Միկլոշ Լովաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միկլոշ Լովաս
Miklós Lovas
Ծնվել էհունիսի 7, 1931(1931-06-07)
Բուդապեշտ, Հունգարիայի Թագավորություն[1]
Մահացել էապրիլի 18, 2019(2019-04-18)[2] (87 տարեկան)
Քաղաքացիություն Հունգարիա
Մասնագիտությունաստղագետ

Միկլոշ Լովաս (հունգ.՝ Miklós Lovas, հունիսի 7, 1931(1931-06-07), Բուդապեշտ, Հունգարիայի Թագավորություն[1] - ապրիլի 18, 2019(2019-04-18)[2]), հունգարացի աստղագետ։ Աշխատել է Կոնկոլա աստղադիտարանում 1964 թվականից 1995 թվականները։ Հանդիսանում է ՄԱՄ[3] և ԱՓԱՀՄ[4] անդամ։

Լովասի պատվին է անվանվել 73511 համարի աստերոիդը[5]։

Հայտնաբերումներ և հետազոտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1959 թվականին դիտարկել է Լունա 2 զոնդի ազդեցությունը Լուսնի մակերևույթի վրա[6]։

Փոքր մոլորակների կենտրոնի տվյալներով հայտնաբերել է երկու աստերոիդ 1977-ից 1982 թվականները[7]։ Նա նաև հայտնաբերել է երկու պարբերական՝ 93P/Լովաս և 184P/Լովաս, և երեք ոչ պարբերական գիսաստղեր՝ C/1974 F1 (Լովաս), C/1976 U1 (Լովաս) և C/1977 D1 (Լովաս)։

1955 թվականից 1995 թվականները Լովասը նաև հայտնաբերել է 38 արտագալակտիկական գերնոր աստղեր[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 PIM identifier
  2. 2,0 2,1 2,2 https://www.csillagaszat.hu/csilltort/magyar-csillagaszattortenet/magyar-19-20-sz-csillagaszata/elment-a-legsikeresebb-hazai-felfedezo/
  3. https://www.iau.org/administration/membership/individual/2039/Miklos(չաշխատող հղում) Lovas] (անգլ.)
  4. Minor Planet and Comet Names in Honor of AAVSO Members and Observers (անգլ.)
  5. IAU. «73511 Լովաս աստերոիդի անվանումը». Վերցված է 21 ապրիլ 2012-ին.
  6. Miklós Lovas and the impact of Luna-2 Puli Space Արխիվացված 2017-06-06 Wayback Machine (անգլ.)
  7. «Minor Planet Discoverers». Փոքր մոլորակների կենտրոն. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.
  8. List of Supernovae (անգլ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]