Միկերինոսի եռյակներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աստվածուհիների հետ եռյակը, որը պահվում է Կահիրեի եգիպտական թանգարանում

Միկերինոսի եռյակներ կամ Մենաուրի եռյակներ, գրաուվակից (ավազաքարի տեսակ) բարձրաքանդակներ են, որոնք ներկայացնում են Միկերինոս փարավոնին կանգնած՝ շրջանակված երկու ֆիգուրներով։ Ռելիեֆները հինգն են, գումարած փարավոնի արձանը կնոջ ընկերակցությամբ, բոլորը հայտնաբերվել են նույն տեղում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանդակախմբերը, որ կոչվում են եռյակներ[Ն 1], հայտնաբերել է 1908-1910 թվականներին ամերիկացի հնագետ Ջորջ Էնդրյու Ռայսները Հարվարդի համալսարանի և Բոստոնի թանգարանի պեղումների ժամանակ, որը գտնվում էր Գիզայի Միկերինոսին նվիրված տաճարում՝ այս փարավոնի բուրգի տակ։ Այս պեղումների ընթացքում Ռայսները հայտնաբերել է չորս լավ պահպանված եռյակներ Միկերինոսի հետ, որոնցից յուրաքանչյուրը տարբեր կերպ էր ներկայացված, բայց նույն ոճով է, իսկ հինգերորդը՝ վատ վիճակում, ապա 1910 թվականին վերջին արձանախումբը դիադա է՝ փարավոնն իր կնոջ ընկերակցությամբ[1][2], այս արձաններից գրեթե բոլորը պահպանվել են լավ վիճակում և Հին թագավորության քանդակի ամենամեծ գլուխգործոցներից են, որոնք հասել են մեզ։ Բացահայտվել են նաև հինգերորդ եռյակի բեկորները. հնագետները գնահատում են, որ փարավոնին ընկերակցում է Հաթոր աստվածուհին յուրաքանչյուր սիրելի վայրի և տաճարիների վրա հղում կատարելով, եռյակները ի սկզբանե կարող էին ութ հատ լինել[3]։ Եգիպտագետ Վենդի Վուդի վարկածի համաձայն, Եգիպտոսի յուրաքանչյուր շրջանի համար կարող էր լինել նույնիսկ երեսունմեկ բարձրաքանդակ[4]։

Չորս եռյակներից երեքը պահպանվում են Կահիրեի թանգարանում, չորրորդը և դիադան, նույնպես լավ պահպանված, ինչպես նաև հատվածաբար պահպանված եռյակը ցուցադրված են Բոստոնի կերպարվեստի թանգարանում[5]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չորս եռյակները են 1908 թվականին՝ հայտնաբերման պահին: Լուսանկարը՝ Ջորջ Էնդրյու Ռայսների :

Եռյակների բարձրությունը 85-95 սմ է, լայնությունը՝ 43-50 սմ։ Նրանք բոլորը կազմված են նույն մոդելով՝ որոշ տատանումներով, կենտրոնում գտնվող փարավոնը, որը կրում է Վերին Եգիպտոսի սպիտակ թագը, նրա աջ կողմում աստվածուհի Հաթորն է, բայց խմբերից մեկի՝ Բոստոնի խմբի համար, կենտրոնում նստածը աստվածուհին է։ Հաթորը ճանաչելի է եղջյուրներով, որոնք շրջապատում են գլխի արևի սկավառակը։ Միկերինոսի ձախ կողմում, դեռևս մի փոքր ավելի փոքր չափերով, թագավորության նոմն է՝ անձնավորված կնոջ կամ տղամարդու կերպարով, առանց որևէ հատուկ հատկանիշի, միայն նրա գլխի վերևում փորագրված մեծ հիերոգլիֆն է որոշում, թե որ նոմն է ներկայացնում՝ ներառյալ Թեբեի, Հերմոպոլիս Մագնայի, Աբիդոսի և Կինոպոլիսի, հինգերորդ անունը չի հաջողվել նույնականացնել արձանի հատվածական վիճակի պատճառով։ Թագավորը մի փոքր առաջ է, բայց ինչպես մյուս երկու կերպարները ֆոնից չի առանձնանում։ Աստվածուհու հետ նա առաջ է տանում ձախ ոտքը, մինչդեռ նոմը երբեմն մնում է ոտքերը միասին։ Ֆոնի հարթ մակերևույթի վրա փորագրված են հիերոգլիֆային բանաձևեր, ստելի հետնամասը հարթ է։ Միկերինոսը է կանգնած դիրքում՝ ծիսական ազդրակապով։ Աթլետիկ և հավերժ երիտասարդ նա պաշտպանված կամ խրախուսված է Հաթոր աստվածուհու կողմից։ Հուղարկավորության համատեքստում քանդակները թագավորի հարության խրախուսման օրինակ են[2]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • (անգլերեն) George Andrew Reisner, Recent Explorations in Egypt, The Independent, 10-02-1910, pp. 302–306. .
  • (անգլերեն) Abeer El-Shahawy, Triads of King Menkaure, The Egyptian Museum in Cairo, Farid S. Atiya Press, 2005. 977-17-2183-6.
  • Jean-Jacques Fiechter, Mykérinos, le dieu englouti, Maisonneuve et Larose, 2001, 9782706814884.

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Այս բարջրաքանդակները եռյակներ չեն եզրի ուղիղ իմաստով, քանի որ իրականում դրանք կազմված են աստվածուհու կողմից պաշտպանված թագավորի պատկերից, որին ուղեկցվում է երկրի անձնավորված շրջաններից մե։ Հետևաբար, ցանկություն չկա թագավորին ներկայացնել որպես աստվածային զույգի սերունդ, ինչպես Նոր Թագավորության դասական եռյակներում, որտեղ թագավորը փոխարինում է այն ժամանակվա Եգիպտոսի մեծ քաղաքների աստվածային ընտանիքների աստվածային զավակին, ինչպիսիք են Թեբեն կամ Մեմֆիսը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Mykérinos au centre de l'une des plus grandes découvertes archéologiques article sur le site Nationalgeographic.fr
  2. 2,0 2,1 «Ancient Egypt and Archaeology Web Site - AE, Boston Museum of Fine Art». www.ancient-egypt.co.uk. Վերցված է 2024 թ․ հունվարի 7-ին.
  3. King Men-Kau-Re the goddesse Hathor and the deified Hare Nome article sur le site Ancien-egypt.co.uk.
  4. (անգլերեն)Journal of Egyptian Archeology Vol.60, 1974, page 82 (PDF).
  5. Selon les anciennes règles de fouilles en Égypte, qui étaient financées et réalisées essentiellement par des missions étrangères jusque dans les années 1920, le produit de ces explorations était partagé entre le pays qui assurait l'expédition et l'Égypte. Cela explique qu'un certain nombre de pièces de grande qualité comme les statues de Mykérinos se trouvent actuellement dans les collections de grands musées d'Europe ou des États-Unis.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]