Միսաք Հովենց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Միսաք Հովենց
MisakHovenc.jpg
Ծնվել էդեկտեմբերի 18, 1938(1938-12-18)
ԾննդավայրՖանտան, Կոտայքի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ
Վախճանվել էմարտի 25, 2004(2004-03-25) (65 տարեկանում)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան
Մասնագիտությունգրող
Ազգությունհայ
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
ԱմուսինԾովինար Հովհաննիսյան (Գևորգյան)
ԶավակներԼուսինե Հովհաննիսյան, Զարուհի Հովհաննիսյան

Միսաք Հովենց (Միսաք Մկրտչի Հովհաննիսյան, դեկտեմբերի 18, 1938(1938-12-18), Ֆանտան, Կոտայքի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ - մարտի 25, 2004(2004-03-25), Երևան, Հայաստան), հայ բանաստեղծ, գրող և թարգմանիչ, հրատարակիչ։ ԽՍՀՄ գրողների միության անդամ:


Գրական անուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովենց գրական անունը Միսաք Հովհաննիսյան շնորհել է Հովհաննես Շիրազը։ Երիտասարդ բանաստեղն այցելում է Հ․ Շիրազին և կարդում իր նոր գործերը։ Վարպետը ոգևորվում է, սեղանից վերցնում իր «Սիամանթո և Խջեզարե» պոեմն ու հարցնում նրա ազգանունը․ «Հովհաննիսյա՞ն․․․ Հովհաննես Հովհաննիսյան, Հրաչյա Հովհաննիսյան, Վաչագան Հովհաննիսյան էլի Հովհաննիսյաններ․․․,–ասում է բանաստեղծն ու ավելացնում,–քեզի մի լավ անուն դնե՞մ․․․Հով․․․Հով․․․Հովենց․․․Լավ է Միսաք Հովենց․․․»։ ԵՎ անմիջապես գրքի վրա մակագրում․ «Բանաստեղծության մատղաշ աղբյուր Հովենցին․

Այս ճամփեքով քարավազ

Աղբյուր դարձիր մշտավազ։

1958 թ․, Հ․ Շիրազ»։ Նկատելով, որ երիտասարդը վարանում է, բանաստեղծը հարցնում է․ «Ի՞նչ է, դժգոհ ես Հովենց անունից։ Իսկ Չարենց լավ է, չար․․․ չար․․․ չարն ինչ է․․․ ծո, ինքն է սրբացրել իր չար անունը․․․»

(Բանվոր, 6 սեպտեմբերի 1988 թ․)

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՈՎԵՆՑ Միսաք (Հովհաննիսյան Միսաք Մկրտչի) ծնվել է 1938 թ․ դեկտեմբերի 18-ին, Հրազդանի շրջանի (այժմ՝ ՀՀ Կոտայքի մարզ) Ֆանտան[1] գյուղում։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1988թ․։ Ավարտել է Երևանի պետական համալսարանը 1969թ․։ 1973-2000-ին աշխատել է «Հայաստան», «Սովետական գրող», «Արևիկ», «ՆՈՐ դար» հրատարակչություններում։ Հեղինակ է «Առավոտ[2]» (Ե., 1975), «Արարում[3]» (Ե., 1977), «Լեռան սարսուռը[4]»[5] (Ե., 1981), «Հայկ Նահապետ[6][7]» (1985), «Լեռան աղոթքը[8]» (Ե․, 1987) «Ոգու հիշողություն[9]» (Ե., 1989), «Արգիշտի[10]» (Ե․, 1975) «Ստվեր և լույս[11]» (Ե., 2000) բանաստեղծությունների և պոեմների ժողովածուների։ «Մենավոր կղզի[12]» ժողովածուն (Ե., 2002) ներառում է Ղարաբաղյան հերոսամարտին նվիրված «Արցախական» բանաստեղծությունների շարքը և «Սթափեցման համազանգ» պոեմը։ Բանաստեղծը վախճանվել[13] է 2004 թ․ մարտի 3-ին, Երևանում։

Հիշատակում մամուլում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրողները գրողների մասին / Ալեքսանդր Թոփչյան[14]

Միսաք Հովենց. «Աստծո շունչն է ճշմարիտ պոեզիան…» [15]

Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994 : Հանրագիտարան 1 հատորով / Գլխ. խմբ.՝ Հ.Մ. Այվազյան և ուրիշն.[16]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]