Որմնաբլոկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Որմնաբլոկ, շենքի կառուցվածքային տարր։ Տարբերում են ծավալային, հատային և խոշորաչափ բլոկներ։ Հատային բլոկները լինում են խեցեղեն (թրծած կավից), չթրծած և բնական։ Խեցեղեն բլոկներ են հոծ և սնամեջ աղյուսները։ Չթրծած բլոկներ են սիլիկատային աղյուսը, խարամաբետոնե ու սովորական բետոնից քարերը։ Բետոնի քարերը պատրաստում են հիդրավլիկական կապակցանյութերի (պորտլանդցեմենտ, խարամապորտլանդցեմենտ, պոգոլանային ցեմենտ) և ծակոտկեն կամ խտացած հանքային լիցքերի (խարամ, կերամզիտ, պեմզա, տուֆ) խառնուրդից՝ թրթռումով կամ թրթռամամլումով՝ հետագա ջերմախոնավային մշակմամբ։ Հատային որմնաբլոկը պատրաստում են ապարներից՝ կրաքարից (խեցեքար, տրավերտին), բազալտից (հիմքերի համար), գրանիտից, տուֆից։ Ամուր ապարներից տաշած քարերն օգտագործում են կառույցների հիմքերի, պատերի նկուղային և ցոկոլային մասերի, կամուրջների հենարանների համար։ Թեթև ապարներից տաշած քարերը օգտագործում են քիվերի, արտաքին ու ներքին պատերի և միջնորմերի շարվածքներում։ Որմնաբլոկը պատրաստում են նաև ապակուց, պլաստմասսայից և օրգանական նյութերից։ Օգտագործում են պատի շարվածքում՝ առանց հետագա սվաղման և երեսապատման։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 645 CC-BY-SA-icon-80x15.png