Մինամիտորի
Մինամիտորի
ճապ.՝ 南鳥島 | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Ջրատարածություն | Խաղաղ օվկիանոս | |
Մակերես | 1,2 կմ2 | |
Բնակչություն (2012) | 0 մարդ | |
Մինամիտորի (ճապ.՝ 南鳥島), մեկուսացված կղզի Խաղաղ օվկիանոսի հյուսիսարևմտյան մասում: Մակերեսը կազմում է 1,2 կմ²: Ավելի վաղ մտել է Անսոն արշիպելագի կազմի մեջ:
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մինամիտորին Ճապոնիայի արևելքում գտնվող կղզիներից է: Գտնվում է Տոկիոյից 1848 կմ հարավ-արևելք: Այն համարվում է Տոկիոյի ամենաարևելյան տարածքը, Օհասավարա գյուղի վարչական մասը: Մոտակա ցամաքը Մարիանսկ արշիպելագի Ֆարալոն դե Պախարոզ կղզին է: Չնայած նրա փոքր չափերի, կղզին ունի խիստ ռազմավարական նշանակություն:
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կղզին առաջին անգամ հիշատակվել է 1694 թվականին[1]: Մինչև 10-րդ դարի կեսերը կղզու վայրը դեռ անհայտ էր: Ճապոնական կայսրությունը պաշտոնապես կղզին գրավել է 1898 թվականի հուլիսի 24-ին[2]: Կղզու գտնվելու վայրը արձանագրվել է ամերիկյան հետազոտական նավի կողմից 1874 թվականին, իսկ 5 տարի անց այստեղ կանգ են առել ճապոնացիները: 1935 թվականին Ճապոնական Կայսերական նավատորմը այստեղ տեղադրել է օդերևութաբանական կայան և կառուցել թռիչքավայրէջքային գոտի: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ մոտ 4000 ճապոնացի զինվորներ պաշտպանել են կղզի:
Պատերազմի արդյունքներով մնացած Բունիական կղզիները անցան Ամերիկայի հսկողության տակ: 1964 թվականին ԱՄՆ-ի առափնյա հսկիչները կղզում տեղադրել են LORAN նավիգացիոն համակարգը:
Կղզին Ճապոնիայի իրավասության ներքո վերադարձվել է 1968 թվականին:
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2012 թվականին մի խումբ ճապոնացի գիտնականներ որոշել են ուսումնասիրել կղզու տարածքը, որպեսզի հայտնաբերեն հազվագյուտ հանդիպող մետաղներ: Ըստ ռեսուրսների նախնական գնահատմամբ, իտրիումի քանակը կազմել է 6,8 տոննա: Այդ թիվը բավարար է առաջիկա 200 տարիների ընթացքում Ճապոնիայի բնակչության կարիքները բավարարելու համար[3].[4]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Welsch, Bernhard: The asserted discovery of Marcus Island in 1694; in: Journal of Pacific History, Vol. 36, No. 1; 2001, pp. 105—115
- ↑ Kuroda, Nagahisa: Report on a trip to Marcus Island, with notes on the birds; in: Pacific Science, Vol. 8, No. 1; 1954
- ↑ Япония нашла у себя 6,8 млн тонн редкоземельных металлов
- ↑ Discovery of rare earths around Minami-Torishima|Todai Research
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Minami Torishima info and pictures
- Marcus Island sunrise, sunset, tides
- Map and aerial photo of Minami Torishima, from the Geographical Survey Institute of Japan website
- The island during the Pacific War (USS Shubrick DD 639)
|