Միտրոֆան Իվանով-Կոզելսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միտրոֆան Իվանով-Կոզելսկի
Ծնվել է1850
ԾննդավայրԿիևի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էհունվարի 15 (27), 1898
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտությունդերասան

Միտրոֆան Տրոֆիմովիչ Իվանով-Կոզելսկի (ռուս.՝ Митрофан Трофимович Ива́нов-Козе́льский, իսկական ազգանունը՝ Իվանով, 1850, Կիևի նահանգ, Ռուսական կայսրություն - հունվարի 15 (27), 1898), ռուս դերասան։

1873-1874 թվականներին խաղացել է Կիևի և Խարկովի թատրոններում։ 1875 թվականից հյուրախաղերով հանդես է եկել Ռուսաստանի տարբեր քաղաքներում։ Լավագույն դերերից են՝ Ժադով (Ա. Օստրովսկու «Եկամտաբեր պաշտոն»), Չացկի (Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս»), Շայլոկ, Համլետ (Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը», «Համլետ»), Ուրիել Ակոստա (Գուցկովի «Ուրիել Ակոստա»), Քին (Դյումա-հոր «Քին»)[1]։

Իվանով-Կոզելսկին խաղացել է նաև Թիֆլիսի և Բաքվի թատրոններում։ 1880-ական թվականներին Բաքվում հատուկ ուշադրություն է դարձրել պատանի Հ. Աբելյանին, որը ռեալիստական արվեստի իր առաջին դասերն առել է Իվանով-Կոզելսկուց։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Митрофан Трофимович Иванов-Козельский [1967]». william-shakespeare.ru. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 6-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 422