավարժ: Պատմական գիտությունների դոկտոր (2000), պրոֆեսոր (1997): ԽՍՀՄ սպորտի վարպետ, ՀՀ (1991), ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ (1992): ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր աշխատող (2000):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միքայել Իսպիրյանը ծնվել է 1937 թվականի հուլիսի 8-ին, Կոտայքի մարզի Գառնի գյուղում: 1959 թվականին ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը, 1969 թվականին՝ Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: 1969-1974 թվականներին եղել է ԽՍՀՄ ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ, 1981-1994 թվականներին և 2003 թվականից՝ ՀՀ սպորտկոմիտեի առաջին փոխնախագահ, 1994-2003 թվականներից՝ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի պրոռեկտոր, 1990 թվականին՝ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ: 1995 թվականին եղել է ՀՀ լեզվի պետական տեսչության հայերենի բարձրագույն խորհրդի մարզական տերմինաբանության հանձնաժողովի նախագահ[1]:

Աշխատանքները վերաբերում են Հայաստանում ֆիզկուլտուրայի և օլիմպիական շարժման պատմությանը, հայերեն մարզական տերմինաբանությանը, ֆիզկուլտուրայի և սպորտի իրավական հիմունքների գիտական ուղղությանը: Բազմաթիվ գիտական աշխատանքների և 15 ծավալուն մենագրությունների հեղինակ է:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Պատվո նշան» շքանշան (1976, 1980):
  • ՀԱՕԿ-ի «Հրանտ Շահինյան» մեդալ:
  • «Տրդատ Արշակունի» մեդալ:

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ոլիմպոսից մինչև Մոսկվա: Իսպիրյան Միքայել Սիսակի, Երկանյան Մ. Վ [խմբ.], Երևան, «Հայաստան», 1979[2]:
  • Պելեն, Գարինչան և ֆուտբոլը... , Ֆեսունենկո Իգոր Սերգեևիչ, Այվազյան Հ. [թարգմ.], Իսպիրյան Միքայել Սիսակի, [խմբ.], Երևան, «Հայաստան», 1980[3]:
  • Օլիմպիական մարտերի հերոսները: [1896-1980 թվականների օլիմպիադաների հերոսները], Շտեյնբախ Վալերի Լվովիչ, Իսպիրյան Միքայել Սիսակի, [թարգմ.] | Խալաթյան Ռ. Ա [խմբ.], Երևան, «Հայաստան», 1982[4]:
  • Մարզանունների բացատրական բառարան, Երևան, 1984[5]:
  • Օլիմպիական աստղերը: [Հայ ականավոր մարզիկներ], Բաբայան Արսեն Օհանի, Իսպիրյան Միքայել Սիսակի [գրախոս.], Կարապետյան Ա. Գ [խմբ.], Երևան, «Հայաստան», 1987[6]:
  • Ոչ միայն ֆուտբոլի մասին: [Պատմություններ անվանի ֆուտբոլիստների կյանքից], Մկրտչյան Իլյա Բագրատի, Իսպիրյան Միքայել Սիսակի, Գևորգյան Ս. Գ [խմբ.], Ավետիսյան Ի. [առաջաբ.], Երևան, «Հայաստան», 1989[7]:
  • Նոստրադամուս: (Եվրոպայի պատմության մարգարե): Պատմական հետազոտություններ, Ժենին Մաքսիմ, Իսպիրյան Միքայել Սիսակի, Նիկողոսյան Թ. Բ [թարգմ.], Իսպիրյան Բ. Մ [թարգմ.], Երևան, Նարեկացի, 1991[8]:
  • Օլիմպիական շարժման պատմություն, Երևան, 1995:
  • Իրավունքի հիմունքներ, Երևան, 1995:
  • Օլիմպիական շարժումը և հայերը: Իսպիրյան Միքայել Սիսակի, Երևան, Ա. հ, 1998[9]:
  • Ծանրամարտ: Տեղեկատու, Ղարագյոզյան Վանդոս Հմայակի, Իսպիրյան Միքայել Սիսակի, Ազիզյան Գալուստ Նահապետի, Երևան, Գրական վերնատուն, 1999[10]:
  • Հայաստանը և Հայերը օլիմպիական շարժման ոլորտում, Երևան, 2000:
  • Համահայկական առաջին խաղեր: Իսպիրյան Միքայել Սիսակի, [խմբ., կազմ.], Մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարություն, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե, Համահայկական առաջին խաղերի կազմկոմիտե, Երևան, «Ապոլլոն», 2001[11]:
  • Մենապայքարային մարզաձևերում մարմնի քաշի կարգավորման հիմնախնդիրները: Առաքելյան Վահրամ Բազմասերի, Իսպիրյան Միքայել Սիսակի, [խմբ.], Երև, Սոս և Վոգա, 2001[12]:
  • Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատմություն: Դասագիրք ֆիզկուլտուրայի հայկական պետական ինստիտուտի, հանրապետական մանկավարժական ինստիտուտների ֆիզիկական դաստիարակության ֆակուլտետի և օլիմպիական հերթափոխի ուսումնարանների համար, Միքայել Իսպիրյան, գլխավոր խմբագիր Լ. Մուրադյան, Երևան, Սոս և Վոգա, 2002[13]:
  • Մարզական հանրագիտարան: Իսպիրյան Միքայել Սիսակի, Առաքելյան Վահրամ Բազմասերի, Երևան, Սոս և Վոգա, 2003[14]:
  • Աշխարհի ռեկորդների վիճակագրություն: (1913-2003): Ծանրամարտ: Ղարագյոզյան Վանդոս, Իսպիրյան Միքայել Սիսակի, [խմբ.], Ազիզյան Գալուստ Նահապետի [խմբ.], Ղարագյոզյան Ա. Վ. [թարգմ.], Երևան, Էդիթ Պրինտ, 2004[15]:
  • Մարզական հանրագիտարան: Իսպիրյան Միքայել Սիսակի, Առաքելյան Վահրամ Բազմասերի, 2-րդ հրատարակչություն, Երևան, Ա. հ., 2007[16]:
  • Հանրապետական XXXV գիտամեթոդական կոնֆերանսի նյութեր: Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ Հանրապետական գիտամեթոդական 35-րդ կոնֆերանս (Երևան 2008), Առաքելյան Վահրամ Բազմասերի, [խմբ.], Իսպիրյան Միքայել Սիսակի [խմբ.], Կրթության և գիտության նախարարություն, Երևան, 2008:
  • Հեռացատկի և եռացատկի տեխնիկան, ուսուցման մեթոդիկան և մարզումը: Բաբայան Կ. Ա, Իսպիրյան Միքայել Սիսակ [խմբ.], Երևան, Ա. հ., 2008:
  • Մարզական հանրագիտարան, Երևան, 2003, 2006, 2009 (համահեղինակ):
  • Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի կառավարում, Երևան, 2009 (համահեղինակ)[17]:
  • Հակադոպինգային հսկողություն: Առաքելյան Վահրամ Բազմասերի, Հարությունյան Անահիտ Ալբերտի, Իսպիրյան Միքայել Սիսակի, [խմբ.], Երևան, 2009[18]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 467։
  2. Իսպիրյան Միքայել Սիսակի (1979)։ Երկանյան Մ Վ, ed.։ Ոլիմպոսից մինչև Մոսկվա։ Երևան: Հայաստան 
  3. Ֆեսունենկո Իգոր Սերգեևիչ (1980)։ Իսպիրյան Միքայել Սիսակի, ed.։ Պելեն, Գարինչան և ֆուտբոլը։ Երևան: Հայաստան 
  4. Շտեյնբախ Վալերի Լվովիչ (1982)։ Խալաթյան Ռ Ա, ed.։ Օլիմպիական մարտերի հերոսները: 1896-1980 թթ. օլիմպիադաների հերոսները։ Երևան: Հայաստան 
  5. Իսպիրյան Միքայել Սիսակի, Աղայան Էդուարդ Բագրատի (1984)։ Խալաթյան Ռ Ա, ed.։ Մարզանունների բացատրական բառարան։ Երևան: Հայաստան 
  6. Բաբայան Արսեն Օհանի, Իսպիրյան Միքայել Սիսակի (1987)։ Կարապետյան Ա Գ, ed.։ Օլիմպիական աստղերը: Հայ ականավոր մարզիկներ։ Սպորտը խաղաղության դեսպան։ Երևան: Հայաստան 
  7. Մկրտչյան Իլյա Բագրատի, Իսպիրյան Միքայել Սիսակի, Ավետիսյան Ի (1989)։ Գևորգյան Ս Գ, ed.։ Ոչ միայն ֆուտբոլի մասին: Պատմություններ անվանի ֆուտբոլիստների կյանքից։ Երևան: Հայաստան։ ISBN 9785540007061 
  8. Ժենին Մաքսիմ (1991)։ Նոստրադամուս: (Եվրոպայի պատմության մարգարե): Պատմ. հետազոտություններ։ Երևան: Նարեկացի 
  9. Իսպիրյան Միքայել Սիսակի (1998)։ Օլիմպիական շարժումը և հայերը։ Երևան: Ա. հ 
  10. Ղարագյոզյան Վանդոս Հմայակի (1999)։ Իսպիրյան Միքայել Սիսակի, Ազիզյան Գալուստ Նահապետի, eds.։ Ծանրամարտ: Տեղեկատու։ Երևան: Գրական վերնատուն 
  11. Իսպիրյան Միքայել Սիսակի, Մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարություն ՀՀ, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե և այլք:, eds. (2001)։ Համահայկական առաջին խաղեր։ Երևան: Ապոլոն։ ISBN 9789993054207 
  12. Առաքելյան Վահրամ Բազմասերի (2001)։ Իսպիրյան Միքայել Սիսակի, ed.։ Մենապայքարային մարզաձևերում մարմնի քաշի կարգավորման հիմնախնդիրները։ Երևան: Սոս և Վոգա։ ISBN 9789993087304 
  13. Իսպիրյան Միքայել Սիսակի, Մուրադյան Լ (2002)։ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատմություն: Դասագիրք ֆիզկուլտուրայի հայկ. պետ. ին-տի, հանրապետ. մանկավարժ. ին-տների ֆիզ.դաստիարակ. ֆակ. և օլիմպ. հերթափոխի ուսումնարանների համար։ Երևան: Սոս և Վոգա։ ISBN 9789993087335 
  14. Իսպիրյան Միքայել Սիսակի, Առաքելյան Վահրամ Բազմասերի (2003)։ Մարզական հանրագիտարան։ Երևան: Սոս և Վոգա։ ISBN 9789993087342 
  15. Ղարագյոզյան Վանդոս (2004)։ Իսպիրյան Միքայել Սիսակի, Ազիզյան Գալուստ Նահապետի, eds.։ Աշխարհի ռեկորդների վիճակագրություն: (1913-2003): Ծանրամարտ։ Երևան: Էդիթ Պրինտ։ ISBN 9789994136285 
  16. Իսպիրյան Միքայել Սիսակի, Առաքելյան Վահրամ Բազմասերի (2007)։ Մարզական հանրագիտարան (2-րդ հրատ ed.)։ Երևան: Ա.հ։ ISBN 9789993087342 
  17. Իսպիրյան Միքայել Սիսակի, Առաքելյան Վահրամ Բազմասերի (2009)։ Ստեփանյան Մ, ed.։ Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի կառավարումը: Դասագիրք։ Երևան: Ա. հ։ ISBN 9789939533438 
  18. Առաքելյան Վահրամ Բազմասերի, Հարությունյան Անահիտ Ալբերտի (2009)։ Իսպիրյան Միքայել Սիսակի, ed.։ Հակադոպինգային հսկողություն։ Երևան