Միրզա Ֆաթալի Ախունդովի տուն-թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միրզա Ֆաթալի Ախունդովի տուն-թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Ադրբեջան
ՏեղագրությունՇաքի
ՎայրՇաքի
Հիմնադրվել է1940
Քարտեզ
Քարտեզ

Միրզա Ֆաթալի Ախունդովի տուն-թանգարան (ադրբ.՝ Mirzə Fətəli Axundovun ev-muzeyi), ադրբեջանցի գրող, դրամատուրգ և լուսավորիչ Միրզա Ֆաթալի Ախունդովի (1812-1878) տուն-թանգարան, որը գտնվում է Ադրբեջանի Շեքի քաղաքում։ Միրզա Ֆաթալի Ախունդովը ծնվել է այս տանը, այստեղ է անցել Ախունդովի մանկությունն ու պատանեկությունը[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տունը կառուցվել է 1800 թվականին։ 1811 թվականին այն գնել է Միրզա Ֆաթալի Ախունդովի հայրը՝ Միրզա Մուհամեդ Թաղին։ Միրզա Ֆաթալի Ախունդովը ծնվել է այստեղ 1812 թվականին։ Երկու տարի անց Ախունդովի հայրը ընտանիքի հետ տեղափոխվել է Թավրիզի մերձակայքում գտնվող Խամենե գյուղ։ Երբ Ախունդովը 13 տարեկան էր, նրա ծնողները բաժանվել են[1]։

Այսպիսով, 1825 թվականին Ախունդովը և նրա ընտանիքը վերադարձել են Նուխի (Շաքիի անունը մինչև 1968 թվականը)։ Այդ ժամանակից Ախունդովի դաստիարակությամբ զբաղվել է նրա մոր հորեղբայրը` Ախունդ Հաջի Ալեսկերը։ 1833 թվականին Ախունդովը ընդունվել է Նուխիի պետական ուսումնարան, բայց մեկ տարի անց թողել է ուսումնարանը և 1834 թվականին տեղափոխվել Թբիլիսի[1]։

1940 թվականին այստեղ հիմնադրվել է տուն-թանգարան[1]։ 2012 թվականին, կապված Ախունդովի 200-ամյակի հետ, ավարտվել է թանգարանի շենքի հիմնանորոգումն ու վերակառուցումը[2]։

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Միրզա Ֆաթալի Ախունդովի տուն-թանգարանը Ադրբեջանի ամենահին թանգարան-հուշահամալիրն է։ Այն ստեղծվել է 1940 թվականին։ Տուն-թանգարանը զբաղեցնում է երկու շենք։ Առաջինը, որում ծնվել է Ախունդովը, բաղկացած է երկու սենյակից։ Երկրորդ մասնաշենքը կառուցվել է ավելի ուշ։ Այստեղ ցուցադրվում են Ախունդովի անձնական իրերը՝ գրողի կյանքի և ստեղծագործական ուղու մասին պատմող առարկաներ[1]։

Տունը, որտեղ ծնվել է Միրզա Ֆաթալի Ախունդովը, կառուցվել է արևելյան ոճով, ինչի մասին վկայում են ծխնելույզներն ու դարակները։ Տան դռները շատ ցածր են, ուստի տուն մտնելու և սենյակից սենյակ տեղափոխվելու համար հարկավոր է կռանալ։ Ինչպես ասում են թանգարանի էքսկուրսավարները, նման ձևով կառուցումը կատարվել է այն նպատակով, որ տուն մտնողը խոնարհվի տան տիրոջ առջև՝ դրանով իսկ հարգանք ցուցաբերելով նրա հանդեպ։ Բացի այդ, դռների և առաստաղի ցածր դիրքը ամռանը ապահովում էր զով ջերմաստիճան, իսկ ձմռանը տաք։ Մեկ այլ սենյակում ցուցադրվում են Ախունդովի մոր անձնական իրերը[1]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]