Միտրոֆան Պյատնիցկի
| Պյատնիցկի Միարոֆան Եֆիմովիչ | |
|---|---|
| Հիմնական տվյալներ | |
| Ծնվել է | հունիս 21, 1864 Ալեքսանդրովկա |
| Երկիր | |
| Մահացել է | հունվար 21, 1927 Մոսկվա |
| Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
| Ժանրեր | ռուսական ժողովրդական երգ |
| Մասնագիտություն | Երաժիշտ |
| Գործիքներ | վոկալ |
| Պարգևներ | |
Միտրոֆան ԵֆիմովիչՊյատնիցկի (ռուս.՝ Митрофан Ефимович Пятницкий, հունիսի 21 (հուլիսի 3), 1864, Ալեկսանդրովկա, Տալովսկի շրջան - հունվարի 21, 1927[1] կամ հունվարի 27, 1927[2], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), խորհրդային երաժիշտ, ռուսական ժողովրդական երգերի կատարող և հավաքող, Հանրապետության վաստակավոր արտիստ (1925)։ Ռուսական ժողովրդական երգչախմբի հիմնադիր (1910-1940 թվականներից՝ Պյատնիցկու անվան ռուս ժողովրդական պետական երգչախումբ)։
1903 թվականից եղել է Մոսկվայի բնագիտության, մարդաբանության, ազգագրության ընկերությանը կից երաժշտաազգագրական հանձնաժողովի կազմում, հանդես եկել համերգներում՝ կատարելով ժողովրդական երգեր։
Ձայնագրել է մոտ 400 ժողովրդական երգ, որոնց մի մասը հրատարակված է 2 ժողովածուում (1904, 1914), հավաքել ժողովրդական գործիքներ և տարազներ։
1911 թվականին Մոսկվայում կայացել է Պյատնիցկի երգչախմբի առաջին ելույթը։ Խորհրդայնացումից հետո երգչախումբը վերաճել է կատարողական խոշոր կոլեկտիվի։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Пятницкий Митрофан Ефимович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Library of Congress Authorities — Library of Congress.
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 339)։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միտրոֆան Պյատնիցկի» հոդվածին։ |
| ||||||
- Նովոդևիչյան գերեզմանատանը թաղվածներ
- ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Հուլիսի 3 ծնունդներ
- 1864 ծնունդներ
- Հունվարի 21 մահեր
- 1927 մահեր
- Հունվարի 27 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Անավարտ հոդվածներ անձի մասին
- Ռուս երաժիշտներ
- Ռուս երաժշտագետներ
- Ե․ Վախթանգովի անվան թատրոնի անձինք
- Երաժշտական մանկավարժներ