Միջնադարյան արվեստի ազգային թանգարան (Կորչա)
Միջնադարյան արվեստի ազգային թանգարան | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ |
Երկիր | Ալբանիա |
Տեղագրություն | Կորչայի գավառ և Korçë municipality? |
Վայր | Կորչա |
Հիմնադրվել է | 1980 |
Կայք | korca.cchnet.it |
Միջնադարյան արվեստի ազգային թանգարան (ալբ․՝ Kombëtar I Artit Mesjetar Korçë Museum), Ալբանիայի արվեստի ազգային թանգարան։ Գտնվում է Ալբանիայի Կորչա քաղաքից հարավ-արևելք գտնվող Ֆան Նոլի բուլվարում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնադրվել է 1980 թվականի ապրիլի 24-ին։
Թանգարանը պարունակում է միջնադարյան արվեստի հավաքածուներ, որոնք հիմնականում կապված են բյուզանդական և հետբյուզանդական քրիստոնեական արվեստի հետ։ Այն ներառում է սրբապատկերների հավաքածուներ, քարե և փայտե քանդակներ և մետաղական զարդեր։
Թանգարանի ամենակարևոր մասը նրա ավելի քան 6500 սրբապատկերների հավաքածուն է, որը համարվում է Եվրոպայում ամենահարուստներից մեկը։ Մշտական ցուցահանդեսում ներկայացված են 13-19-րդ դարերի մոտ 200 պատկերակներ։
Թանգարանի հավաքածուում ներկայացված է սրբանկարիչների աշխատանքներ, այդ թվում՝ Օնուֆրիայի, սրբանկարչի և ալբանացի գլխավոր մոնումենտալ նկարիչներից մեկի աշխատանքները, որոնք 16-րդ դարում ստեղծագործել են Կենտրոնական և Հարավային Ալբանիայի և հարավ-աևմտյան Մակեդոնիայի տարածքում, Նիկոլայի, Օնուֆրիայի որդու, Դավիդ Սելենիցայի, Կոնստանդին Շպատարակի, Կոնստանդին Ժերոմոնակի, Զոգրաֆի եղբայրների, Չեթիրետովի (Գեորգիա, Հովհաննես, Նաումա, Նիկոլայ և Գեորգի կրտսեր) և այլոց աշխատանքներ[1][2]։
Թանգարանը ակտիվորեն համագործակցում է Սալոնիկի Բյուզանդական թանգարանի հետ։ Սալոնիկում համատեղ աշխատանքի արդյունքում վերականգնվել է թանգարանային հավաքածուի 88 ամենակարևոր սրբապատկերները։
Շենքը վերակառուցվել է 2016 թվականի հոկտեմբերի 4-ին՝ Կորչայի քաղաքապետարանի և Հունաստանի կառավարության ֆոնդի համագործակցությամբ[3]։
Կորչայի միջնադարյան արվեստի ազգային թանգարանի ցուցանմուշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Gloyer, Gillian (2018 թ․ մարտի 5). Albania (անգլերեն). Bradt Travel Guides. ISBN 978-1-78477-078-5.
- ↑ «National Museum of Medieval Art». Into Albania (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ Elsie, Robert (2010). Historical Dictionary of Albania (անգլերեն). Rowman & Littlefield. ISBN 978-0-8108-6188-6.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թանգարանի կայք
- National Museum of Medieval Art(անգլ.)
- Կորչե. Միջնադարյան արվեստի ազգային թանգարան
- Տիրամայր Էլեուսա։ Սրբապատկեր։ Միջնադարյան արվեստի ազգային թանգարան, ք. Կորչա, Ալբանիա
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միջնադարյան արվեստի ազգային թանգարան (Կորչա)» հոդվածին։ |