Միշել Դոհերթի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միշել Դոհերթի
Ծնվել է1962
ՀԱՀ
Բնակության վայր(եր)Լոնդոն
Քաղաքացիություն ՀԱՀ
Մասնագիտությունֆիզիկոս և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Լոնդոնի կայսերական քոլեջ
Գործունեության ոլորտՏիեզերական պլազմայի ֆիզիկա և Երկրաֆիզիկա
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն[1] և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Ալմա մատերՆատալի համալսարան
Տիրապետում է լեզուներինանգլերեն
Պարգևներ

Միշել Կարեն Դոհերթի (անգլ.՝ Michele Karen Dougherty, 1962, ՀԱՀ), Լոնդոնի կայսերական քոլեջի տիեզերական ֆիզիկայի պրոֆեսոր։ Լոնդոնի թագավորական ընկերության անդամ[5][6]։ 2017 թվականին արժանացել է Արքայական աստղագիտական ընկերության ոսկե մեդալի[7]։

Կենսագրություն, կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա հայրը՝ Բրայան Դոհերթին Կվազուլու-Նատալի համալսարանի պրոֆեսոր էր։ 1988 թվականին նույն բուհում Միշելը ստանում է փիլիսոփայության դոկտորի աստիճան[6], որից հետո ուղևորվում է Գերմանիա, որտեղ տարիների ընթացքում աշխատում է կիրառական մաթեմատիկայի ոլորտում։ Ավելի ուշ եկավ Անգլիա, Լոնդոնի կայսերական քոլեջում ստանալով իր տեղը[8]։ Թագավորական աստղագիտական ընկերության անդամ (1995 թվականից

Դ.Դոհերթին գիտական խմբի ղեկավար է, որը զբաղվում է Կասինի-Հյուգենսիի ապարատի մագնիսաչափերից տվյալների պահպանմամբ և մշակմամբ[6]։ 2007 թվականին Դոհերթին արժանացավ Ֆիզիկայի ինստիտուտի Chree Medal and Prize[en] մեդալի, իսկ 2008 թվականին՝ Հյուզի մեդալի, հայտնում է Թագավորական ընկերության կայքը[9]։

Մագնիսական դաշտերի մասին տվյալների նորարարական օգտագործման համար, որը թույլ է տալիս մթնոլորտ հայտնաբերել Սատուրնի լուսիններից մեկի շուրջ, ինչն իր հերթին արմատապես փոխել է արեգակնային համակարգում մոլորակների բնական արբանյակների դերի մասին մեր պատկերացումները։

— Hughes Medal: All awards[9]

2012 թվականին նա ընտրվեց Լոնդոնի Թագավորական ընկերության անդամ՝ միջազգային նախագծի վրա աշխատելու համար՝ Կասինի-Հյուգենսի ապարատի առաքելությունը Սատուրնի և նրա լուսինների վրա[5][6]։

2017 թվականին նա պարգևատրվել է Արքայական աստղագիտական ընկերության ոսկե մեդալով՝ «տիեզերական ֆիզիկայի ազգային և միջազգային ընկերության մեջ նշանակալի ներդրման համար»[7]։ CBE (2018):

Ներկայում Միշելը համատեղում է դասախոսական գործունեությունը Լոնդոնի կայսերական քոլեջում և երկու գիտական թիմերի ղեկավարումը. Կասինի-Հյուգենս մագնիտոմետրիկ խմբի և Եվրոպական տիեզերական գործակալության կողմից հավանության արժանացած նոր առաքելության խմբի՝ դեպի Յուպիտեր։ Վերջինիս մեկնարկը նախատեսված է 2022 թվականին, ըստ հաշվարկների՝ այն պետք է հասնի հսկա մոլորակին 2030 թվականին[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://royalsociety.org/people/michele-dougherty-11354
  2. https://web.archive.org/web/20140424234949/https://royalsociety.org/about-us/fellowship/new-fellows-2012/
  3. https://www.iop.org/about/awards/silver-subject-medals/edward-appleton-medal-and-prize-recipients
  4. https://www.amacad.org/new-members-2022
  5. 5,0 5,1 «Профиль учёного на сайте Королевского общества». Royal Society. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 17-ին.(անգլ.)
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 «Выпускница университета пров. Квазулу-Натал награждена за научные достижения». UKZN (University of Natal). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 17-ին.(անգլ.)
  7. 7,0 7,1 RAS honours leading astronomers and geophysicists
  8. «Профиль М. Доэрти на сайте НАСА». NASA. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 17-ին.(անգլ.)
  9. 9,0 9,1 «Полный список награждённых медалью Хьюза». Royal Society. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 17-ին.(անգլ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]