Էմմա Միհրանյան
Էմմա Միհրանյան | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | հունվարի 4, 1940 Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | դեկտեմբերի 8, 1992[1] (52 տարեկան) Երևան, Հայաստան |
Մասնագիտություն | կոմպոզիտոր և մանկավարժ |
Աշխատավայր | Կոստանտին Սարաջևի անվան երաժշտական դպրոց |
Կրթություն | Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1968) |
Էմմա Վարդանի Միհրանյան (հունվարի 4, 1940, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 8, 1992[1], Երևան, Հայաստան), հայ խորհրդային կոմպոզիտոր, մանկավարժ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Էմմա Միհրանյանը ծնվել է Երևանում։ Ավարտել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան ուսումնարանի կոմպոզիցիայի բաժինը (դասատու՝ Էդուարդ Բաղդասարյան)։ 1968 թվականին ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիան (Գրիգոր Եղիազարյանի դասարան)։ 1967 թվականից դասավանդել է Երևանի Կոստանտին Սարաջևի անվան երաժշտական դպրոցում[2][3]։
Ստեղծագործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրել է հիմնականում մանկական երաժշտություն (այդ թվում՝ «Մանկական երգեր՝ դաշնամուրի նվագակցությամբ», 1983)։ Ուշագրավ են «Բարի գիշեր, երեխաներ» հեռուստահաղորդման համար գրած երաժշտությունը և Մանկական պատկերասրահի տպավորությամբ ստեղծած «Մանուկների աչքերով» սիմֆանիկ սյուիտը։ Տիկնիկային ներկայացումների համար գրել է «Թզուկի երգը», «Ուլիկների նոր արկածները», «Փչան Թորոսը», «Խիպիլիկը» և այլ գործեր։ Հեղինակ է դաշնամուրի սոնատինի (1977), նաև կինոերաժշտության («Անուշ մայրիկը», «Ծերունին ու քամին», գեղարվեստական, «Կոնդ», «Սպիտակ քաղաք», վավերագրական)։
Միհրանյանի մեծածավալ ստեղծագործությունները «Պատանեկան» սիմֆոնիան է (կատարել են նաև Սևաստոպոլի և Յալթայի սիմֆոնիկ նվագախմբերը) և ալտի կոնցերտը։ Կազմել է «Պիեսներ և սոնատիններ։ Դաշնամուրի համար» (1985) նոտաների ժողովածուները։ Հայաստանի կոմպոզիտորների միության մանկապատանեկան գեղագիտական դաստիարակչության հանձնաժողովի նախագահ։
Վարել է «Աղբյուր» հեռուստահաղորդաշարը, «Երաժշտական աշխարհ» ռադիոհաղորդաշարը։
Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Անուշ մայրիկը»[4]
- «Ծերունին և արևը» (ալմանախ, «Ծերունին և քամին»)[5]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Հայ երաժշտության հանրագիտարան, էջ 459
- ↑ Мигранян Эмма Вардановна
- ↑ «Էմմա Միհրանյանի մասին avproduction.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ Мама Ануш
- ↑ Старик и солнце (киноальманах)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
|
- Հունվարի 4 ծնունդներ
- 1940 ծնունդներ
- Երևան քաղաքում ծնվածներ
- Դեկտեմբերի 8 մահեր
- 1992 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի շրջանավարտներ
- Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Հայ կին կոմպոզիտորներ
- Հայ մանկավարժներ