Մինաքարի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մինաքարի (պարս.՝ میناکاری‎, Mina-kari պարս.՝ میناسازی‎‎‎‎, Mina-sazi), մետաղը էմալապատելու հնագույն արվեստ։ Իրանում մետաղյա իրերի էմալապատման ավանդույթն ունի մի քանի հազար տարվա պատմություն։ Որոշ աղբյուրներ նշում են մ.թ.ա. 3-րդ հազարամյակը։ Բարդ երկրաչափական նախշը, որն արվում է մինաքարիի ժամանակ, խորհրդանշում է կրոնական ուղղվածության տարբեր էլեմենտներ, որոնք պահպանվել են դեռևս միտրաիզմի ժամանակաշրջանից[1]։

Տեխնիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Այսօր մինաքարիի տեխնիկան նույնն է, ինչ հնագույն ժամանակներում։ Այս արհեստի կենտրոնը համարվում է Իրանի Սպահան քաղաքը։ Եվ այստեղ պատրաստված նմուշները համարվում են Իրանի այցեքարտերից մեկը, խաթամքարիի և իրանական գորգի հետ միասին։ Մինաքարին արվում է հիմնականում պղնձի վրա, սական որոշ դեպքերում արվում է նաև ոսկու և արծաթի վրա։ Մինան ստեղծվում է մետաղների օքսիդներից ու մի քանի տեսակի աղերից` բարձր 750-850 աստիճանի տակ մշակելիս։ Այդ ընթացքում ստեղծվում են գույներ, որոնք տարբեր են կախված ջերմաստիճանից։ Մինայի մասին խոսելիս այն նշում են որպես գեղանկարչություն մետաղի վրա` հատուկ փայլուն գույներով, որոնք բարձր ջերմաստիճանում մշակվելուց հետո այլևս դուրս չեն գալիս մետաղի վրայից։ Մինաքարին արվում է և զարդերի և սպասքի վրա։ Այն հողի ու կրակի խառնուրդ է, որը միացել է գեղանկարչությանը և արդյունքում ստեղծվել են գեղեցիկ նախշեր[2][3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փորձագետները նշում են, որ մինաքարին ձևավորվել է Իրանում և այստեղից տարածվել աշխարհի տարբեր երկրներում։ Մինաքարիի լավագույն նմուշներից են Աքեմենյան շրջանի ոսկե թևնոցները, որոնք այսօր գտնվում են Լոնդոնի Վիկտորիա և Ալբերթ թանգարանում։

Մինաքարին մեծ զարգացում ապրեց սելջուկների ժամանակ։ Այդ ժամանակ մինայի արվեստն այնքան էր զարգացել, որ մինաքարիով արված գործերն արտահանում էին այլ երկրներ։ Ալփարսալանի սկուտեղն այդ ժամանակաշրջանում արծաթի վրա արված լավագույն նմուշներից է։ Սասանյանների ժամանակաշրջանի ափսեները, որոնք հայտնագործվել են Հայաստանում և պահվում են Բեռլինի Իսլամական և Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում, իրանական մինաքարիի լավագույն նմուշներից են։ Էրմիտաժում, ինչպես նաև Բրիտանիայի ու Ֆրանսիայի թանգարաններում նույնպես առկա են իրանական մինաքարիի բազմաթիվ նմուշներ։

Ամերիկացի արևելագետ Արթուր Փոփն Իրանի այս արվեստի մասին ասում է. "Մինայի աշխատանքը կրակի ու հողի համադրություն է, որն առաջացել է Հիսուսի ծնունդից առաջ 5000 տարի առաջ": Մինաքարին Սեֆյանների ժամանակաշրջանում նույնպես ծաղկում է ապրում։ Ֆրանսիացի զբոսաշրջիկ Ժան Շարդենը գրել է.

Թռչունների,կենդանիների ու ծաղիկների նախշերով արված մինայի նմուշներում օգտագործվել են բաց կապույտ, կանաչ և դեղին ու կարմիր գույները։

Էրվին Մերգոլիսը և Լեո Փրոնսթինը հնէաբաններ են։ Նրանք նշում են, որ մինաքարին վերադառնում է Արշակունիների և Սասանյանների ժամանակաշրջանին։ Մոնղոլների ժամանակաշրջանում Մինաքարին որոշակի փոփոխության ենթարկվեց։ Առաջացավ նոր ոճ. մինաքարիի աշպխատանքներում իրանցի պալատականների փոխարեն սկսցին պատկերվել արաբներ։ Սեֆյանների ժամանակաշրջանում ավելի շատ նկատելի են ձիավարության, որսի և ճոխ հյուրասիրությունների պատկերներ։ Այս շրջանոմ մինան հիմնականում արվում էր արծաթի վրա։ Այս ժամանակաշրջանում կարմիր գույնը սկսեցին ավելի շատ օգտագործել մինայի մեջ։ Մինաքարիով արված հնագույն նմուշները, որոնք պահվում են տարբեր երկրների թանգարաններում, վկայում են, որ իրանցի վարպետներն օգտվում էին նման տեխնիկայից դեռևս Աքեմենյանների ու Սասանյանների ժամանակաշրջաններում։ Սակայն մեզ հասած էմալապատ սպասքի մեծ մասը պատկանում է Ղաջարների ժամանակաշրջանին և վերաբերում է 1810-1890թթ։ Այդ ժամանակաշրջանի մինաքարիով արված գործերից պահպանվել են նաև ականջօղեր, թևնոցներ,. զարդատուփեր, սկահակներ ու ոսկե սկուտեղներ` կապտա-կանաչավուն երանգներով։ Բյուզանդական և իրանական մինաքարիի նմուշների համեմատության ժամանակ փորձագետները եկան այն եզրակացության, որ այս արվեստը ծնվել է Իրանում և հետո տարածվել տարբեր երկրներ։ Որպես օրինակ, Կիպրոսում գտնվել են 6 ոսկե օղեր` որոնք թվագրված են մ.թ.ա. XIII դարով։ Իրանի Համադան նահանգում իրականացված պեղումների արդյունքում գտնվել են ոսկե ականջօղեր, որոնք թվագրված են մ.թ. VII-VIII դարերով։ Եվս մեկ օրինակ կարելի է համարել Աքեմենյանների ժամանակաշրջանից պահպանված ոսկե թևնոցը, որը պահվում է Բրիտանիայի թագարանում։ Մոնղոլների ժամանակաշրջանում մինքարիի և մետաղի էմալապատման արվեստը փոփոխություններ կրեցին։ Թիմուրիդների ժամանակաշրջանում մետաղի զարդարումը ստացավ ավելի վառ արտահայտված արևելյան հատկանիշներ։ Սեֆյանների դինաստիայի օրոք մինաքարին արվում էր արծաթի վրա, իսկ ամենատարածված սյուժեներն էին խնջույքների, որսի և ձիավարության տեսարանները։ Բացի այդ, պատկերվում էին նաև արաբեսկներ և օգտագործվում էր հիմնականում կարմիր գույնը։

Նոր ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ղաջարիների դինաստիայի ժամանակաշրջանի ավարտից հետո և Իրանում սոցիալական հեղափոխությունների մեկնարկից սկսած, մինաքարին սկսեց անկում ապրել։ XX դարի 40-ական թվականներին Սպահանի հայտնի նկարիչ Շոքրոլլա Սանիզադեն բացեց դպրոց-արվեստանոց, փորձելով ուշադրություն գրավել այս արվեստի վրա և վերակենդանացնել այն։ Ներկայումս Իրանում աշխատող մինայի վարպետները կիրառում են հիմնականում ոսկով և Ղաջարական ժամանակաշրջանի դպրոցի հիմունքներով։ Մինաքարիով արված զարդերի համար հիմնականում օգտագործվում էր ոսկին, քանի որ այն ավելի լավ է պահում էմալը և նրան տալիս է ավելի շատ փայլ։ Արծաթը սկսեցին օգտագործել ավելի ուշ, և հիմնականում այնպիսի իրերի համար, ինչպես` զարդատուփեր, գդալներ և այլն։ Արհեստների մեծ մասի հիմնական հումքը պղինձն էր, որը նույնպես սկվեց օգտագործվել մինաքարիի մեջ, իջեցնելով ապրանքի գինքը։ 1990-ականներին հաջողվեց վերականգնել մինաքարիի նախկին փառքը։ Սանիզադեի գործերից մեկը դարձավ 2008-2009թթ Իրանի ազգային արհեստների փառատոնի խորհրդանիշը:Իրանում մինաքարիի, ինչպես նաև մյուս արհեստների կենտրոնը Սպահան քաղաքն է։ Այս ապրանքներն ունեն մեծ պահանջարկ իրենց գեղարվեստական արժեքի և համեմատաբար ցածր գնի պատճառով։ Միևնույն ժամանակ, շատ քիչ արհեստավորներ են օգտվում իսկապես էքսկլյուզիվ էմալից, որի արժեքը հասնում է մի քանի հազար դոլարի։

Պատրաստման եղանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուրաքանչյուր նմուշի պատրաստման ընթացքը բավականին աշխատատար է և պահանջում է միանգամից մի քանի արհեստավորի ներգրավվածություն։ Այս աշխատանքը բաժանվում է մի քանի փուլերի

Առաջին փուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատրաստվում է նկարազարդման համար նախատեսված հիմքը. սկահակ, ափսե, սափոր և այլն։ Որպես հումք օգտագործվում է կարմիր պղինձը, իսկ հատկապես թանկարժեք նմուշները պատրասվում են ոսկուց, որը հետագայում ամբողջությամբ չի պատվում էմալով։ Ոսկին համարվում է հիմնական մետաղը, որը հալեցնելիս էմալը չի օքսիդանում և այդ պատճառով էմալի վրայի նախշը ստացվում է ավելի դետալային, քան պղնձի ու արծաթի վրա։

Երկրորդ փուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատրաստի կաղապարը պատում են կաոլինով (հատուկ սպիտակ կավ)։ Այս պրոցեսը կրկնում են երեք անգամ և յուրաքանչյուր անգամ օգտագործվում է ավելի լավ տեսակի կավ։ Վերջում սպիտակ ջնարակը պետք է հարթ շերտով պատի ամբողջ անոթը։

Երրորդ փուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անոթների նկարազարդման համար նախկինում օգտագործվում էին բուսական ու միներալ հիմքով ներկեր։ Այսօր օգտագործվում են քիմիական ներկեր։ Ոսկու օքսիդը տալիս է կարմիր երանգ, պղնձինը` կապույտ ու կանաչ և այլն։ "Էսլիմի" ոճի ավանդական կապույտ և կանաչ նախշերը օգտագործվում են արդեն մի քանի հազար տարի։ Իսկ Աբբասյանների ժամանակաշրջանում հայտնվեց համեմատաբար նոր ոճ`"Հոթայի", երբ նկարվում են բույսեր ու թռչուններ։ Այս տեխնիկայի ժամանակ օգտագործվում են վառ կարմիր, դեղին և սրճագույն նախշեր։ Բացի այդ, անոթների վրա նկարվում է պարսկական մանրանկարչություն։

Ավարտական փուլ.[խմբագրել | խմբագրել կոդը]

Վառարանում նկարազարդումն ամրանում է և էմալը ստանում է հատուկ փայլ։ Եզրերը, որոնց վարպետները կպնում են աշխատանքի ժամանակ, նորից ներկվում են։ Որակյալ էմալը կայուն է տարբեր արտաքին ազդեցությունների նկատմամբ։ Էմալի որակը կարելի է փորձել հետևյալ մեթոդներով`

  • Անոթի կամ ափսեի վրա անցկացրեք սուր դանակով - որակյալ արտադրանքի վրա խազեր չեն մնում
  • Ապրանքի մոտ կարելի է պահել կրակ։ Առաջացած սև կետը հեշտությամբ կարելի է մարքել։ Իսկ նկարը կմնա անվնաս

Մինաքարին արվում է երկու ձևով` խանեբանդի և գեղանկարչություն։ Խանեբանդին ամենահին մեթդն է, որը կոչում ե նաև լարային մինա։ Այս մեթոդի ժամանակ օգտագործվում են շատ բարակ լարերը։ Արվեստագետն այդ լարերը ձևափոխում է ըստ իր ցանկության, այնուհետև սոսնձով միացնում իրար։ Այնուհետև դրանց վրա ամրացվում է փայլուն ապակի և տեղադրվում մինչև 1000 աստիճան քուրայի մեջ։ Տաքության արդյունքում լարեը միանում են իրար։ Երկրորդ փուլում լարերի վրա լցվում են մինայի գունավոր փոշիները։ Եվ երբ արդեն աշխատանքն ավարտված է, նմուշը կրկին տեղադրում են քուրայի մեջ, այս անգամ արդեն 3000 աստիճանում։ Կարերը սևանում են և վերադառնում իրենց նախկին գույնին։ Այս մեթոդը տարածված է եղել հիմնականում Սպահանում։ Սակայն այսօր այն շատ քիչ է կիրառվում։ Մինայի մյուս տեսակներից է սև մինան, որն արվում է Իրանի Ահվազ քաղաքում։ Ներկայումս մինաքարիի մեջ օգտագործվում են հիմնականում քիմիկան գույներ, սակայն նախկինում գույները միայն բնական էին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «The Art of Minakari». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 8-ին.
  2. «هنر میناکاری در اصفهان». خبرگزاری مهر | اخبار ایران و جهان | Mehr News Agency (պարսկերեն). 2014 թ․ սեպտեմբերի 5. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 8-ին.
  3. «Room 52: Ancient Iran». British Museum (բրիտանական անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 8-ին.