Միհրան Մեսրոպյանի առանձնատուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քարտեզ
Քարտեզ

Միհրան Մեսրոպյանի առանձնատուն անգլ.՝ (Mihran Mesrobian House), պատմական շինություն, որը գտնվում է ԱՄՆՄերիլենդ նահանգի Մոնտգոմերի շրջանի Չևի Չեյս քաղաքում։ Տան նախագիծը պատրաստել է Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում ու մերձակա տարածաշրջանում լայն ճանաչում ու համբավ ձեռք բերած ճարտարապետ Միհրան Մեսրոպյանը։ Դա միակ առանձնատունն է, որ նա նախագծել է իր և իր կնոջ՝ Զաբելի համար[1]։ Մեսրոպյանն առավելապես համբավվել էր 1920-ականներին Beaux-Arts և 1930-ականներին՝ Art Deco ոճով արած նախագծերով, իսկ իր տան համար ընտրել է Art Moderne ոճը։ Նրա նախագծի հիման վրա շինարարությունն իրականացվել է 1941 թվականին։ Կառույցն առանձնանում է հարևանությամբ գտնվող շենքերից, որոնք կառուցված են ավանդական ոճով։ Տան համար Մեսրոպյանի ավելի վաղ արած նախագծերում արտացոլված է «շատ ավելի արմատական, մոդեռնիստական դիզայն», բայց վերջնական տարբերակում նա ընդառաջել էլ «Chevy Chase Land Company-ի առավել պահպանողական մոտեցումներին»[1]։

Միհրան Մեսրոպյան տունը Կոնեկտիկուտի պողոտայում,Չևի Չեյսում, Մերիլենդ

Աղյուսով երեսպատված երկհարկանի կառույցն ունի ամուր հիմք և ընդարձակ նկուղ։ Այն աչքի է զարնում ասիմետրիկ զանգվածով, սպիտակեցված աղյուսով, որը բետոն է հիշեցնում, ապակե բլոկատիպ պանելներով, երկրորդ հարկում գտնվող արևային գավիթով և ցածր տանիքով։ Մեսրոպյանի նախագծերով են արվել նաև դասական ձուլածո դեկորատիվ տարրերով աղյուսե բլոկը և պարագծային պարիսպն ու դարպասը։

Մեսրոպյանն այս տանն է ապրել մինչև իր մահը, որը տեղի է ունեցել 1975 թվականին։ Շինությունը 2017 թվականին գրանցվել է Պատմական վայրերի ազգային ռեգիստրում/ գրանցամատյանում[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]