Միկոլա Շերեմետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Միկոլա Շերեմետ
Ծնվել է դեկտեմբերի 23, 1906(1906-12-23)
Ծննդավայր Մոգիլյով, Ռուսական կայսրություն
Վախճանվել է հոկտեմբերի 28, 1986(1986-10-28) (79 տարեկանում)
Վախճանի վայր Կիև, ԽՍՀՄ
Մասնագիտություն գրող և բանաստեղծ
Քաղաքացիություն Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Կրթություն Շևչենկոյի անվան համալսարան
Անդամակցություն ԽՍՀՄ Գրողների միություն
Կուսակցություն ԽՄԿԿ
Պարգևներ Կարմիր դրոշի շքանշան
Ամուսին Վերա Ենինա
Զավակներ Ալեքսանդր Շերեմետ

Միկոլա Շերեմետ (ուկր.՝ Шеремет Микола Спиридонович, դեկտեմբերի 23, 1906(1906-12-23), Մոգիլյով, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 28, 1986(1986-10-28), Կիև, ԽՍՀՄ), ուկրաինացի բանաստեղծ, գրող։ ԽՍՀՄ գրողների միության անդամ (1934)։ ԽՄԿԿ անդամ (1940)։

Գրող Վերա Ենինայի ամուսինը, նկարիչ Ալեքսանդր Շերեմետի հայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միկոլա Շերեմետը ծնվել է 1906 թվականին Մոգիլյովում։ 1929 թվականին ավարտել է Կիևի համալսարանը[1]։ Նույն թվականից սկսել է հրատարակվել («Քարոզարշավ» ժողովածու), անդամակցել է «Молодняк» գրական կազմակերպությանը։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ 1942-1943 թվականներին եղել է Ալեքսեյ Ֆեոդորովի պարտիզանական միավորման կազմում[2]։ Պատերազմի ընթացքում «Իզվեստիա», «Կոմսոմոլսկայա պրավդա», «Կոմունիստ», «Խորհրդային Ուկրաինա» թերթերում հրատարակել է հոդվածներ, էսսեներ, բանաստեղծություններ։

Ապրել է Կիևում։ 1960-ական թվականների սկզբին հանդես է եկել 60-ականներ խորհրդային մտավորականների ենթամշակույթի դեմ։

Մահացել է 1986 թվականին։ Թաղված է Կիևի Բայկովո գերեզմանատանը։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական ստեղծագործություններից են «Կայտառություն», «Լայն ճակատով», «Կրակի գծի վրա», «Իմ կյանքը», «Շչորս», «Գեներալ Օռլենկո» և այլն[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կարմիր դրոշի շքանշան[1]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Ուկրաինական քնար», բանաստեղծություններ, Հայպետհրատ, Երևան, 1954:
  2. Василь Устименко У кожного своя правда. Істина одна : Корюківка : Довічний біль. - Київ : Україна, 2013. - С. 198. - ISBN 978-966-524-414-1.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Енциклопедія українознавства ։ Словникова частина ։ [в 11 т.] / Наукове товариство імені Шевченка ; гол. ред. проф., д-р Володимир Кубійович. - Париж ; Нью-Йорк ։ Молоде життя ; Львів ; Київ ։ Глобус, 1955-2003.
  • Українська радянська енциклопедія ։ [у 12-ти т.] / гол. ред. М. П. Бажан ; редкол.։ О. К. Антонов та ін. - 2-ге вид. - К. ։ Головна редакція УРЕ, 1974–1985.