Միխեիլ Բարատաևի
Միխեիլ Բարատաևի | |
Մասնագիտություն՝ | պետական ծառայող, դրամագետ, պատմաբան և Մետաղադրամների հավաքում |
---|---|
Ծննդյան օր | հունվարի 25 (փետրվարի 5), 1784[1] |
Ծննդավայր | Ուլյանովսկ, Ռուսական կայսրություն |
Վախճանի օր | հուլիսի 30 (օգոստոսի 11), 1856[1] (72 տարեկան) |
Վախճանի վայր | Ուլյանովսկ, Ռուսական կայսրություն |
Դինաստիա | Q4077920? |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Հայր | Pyotr Baratayev? |
Ամուսին | Alexandra Nikolaevna Choglokov? |
Զավակներ | Mikhail Mikhailovich Barataev? |
Պարգևներ | |
Միխեիլ Պետրովիչ Բարատաևի (վրաց.՝ მიხეილ ბარათაევი, հունվարի 25 (փետրվարի 5), 1784[1], Ուլյանովսկ, Ռուսական կայսրություն - հուլիսի 30 (օգոստոսի 11), 1856[1], Ուլյանովսկ, Ռուսական կայսրություն), վրացական արմատներով ռուս քաղաքական գործիչ, պետական խորհրդական, Ուլյանովսկի մարզի արքունիքի ներկայացուցիչ։ Միխեիլ Բարատաևին հայտնի էր որպես նումիզմատ և Վրաստանի նումիզմատիկայի առաջին հետազոտողներից մեկը։
Միխեիլ Պետրովիչը սերում է միջնադարյան վրացական Բարատաշվիլի իշխանական տոհմից։ Նրա հայրը Սիմբիրսկի (ներկայիս Ուլյանովսկ) փոխարքա Պյոտր Միխայիլովիչ Բարատաևն է։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]- Միխեիլ Պետրովիչը ծառայությունը որպես յունկեր սկսել է 11-րդ հրետանային գումարտակում 1798 թվականի հոկտեմբերի 4-ին։
- 1799 թվականի նոյեմբերի 17-ին արժանացել է փոխտեղակալի կոչմանը։
- 1803 թվականի հունիսի 23-ին տեղափոխվում է 7-րդ հրետանային գունդ։
- 1805 թվականի հունվարի 30-ին ազատվել է ծառայությունից։
- 1806 թվականի հունիսի 12-ին ծառայության է անցնում Պավլոգրադի հուսարական գունդ։
- 1807 թվականի ապրիլի 27-ին ընդունվում է որպես համհարզ գեներալ-մայոր Եֆիմ Չապլիցի մոտ։
- 1807 թվականի նոյեմբերի 23-ին պարգևատրվել է սուրբ Վլադիմիրի շքանշանով՝ ժապավենով։
- 1807 թվականի նոյեմբերի 30-ին պարգևատրվել է Պրեյսիշ Էյլաուի (ներկայից Բագրատիոնովսկ) կռվի համար ոսկե մեդալով։
- 1809 թվականի փետրվարի 5-ին ստացած վիրավորումից հետո դուրս է գալիս ծառայությունից շտաբս-ռոտմիստրի աստիճանով։
- 1815 թվականի դեկտեմբերի 21-ին դառնում է Սիմբիրսկի արքունիքի ազնվականության պարագլուխ, իսկ 1820 թվականի հունվարի 1-ից նահանգային արքունիքի պարագլուխ։
1826 թվականի փետրվարի 17-ին Միխեիլ Պետրովիչ Բարատաևը բանտարկվել է Սիմբիրսկում դեկաբրիստերի հետ կապ ունենալու կասկածանքով։ Նույն թվականի մարտի 3-ին տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ և պահվել Գլխավոր շտաբում։ Շուտով պարզվում է, որ դեկաբրիստների հետ կապ չի ունեցել և 1826 թվականի մայիսի 25-ին ազատվում է մեղադրանքից և ազատ է արձակվում։
- 1826 թվականի հունիսի 26-ին ստանում է պետական խորհրդականի կոչում։
- 1853 թվականի սեպտեմբերի 22-ին ծառայության է անցնում ներքին գործերի նախարարությունում։
- 1838 թվականի օգոստոսի 21-ին ստանում է իսկական պետական խորհրդականի կոչում։
- 1839 թվականի ապրիլի 13-ից աշխատել է ֆինանսների նախարարությունում։
- 1839 թվականի հունիսի 9-ին նշանակվում է Անդրկովկասի մաքսատան ղեկավար։
Վրաստանում ծառայության անցնելու տարիներին հետաքրքրվում է նումիզմատիկայով։ Հավաքում է վրացական մետաղադրամների յուրատեսակ հավաքածու։ Թոշակի անցնելուց հետո նա ֆրանսերենով և ռուսերենով գրել է «Վրացական թագավորության նումիզմատիկական փաստերը» աշխատանքը։ Այդ հրատարակությունում ճիշտ է, կային որոշ սխալներ, իսկ տվյալները երբեմն ստույգ չէին, բայցևայնպես այն դարձավ Վրաստանի դրամների մասին առաջին գիտական ժողովածուն։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Միխեիլ Պետրովիչի կինը Ալեքսանդրա Նիկոլաևնա Չոգլոկովան է եղել, որը մահացել է 1841 թվականին[2]։
- Որդին՝ Միխեիլ[2], ում տղան Սերգեյ Միխայիլովիչն էր (1861-1930 թվականներ), Սիմբիրսկի նահանգից Պետական դումայի պատգամավոր[3]։
- Որդին՝ Ալեքսեյ։
- Դուստրերը՝ Ելիզավետա, Ալեքսանդրա, Եկատերինա, Աննա, Սոֆիա, Ադելաիդա[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Русские писатели 1800—1917: Биографический словарь (русский) / P. Nikolayev — Moscow: The Great Russian Encyclopedia, 1989. — Vol. 1. — 672 p.
- ↑ 2,0 2,1 2,2 Мироненко С. В. Декабристы, Биографический справочник. М.: Наука. 1988. с. 13
- ↑ «Большой скандал на Большой Саратовской». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 4-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Баратаев, Михаил Петрович». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - Список гражданским чинам первых четырёх классов по старшинству. Санкт-Петербург, 1843.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխեիլ Բարատաևի» հոդվածին։ |
|
- Փետրվարի 5 ծնունդներ
- 1784 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Օգոստոսի 11 մահեր
- 1856 մահեր
- Սուրբ Ստանիսլավի 1-ին աստիճանի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Դրամագետներ
- Ուլյանովսկում ծնվածներ
- Ուլյանովսկում մահացածներ
- Ռուս քաղաքական գործիչներ
- Ռուս քաղծառայողներ
- Ռուսաստանի ազնվականություն
- Ռուսներ վրացական ծագմամբ
- Վրաստանի քաղաքական գործիչներ
- Վրաց ազնվականություն
- Վրացի պատմաբաններ