Մտնում է Դամե Շպրեվալդի շրջանի կազմի մեջ։ Բնակչությունը 8724 մարդ է (2010 թվականի դեկտեմբերի 31–ի տվյալներով)[1]։ Զբաղեցնում է 98,47 կմ² տարածք։ Պաշտոնական կոդը՝ 12 0 61 332։
1562 թվականին Բեռլին–Քյոլն (Berlin-Coelln) քաղաքի իշխանությունները Միտենվալդեից խնդրեցին 400 գուլդեն, որպեսզի հարկեր վճարեն Բրանդենբուրգի կուրֆյուստ Իոահիմ II Հեկտորին։ Բեռլինը պարտավոր էր վերադարձնել ողջ գումարի 106 տոկոսը, բայց և ոչ մի գուլդեն այդպես էլ չվերադարձվեց Միտենվալդեին։
450 տարի անց՝ 2012 թվականի մայիսին, Պֆայֆերը հայտարարեց, որ եթե Բեռլինը փակեր հաշիվները Միտենվալդեի հետ, ապա իր քաղաքը կդառնար աշխարհի ամենահարուստ քաղաքը։ Քաղաքապետը խոստովանեց, որ պարտքի վերաբերյալ որևէ գրավոր տեղեկություն չի պահպանվել [1]Archived 2014-12-21 at the Wayback Machine.: