Մինարեթ Յիվլի
Ալադդին մզկիթ թուրքերեն՝ Yivli Minare | |
---|---|
![]() | |
Տեսակ | Մինարե |
Երկիր | Թուրքիա |
Վարչատարածք | Անթալիա |
Տեղագրություն | Անթալիա |
Հիմնվել է | 1230 |
Կարգավիճակ | Կանգուն |
Ճարտարապետություն | |
Ոճ | Սելջուկյան ճարտարապետություն |
Բարձրություն | 38 մ |
![]() | |
![]() |
Ալադդին Մզկիթ կամ Մինարեթ Յիվլի, որը հաճախ նաև անվանվում է Ուլու Մզկիթ (թուրքերեն՝ Ulu Cami, "Grand Mosque"), գտնվում է Անթալիայում։ Այն հանդիսանում է պատմական մզկիթ, որը կառուցվել է Իկոնիայի սուլթան Ալադդին Քեյղուբադի կողմից։ Մի մասն է կազմում քյուլլիյեի (külliye) (կառույցների համալիր), որը ներառում է իր մեջ՝ Գըյասեդդին Քեյհյուսրև Մեդրեսեն, Սելջուկ և Դերվիշների կացարանները, և Զինկիրիրանի և Նիգար Հաթունի դամբարանները։ Մզկիթը գտնվում է Քալեիչիում (հին քաղաքային կենտրոնում), Հանրապետության փողոցի երկայնքով, Կալեխափիի հրապարակի կողքին։ Մզկիթի մինարեթը զարդարված է մուգ կապույտ սալիկներով[1], հանդիսանում է քաղաքի կողմնորոշիչը ու խորհրդանիշը։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մզկիթը առաջին անգամ կառուցվել է 1230 թվականին[1] և 1373 թվականին երկրորդ անգամ ամբողջովին վերանորոգվել է։ Մինարեթի բարձրությունը կազմում է՝ 38 մ, ունի քարե հիմք, ութ ռելեֆային հատվածներ[1] և 90 աստիճաններ բարձրանալու համար։
Առաջին կառույցը (1230 թվական) կառուցվել է մոտավորապես 1225-1227 թվականներին, Իկոնիայի սուլթան Ալա ադ-Դին Քեյղուբադի (1220-1237 թվականներ) կողմից[2]։ 14-րդ դարում բնօրինակ մզկիթը քանդվեց և 1373 թվականին բյուզանդական եկեղեցու հիմքի վրա կառուցվեց նոր մզկիթ` Համիդդիների կողմից[3]։ Այն իր վեց գմբեթներով հանդիսանում է Անատոլիայի հնագույն բազմագմբեթավոր կառուցներից մեկը։
Այսօր շենքում գտնվում է՝ Անթալիա էթնոգրաֆիկ թանգարանը, որում պահպանվում են՝ հագուստներ, խոհանոցային պարագաներ, ասեղնագործություններ, նկարահյուս գործվածքներ և ձեռագործություններ, գուլպաներ, պարկեր, զարդեր և քոչվորական վրաններ։ Այն բացվել է 1974 թվականին։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Աղյուսե մինարեթը գտնվում է մզկիթից արևելք, չորս ու կես մետր հեռավորության վրա։ Բարձրությունը կազմում է 38 մ։ Մինարեթի հատակին կարելի է տեսնել Մուհամմադի խոսքերը, որոնք գրված են փիրուզագույն և կապույտ գույներով։ Մինարեթի մուտքը գտնվում է հյուսիսային կողմում։ 90 աստիճաններով պարուրաձեւ սանդուղքի, որոնք լուսավորվում են մինարեթի պատերի մեջ արված անցքերի միջոցով, հնարավոր է բարձրանալ մինարեթի պատշգամբ։ Ըստ ամենայնի, սկզբնապես աստիճաների թիվը եղել է 99, որոնցից յուրաքանչյուրը հիշեցնում էր Ալլահի 99 անունները մուեդզին։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Մզկիթի արտաքին տեսք
-
Մզկիթի պատկերը ներսից
-
Նիգար Հաթունի դամբարան
-
Նիգար Հաթունի թյուրբե
-
Մինարեթ Յիվլի
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Bloom Jonathan, Blair Sheila, eds. (2009)։ «Architecture»։ Grove Encyclopedia of Islamic Art & Architecture։ Vol. 1։ Oxford University Press
- Crane H. (1993)։ «Notes on Saldjūq Architectural Patronage in Thirteenth Century Anatolia»։ Journal of the Economic and Social History of the Orient։ No. 1։ Vol. 36
- Hillenbrand Robert (1994)։ Islamic Architecture: Form, Function, and Meaning։ Columbia University Press163
- Ring Trudy, Watson Noelle, Schellinger Paul, eds. (1995)։ Southern Europe: International Dictionary of Historic Places։ Vol.3։ Fitzroy Dearborn Publishers
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Yivli Minaret Complex»։ Archnet։ Արխիվացված է օրիգինալից 2019-01-07-ին
- Pictures of the mosque Archived 2016-03-04 at the Wayback Machine.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Ring, Watson, էջ 38
- ↑ Crane, 1993, էջ 8
- ↑ Bloom, Blair, էջ 142