Միհայ Բենյուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Միհայ Բենյուկ
Mihai Beniuc1.jpg
Ծնվել էնոյեմբերի 20, 1907(1907-11-20)
ԾննդավայրSebiș, Arad County, Ռումինիա
Վախճանվել էհունիսի 24, 1988(1988-06-24)[1] (80 տարեկանում)
Վախճանի վայրԲուխարեստ, Ռումինիա[2]
Մասնագիտությունբանաստեղծ, դրամատուրգ և հոգեբան
Լեզուռումիներեն[1]
ՔաղաքացիությունFlag of Romania.svg Ռումինիա
ԺանրերՊրոլետկուլտ[3] և սոցիալիստական ռեալիզմ
ԱնդամակցությունՌումիիայի գրողների միություն և Ռումինական ակադեմիա
ԿուսակցությունՌումինիայի կոմունիստական կուսակցություն
ԱշխատավայրԲուխարեստի համալսարան
Mihai Beniuc Վիքիպահեստում

Միհայ Բենյուկ (ռում.՝ Mihai Beniuc, նոյեմբերի 20, 1907(1907-11-20), Sebiș, Arad County, Ռումինիա - հունիսի 24, 1988(1988-06-24)[1], Բուխարեստ, Ռումինիա[2]), ռումինացի բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, հոգեբան:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուխարեստում սկսած բարձրագույն ուսումն ավարտում է Գերմանիայում, որտեղ 1934 թվականին ստանում է փիլիսոփայության դոկտորի գիտական աստիճան։

Երիտասարդության տարիներից հարում է հեղափոխական շարժմանը։ Այդ բանը ավելի ակնհայտ է դառնում 1933 թվականից հետո, երբ սկսվում է նրա գործունեությունը կոմունիստական ընդհատակյա շարժման մեջ։

Ստեղծագործությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Լույս են տեսել Մ. Բենյուկի բանաստեղծությունների հետևյալ ժողսովածուները. «Մոլորյալի երգեր» (1938), «Նոր երգեր» (1940), «Մարդն սպասում է լուսաբացին» (1946), «Ընտիր բանաստեղծություններ» (1949), «Պոեմներ» (1953), «Ճանապարհի կողքի խնձորենին» (1954), «Կոմունիստներն առաջին շարքում են» (1954), «Կայունություն» (1955), «Ընտիր բանաստեղծություններ» (1955), «Բաղարջ հացը» (1956), «Ծերունի Վեզուվի սիրտը» (1957), «Համաստեղությունների ճանապարհորդները» (1958), «Մի ժամ ավելի շուտ» (1959):

Բենյուկի արձակ գործերից հայտնի են. «Դանակի շեղբի վրա» վեպը (I հ., 1955), «Անձնական ոխ» նովելների և պատմվածքների ժողովածուն (1955) և «Կկվի հովտում» պիեսը (1959)[4]։

Միհայ Բենյուկը հայերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վառնավի հադան (պատմվածք): Ռումինական պատմվածքներ, Ե., Հայպետհրատ, 1961, էջ 3-39:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118658220 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  3. http://www.romlit.ro/literatura_oportunist_ii
  4. Ռումինական պատմվածքներ, Ե., Հայպետհրատ, 1961, էջ 161: